Էստոներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Էստոներեն
eesti keel ([ˈeːsti ˈkeːl])
Reklaamsilt näitab suunda Kaali trahtrisse.jpg
Տեսակլեզու և կցական լեզու
Ենթադասմերձբալթա-ֆիննական լեզուներ և Uralic languages
ԵրկրներԷստոնիա Էստոնիա
Գերմանիա Գերմանիա
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Ռուսաստան Ռուսաստան
ՇրջաններՀյուսիսային Եվրոպա
Պաշտոնական կարգավիճակԷստոնիա Էստոնիա
Խոսողների քանակ1 251 770 մարդ (2012)[1]
Վերահսկող կազմակերպությունԷստոնիայի լեզվի ինստիտուտ
Լեզվակիրների թիվը1.1 միլիոն [1].
ԴասակարգումՈւրալյան ընտանիք
Ուգրո-ֆիննական ճյուղ
Գրերի համակարգԼատինական այբուբեն
IETFet և ekk
ԳՕՍՏ 7.75–97эст 850
ISO 639-1et
ISO 639-2est
ISO 639-3est
Estonian language Վիքիպահեստում

Էստոներենը (էստ․՝ eesti keel) պատկանում է ուրալյան լեզուների ուգրո-ֆիննական լեզվաընտանիք մերձբալթաֆիննական ճյուղին։ Էստոներենը Էստոնիայում և Եվրամիության պաշտոնական լեզու է։ Էստոներենով խոսում են աշխարհում 1 միլիոն հարյուր հազար մարդ։ Գրային համակարգը հիմնված է լատինական այբուբենի վրա։

Լեզվի կոդը՝ et կամ est է (ըստ ISO 639-ի)։

Գրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնական այբուբեն

A a B b C c D d E e F f G g H h
I i J j K k L l M m N n O o P p
Q q R r S s Š š Z z Ž ž T t U u
V v W w Õ õ Ä ä Ö ö Ü ü X x Y y

Ֆիններենի նման էստոներենում ևս օգտագործվում է լատինական այբուբենը՝ որպես սեփական այբուբենի հիմք, որին ավելացրել են ä, ö, ü, և õ տառերը, այնուհետև որպես ավելի ուշ հավելում՝ š և ž տառերը։ Այբուբենի c, q, w, x և y տառերն սահմանափակվում են միայն օտար բառերի կիրառության դեպքում, իսկ f, z, š, և ž հանդիպում են միայն փոխառյալ և օտար բառերում միայն։ Ö և ü տառերը արտաբերվում են ինչպես իրենց համարժեքները շվեդերենում և գերմաներենում։ Ի տարբերություն գերմաներենի, բայց ֆիններենի և շվեդերենի նմանությամբ (r-ին հաջորդող դիրքում) Ä-ն հնչում է որպես [æ], ինչպես անգլերեն mat բառում։ Ä, Ö և Ü առանձին մաքուր հնչյուններ են և ներհատուկ էստոներենին՝ չնայած տառաձևը եկել է գերմաներենից։ Ձայնավորներից õ-ն արտահայտում է /ɤ/, ոչ շրթնայնացված /o/ կամ փակ-միջին ետին շարքի ոչ շրթնայնացված ձայնավոր։ Այն գրեթե համապատասխանում է բուլղարերեն ъ /ɤ̞/-ին և վիետնամերեն ơ-ին և կիրառվում է ռուսերեն ы-ի տառադարձման ժամանակ։

Հնչյունաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոներենում առկա է 9 ձայնավոր մենաբարբառ-հնչյուն՝ 3 ձայնավորական բարձրացումներով, մեծ քանակությամբ երկբարբառներ։ Չկան թուլացող հնչյուններ։

Էստոներենի ձայնավոր հնչյունները
Առաջնային շարք Ետին շարք
Ոչ շրթնայնացված Շրթնայնացված Ոչ շրթնայնացված Շրթնայնացված
Փակ ձայնավոր i y u
Միջին ձայնավոր e ø ɤ o
Բաց ձայնավոր æ ɑ

Առկա են 36 երկբարբառներ (որոնցից 26-ը բնիկ էստոնական են[2]), բոլոր ինը ձայնավորները կարող են հանդես գալ որպես երկբարբառի առաջին բաղադրիչ, բայց միայն ɑ, e, i, o, u կարող են լինել երկրորդ բաղադրիչ։

Էստոներենի երկբարբառները
Ձայնավոր ɑ e i o u
ɑ ɑe ɑi ɑo ɑu
e ei eo (eu)
i () (ie) (io) iu
o (oe) oi ou
u () (ue) ui uo
ɤ ɤɑ ɤe ɤi ɤo ɤu
æ -- æe æi æo æu
ø øɑ øe øi
y (ye) yi (yo)

Բաղաձայններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոներենի բաղաձայն հնչյունները[3]
Շրթնային Ալվեոլային Ետալվեոլային Քմային Ետնաքիմքային Կոկորդային
Պարզ Քմայնացած
Ռնգային m n (ŋ)1
Պայթական p t k
Շփական f2 v s ʃ2 h
Նեղվածքային ձայնորդ l j
Թրթռուն r

Բաղաձայանական հնչյունական համակարգը բնութագրվում է կոշտ և փափուկ բաղաձայն հնչյունների առկայությամբ, ոչ շնչեղացված պայթական բաղաձայններով (առանց շնչեղության արտասանվող p, t, k հնչյունները հակադրվում են գերմաներենին) և կոշտ բաղաձայնների՝ առաջին շարքի ձայնավորների հետ համադրվելու կարողությամբ (օրինակ՝ tee, täht, töö, tüvi բառերում t-ն հնչում է որպես կոշտ բաղաձայն, իսկ i ձայնավորից առաջ բաղաձայնները փափկում են)

Վանկ և շեշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոներենում վանկերը շատ հազվադեպ են սկսվում որոշ բաղաձայններով։ Հիմնականում շեշտը գրեթե միշտ ընկնում է առաջին վանկի վրա։ Բարդ բառերում, նաև առաջին վանկում երկբարբառներ կամ երկար ձայնավորներ լինելու դեպքում հանդես է գալիս երկրորդական շեշտ։ Կան մի քանի բացառություններ, որտեղ շեշտը երկրորդ վանկում . օրինակ՝ aitäh «շնորհակալություն», sõbranna «ընկերուհի»։ Փոխառյալ բառերում շեշտը կարող է լինել ինչպես բնօրինակում, այսպես՝ ideaal «իդեալ», professor «պրոֆեսոր»։

Լեզվական օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 1-ը էստոներենով.

Aquote1.png Kõik inimesed sünnivad vabadena ja võrdsetena oma väärikuselt ja õigustelt. Neile on antud mõistus ja südametunnistus ja nende suhtumist üksteisesse peab kandma vendluse vaim. Aquote2.png

(Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  2. Ross, Jaan; Lehiste, Ilse (2001), The temporal structure of Estonian runic songs, The Hague: Walter de Gruyter
  3. Asu, Eva Liina; Teras, Pire (2009), "Estonian", Journal of the International Phonetic Association 39 (3): 367–372