Մելբուրն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մելբուռնից)
Քաղաք
Մելբուռն
Melbourne
Դրոշ Զինանշան
Flag of Melbourne.PNG Melbourne COA.jpg

Melbourne montage six frame infobox jpg.jpg
Կոորդինատներ: 37°48′49″ հվ. լ. 144°57′47″ ավ. ե. / 37.81361° հս․. լ. 144.96306° ավ. ե. / 37.81361; 144.96306
Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է 1835 թ.
Տվյալ կարգավիճակում 1847 թվականից
Մակերես 8806 կմ²
Բնակչություն 4 170 000 մարդ (2011)
Խտություն 432 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+10, ամառը UTC+11
Հեռախոսային կոդ 03
Պաշտոնական կայք melbourne.vic.gov.au
##Մելբուրն (Ավստրալիա)
Red pog.png

Մելբուրն (անգլ.՝ Melbourne /ˈmɛlbə(r)n/, տեղական արտասանության ձևն է նաև ˈmælbən, -bn̩) Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքը, Վիկտորիա նահանգի մայրաքաղաքը, որը գտնվում է Պորտ Ֆիլիպ ծովածոցի շուրջը։ Քաղաքի բնակչությունը արվարձանների հետ միասին կազմում է 4 246 345 մարդ (2013 թվականի դրությամբ)[1]: Մելբուրնը աշխարհի ամենահարավային քաղաք-միլիոնատերն է։

Քաղաքը համարվում է Ավստրալիայի հիմնական առևտրային, արդյունաբերական և մշակութային կենտրոններից մեկը։ Մելբուրնը շատ հաճախ անվանում են նաև երկրի «մարզական և մշակութային մայրաքաղաք», քանի որ այնտեղ են անցկացվում Ավստրալիայի բազմաթիվ մարզական և մշակութային իրադարձությունները[2]: Քաղաքը հայտնի է իր վիկտորիանական և ժամանակակից ճարտարապետությունների համադրությամբ, բազմաթիվ զբոսայգիներով և այգիներով, բազմադեմ և բազմազգ բնակչությամբ։ 1956 թվականին Մելբուրնում են անցկացվել ամառային Օլիմպիական խաղերը, իսկ 2006 թվականին՝ Համագործակցության խաղերը: 2015 թվականին The Economist ամսագիրը հինգերորդ անգամ անընդմեջ Մելբուրն քաղաքը ճանաչել է բնակվելու համար երկրագնդի ամենահարմարավետ քաղաքը[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելբուրնը հիմնադրվել է ազատ նորաբնակների կողմից 1835 թվականին, որպես գյուղատնտեսական բնակավայր[4]: Վիկտորիայում ոսկե տենդի շնորհիվ քաղաքը արագորեն վերածվել է մետրոպոլիայի և 1865 թվականին դարձել է Ավստրալիայի ամենախոշոր և կարևոր քաղաքը[5]: Սակայն XX դարի սկզբին այն իր տեղը զիջեց Սիդնեյին[6]:

1901 թվականից սկսած, երբ ձևավորվել է Ավստրալիայի Դաշնությունը, մինչև 1927 թվականը, երբ երկրի մայրաքաղաք է դարձել Կանբերրան, Մելբուրնում էին տեղակայված ավստրալիական կառավարական հաստատությունները[7]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Մելբուրնի քարտեզ

Մելբուրնը գտնվում է Ավստրալիա մայրցամաքի հարավ-արևելյան ծայրամասում[8]: Քաղաքի արևելյան հատվածը գտնվում է Յարրա գետի ափերին և նրա հովտի երկայնքով, որը ձգվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ափերից մինչև Դանդենոնգ և Յարրա լեռները: Հյուսիսային ուղղությամբ քաղաքը ձգվում է հովտի երկայնքով, որը ձևավորել են Յարրա գետի վտակները։ Հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ Մելբուրնը ձգվել է Պորտ Ֆիլիպ ծոցի և Դանդենոնգ լեռների երկայնքով։ Այնուհետև քաղաքային շրջանները թեքվում են դեպի հարավ և հասնում մինչև Փաթերսոն Ռիվեր գետը և Մորնինգթոն թերակղզին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Կյոպենի կլիմայի դասակարգման, Մելբուրնը գտնվում է բարեխառն ծովային կլիմայական գոտում և հայտնի է եղանակի հաճախակի և անսպասելի փոփոխություններով[9] : Դա պայմանավորված է նրանով, որ Մելբուրնը հիմնականում գտնվում է հարթավայրում, որը մի կողմից շրջապատված է Դանդենոնգ լեռներով, իսկ մյուս կողմից ողողվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ջրերով[10]:

