Սլովակերենը (slovenčina) պատկանում է Հնդեվրոպական լեզուների ընտանիքի Սլավոնական լեզվախմբին։ Սլովակերեն խոսում են աշխարհում 6 միլիոն մարդ։ Սլովակերենը պաշտոնական լեզու է Սլովակիայում, Չեխիայում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման Սլովակերենը չի մտնում 100 ամենատարածված լեզուների մեջ։
Սլովակերենն ունի 3 բարբառ՝ արևմտա–սլովակյան, միջին սլովակյան և արևելա–սլովակյան։ Կառուցվածքով մոտ է չեխերենին։ Հնչյունական առանձնահատկություններից է a ձայնավորի, dz, dz բաղաձայնների և մի շարք երկբարբառների առկայությունը, երկար և կարճ հնչյունների հակադրությունը։ Ձևաբանության մեջ բնորոշ են հոլովման և խոնարհման համակարգերի կանոնավորվածության բարձրաստիճանը, ածականների անվանական ձևերի կորուստը։ Այբուբենը լատինագիր է՝ մի շարք դիակրիտիկ նշանների գործառությամբ։ Հնագույն գրավոր հուշարձանները XV–XVI դարերից են։ Ժամանակակից գրական լեզուն սկզբնավորվել է XIX դ․ 40-ական թթ․։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 425)։