Հոկտեմբերի 16
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| << | Հոկտեմբեր | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | 2 | 3 | ||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Հոկտեմբերի 16, տարվա 289-րդ (նահանջ տարիներին՝ 290-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 76 օր։
Բովանդակություն
Դեպքեր[խմբագրել]
- 1840՝ Նոր Զելանդիան հայտարարվում է Մեծ Բրիտանիայի գաղութ
- 1847՝ առաջին անգամ հրատարակվում է Շարլոթ Բրոնթեի «Ջեյն Էյր» վեպը

- 1923՝ Լոս Անջելեսում հիմնադրվում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը
- 1978՝ լեհ Կարոլ Վոյտիլան Հովհաննես Պողոս II անունով ընտրվում է Հռոմի 264-րդ պապ
- 1991՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ
- 1995՝ Միլիոն սև մարդկանց երթը (անգլ.) Վաշինգտոնում
Ծնունդներ[խմբագրել]
- 1726՝ Դանիել Խոդովեցկի Daniel Chodowiecki լեհ-գերմանացի նկարիչ (մ. 1801)
- 1830՝ Օթո Լասեր Otto Leberecht Lesser գերմանացի աստղագետ, Վիլհելմ Ֆորեստերի հետ միասին հայտնաբերել է 1860 թ. (62) էրատո աստերոիդը (մ. 1887)
- 1841՝ Իտո Հիրոբումի Ճապոնիայի առաջին և քառակի վարչապետը (մ. 1909)
- 1854՝
- Կարլ Կաուցկի Karl Kautsky չեխ-գերմանացի լրագրող և փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան (մ. 1938)

- Օսկար Ուայլդ Oscar Wilde իրիացի գրող և բանաստեղծ, գրել է Դորիան Գրեյի նկարը վեպը (մ. 1900)
- 1863՝ Ջոզեֆ Օսթին Չեմբեռլեն Austen Chamberlain բրիտանացի քաղաքական գործիչ, ստացել է Նոբելյան մրցանակ (մ. 1937)
- 1868՝ Ահմադ Շաուքի արաբ բանաստեղծ (մ. 1932)
- 1886՝
- Արմին Վեգներ Armin Theophil Wegner գերմանացի լրագրող և իրավագետ, Հայոց ցեղասպանության ականատես (մ. 1978)
- Դավիդ Բեն-Գուրիոն דָּוִד בֶּן-גּוּרִיּוֹ Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ (մ. 1973)
- 1906՝ Ամինե Ավդալ Emînê Evdal հայաստանցի քուրդ գրող (մ. 1964)
- 1908՝ Էնվեր Խոջա Enver Hoxha Ալբանիայի կոմունիստ առաջնորդ 1944-1985 թթ.
- 1925՝ Անժելա Լենսբերի Angela Lansbury բրիտանա-ամերիկացի դերասանուհի և երգչուհի
- 1926՝ (Կոստանդնուպոլսում) Զարեհ Խրախունի (Արթօ Ճիւմպիւշեան), բանաստեղծ
- 1936՝ (Բելգիայում) Էդուարդ Սարգսյան, ճարտարապետ
- 1939՝ Ամարո Ամանսիո Վարելա Amancio Amaro Varela ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» խաղացող
- 1948՝ Գագիկ Գյուրջյան, ճարտարապետ
- 1953՝ Պաուլո Ռոբերտո Ֆալկաո Paulo Roberto Falcão բրազիլացի նախկին նշանավոր ֆուտբոլիստ
- 1958՝ Թիմ Ռոբինս Tim Robbins ամերիկացի դերասան, ռեժիսոր և փրոդյուսեր
- 1962՝ Դմիտրի Խվորոստովսկի Дмитрий Александрович Хворостовский ռուս օպերային բարիտոն երգիչ
- 1962 - Աշոտ Ադամյան (բժիշկ),վնասվածքաբան-օրթոպեդ
- 1968՝ Իլյա Լագուտենկո Илья Игоревич Лагутенко ռուս րոք-երաժիշտ, «Մումիյ Տրոլ» խմբի հիմնադիր
- 1970՝ Գագիկ Սիրավյան, նկարիչ, Հենրիկ Սիրավյանի որդին և Նունե Սիրավյանի եղբայրն է
- 1982՝ Ամարի Սթադոմայեր Amar'e Carsares Staudemire ամերիկացի բասկետբոլիստ, խաղում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Նյու Յորք Նիքս New York Knicks ակումբում
- 1983՝ Լորին (Լորին Զինեբ Նորա Թալյհաուի) Loreen շվեդ փոփ երգչուհի, Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի հաղթող 2012թ.
- 1984՝ Շեյն Ուորդ Shane Ward անգլիացի երգիչ և դերասան
- 1986՝ Իննա (Ելենա Ալեքսանդրու Ափասթոլյանու) Inna ռումինացի երգչուհի-երգերի հեղինակ և պարուհի
- 1990՝ Յոհաննա Գվյուդրուն Յոունսդոտտիր Jóhanna Guðrún Jónsdóttir իսլանդացի երգչուհի, Եվրատեսության երգի մրցույթի մասնակից
Մահեր[խմբագրել]
- 1553՝ գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագ (* 1472թ.)
- 1649՝ հոլանդացի նկարիչ Իսաաք վան Օսթադե (* 1621)
- 1793՝ (Մահապատժի է ենթարկվել) Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետ (* 1755թ.)
- 1946՝ Նյուրնբերգի դատավարությունով մահապատժի ենթարկվածներ՝
- Վիլհելմ Կեյտել, Նացիստական Գերմանիայի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարության շտաբի պետ
- 1987՝ ամերիկացի հրեա ծագումով ջութակահար Յաշա Հայֆեց (* 1901թ.)
- 2003՝ կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայելյան (* 1937թ.)
Տոներ[խմբագրել]
Պարենի համաշխարհային օր (անգլ.)- Մամուլի օր՝
- Հովհաննես Պողոս II-ի օր՝
- Բոսի օր՝ (անգլ.)