Ալեքսանդրիան (արաբ․՝ الإسكندريه), քաղաք Եգիպտոսի Հանրապետությունում։ Հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին անցյալում եղել է Եգիպտոսի Պտղոմյանների պետության մայրաքաղաքը։ Ներկայիս Ալեքսանդրիայում բնակվում է շուրջ 5000 հայ։
Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա 332 թվականինԱլեքսանդր Մակեդոնացու կողմից։ Այս քաղաքի ստեղծումը եղավ նրա ամենամեծ գործը, որ նա հասցրեց անել իր հաղթարշավի ընթացքում՝ Եգիպտոսում հայտնվելու շրջանում։ Քաղաքը ճափազանց հարմար դիրէ ուներ՝ Միջերկրական ծովի ափին, խիստ հարամար նավահանգստի տեղ ուներ։ Մակեդոնացին չէր էլ կարող պատկերացնել, որ քաղաք-նավահանգիստը կարող էր դառնալ հելլենիստկական մշակույթի կենտրոն։ Մակեդոնացին քաղաքի կառավարումը հանձնեց Պտղոմեոսին, ում հետ ուսում էր ստացել Արիստոտելի մոտ։