Դալաս (անգլ.՝ Dallas), քաղաք ԱՄՆՏեխաս նահանգում։ Գտնվում է Թրինիթի գետի ափին։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1,345,047[1],. այդ ցուցանիշով քաղաքն զբաղեցնում է իններորդ տեղը ԱՄՆ-ում[2] և երրորդ տեղը՝ Տեխաս նահանգում՝ Հյուսթոնից ու Սան Անտոնիոյից հետո[3]։
[Ն 1]: Դալասի մետրոպոլիսային տարածքում ապրողների թիվը հասնում էր 7,5 միլիոնի (2018 թվականի տվյալներով), և այդ ցուցանիշով նա չորրորդ տեղում էր ամբողջ ԱՄՆ-ում[4]։ Քաղաքն իր ողջ վիճակագրական տարածքում ապրող 7,846,293 բնակիչներով 2017 թվականին համարվում էր մեծությամբ յոթերորդը ԱՄՆ-ում[5]։
Դալասը "beta(+)" գլոբալ քաղաք է[6][7]։ Նրա բազմաճյուղ տնտեսության մեջ էական դեր են խաղում ռազմական արդյունաբերությունը, ֆինանսական ծառայությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները, հեռահաղորդակցության միջոցների արտադրությունը, փոխադրումների իրականացումը[8]։ Այստեղ իրենց գործունեությունն են ծավալել աշխարհի խոշորագույն հինգ հարյուր ընկերություններից՝ Fortune 500-ից ինը և այնպիսի ընկերություններ, ինչպես՝ American Airlines (Fort Worth)-ը, ExxonMobil (Irving)-ը, J. C. Penney (Plano)-ն։ Տրանսպորտային կարևորագույ միջոցներից է նորերս շահագործման հանձնված Dallas/Fort Worth International Airport օդանավակայանը, որ ուղևորափոխադրումների ծավալով ամենամեծերից ու ամենաբանուկներից մեկն է աշխարհում[9]։
↑In ascending order from the Dallas/Fort Worth Metroplex (in terms of metropolitan population): Chicago via Lake Michigan, Los Angeles via the Pacific Ocean and New York City via the Atlantic Ocean. For attempts to render the Trinity River navigable to the Gulf of Mexico, see TRINITY RIVER NAVIGATION PROJECTS | The Handbook of Texas Online | Texas State Historical Association (TSHA), https://tshaonline.org/handbook/online/articles/ett01 (last visited September 16, 2013); The Trinity River Authority of Texas (TRA), «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից September 16, 2013-ին։ Վերցված է September 16, 2013|df= պարամետրը գոյություն չունի (օգնություն) (last visited September 16, 2013); Living with the Trinity: The Trinity River in Dallas, Fort Worth, North Texas and Beyond (Video Documentary), http://trinityrivertexas.org/video_full.php (last visited September 16, 2013). See also Trinity River (Texas).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 263)։