Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Քաղաքի տեսարժան վայրերը
Տյանցզին (չին.՝天津市), քաղաք Չինաստանում։ Երկրի տնտեսական գլխավոր կենտրոններից է։ Գտնվում է Հյուսիս–Չինական հարթավայրում, Հայհե գետի 5 վտակների միախառնման մոտ, Դեղին ծովից 50 կմ հեռավորության վրա։ Երկաթուղային և օդային տրանսպորտի խոշոր հանգույց է, գետային նավահանգիստ (նախանավահանգիստները՝ Տանգու և Սինգան)։ Զարգացած են տեքստիլի (բամբակե գործվածքներ), գորգերի, սննդի, կաշվի–կոշիկի, թղթի, լուցկու, ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ճյուղերը։ Կա մետալուրգիա, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, նավթի և աղի արդյունահանում, մետրոպոլիտեն։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 15,621,200[1]: Այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է տասնմեկերորդ տեղը[2]:
Հիմնադրվել է XIII դ․, Չժիգու ձկնորսական ավանի տեղում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։