Մելբուրնի ձմեռային ջերմաստիճանը, որպես կանոն, ավելի ցածր է, քան Ավստրալիայի մնացյալ քաղաքներում։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1869 թվականի հուլիսի 21-ին, երբ այն կազմել է -2,8 °C[11]: Այնուամենայնիվ, Մելբուրնում ձյուն երբեմն է տեղում։ Նախալեռնային շրջաններում ձյուն ավելի հաճախ է տեղում։ Վերջին ձյունը Դանդենոնգ լեռների շրջանում գրանցվել է 2005 թվականի օգոստոսի 10-ին[12], 2006 թվականի նոյեմբերի 15-ին և 2006 թվականի դեկտեմբերի 25-ին[13]: Ավելի հաճախ քաղաքում կարելի է տեսնել եղյամ և մառախուղ:

Մելբուրնի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 45.6
(114.1)
46.4
(115.5)
41.7
(107.1)
34.9
(94.8)
28.7
(83.7)
22.4
(72.3)
23.3
(73.9)
26.5
(79.7)
31.4
(88.5)
36.9
(98.4)
40.9
(105.6)
43.7
(110.7)
46.4
(115.5)
Միջին բարձր °C (°F) 25.9
(78.6)
25.8
(78.4)
23.9
(75)
20.3
(68.5)
16.7
(62.1)
14.1
(57.4)
13.5
(56.3)
15.0
(59)
17.3
(63.1)
19.7
(67.5)
22.0
(71.6)
24.2
(75.6)
19.9
(67.8)
Միջին ցածր °C (°F) 14.3
(57.7)
14.6
(58.3)
13.2
(55.8)
10.8
(51.4)
8.7
(47.7)
6.9
(44.4)
6.0
(42.8)
6.7
(44.1)
8.0
(46.4)
9.6
(49.3)
11.2
(52.2)
13.0
(55.4)
10.2
(50.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 5.5
(41.9)
4.5
(40.1)
2.8
(37)
1.5
(34.7)
−1.1
(30)
−2.2
(28)
−2.8
(27)
−2.1
(28.2)
−0.5
(31.1)
0.1
(32.2)
2.5
(36.5)
4.4
(39.9)
−2.8
(27)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 46.8
(1.843)
48.0
(1.89)
50.1
(1.972)
57.3
(2.256)
55.7
(2.193)
49.5
(1.949)
47.5
(1.87)
50.0
(1.969)
58.0
(2.283)
66.0
(2.598)
60.3
(2.374)
59.0
(2.323)
648.3
(25.524)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2mm) 8.3 7.5 9.4 11.8 14.6 15.4 16.1 16.1 14.9 14.2 11.8 10.4 150.5
 % խոնավություն 47 48 49 52 59 63 61 56 53 50 49 47 53
Միջին ամսական արևային ժամ 279.0 234.9 210.8 168.0 120.9 108.0 114.7 145.7 171.0 195.3 210.0 232.5 2 190,8
աղբյուր: Bureau of Meteorology"[14]

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելբուրնը ունի վեց քույր-քաղաքներ[15]:

Գիշերային Մելբուրնի տեսարանը Դոկլենդսի կողմից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «3218.0 – Regional Population Growth, Australia, 2011–12»։ Australian Bureau of Statistics։ ապրիլի 30, 2013։ Վերցված է ապրիլի 30, 2013 
  2. «Commonwealth Games Melbourne 2006» (անգլերեն)։ Australian Government. Culture and Recreation Portal։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-29-ին։ Վերցված է 2010-02-08 
  3. Global Liveability Ranking 2015
  4. City of Melbourne.։ «Settlement – foundation and surveying.» (անգլերեն)։ City of Melbourne։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-01-ին։ Վերցված է 2010-02-08 
  5. Fassa James Jupp.։ «The Snowy Mountains Scheme and Multicultural Australia.» (անգլերեն)։ Australian Academy of Technological Sciences and Engineering.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-01-ին։ Վերցված է 2010-02-08 
  6. Lee Robert.։ «Linking a Nation: Australia's Transport and Communications 1788 - 1970.» (անգլերեն)։ Australian Government. Australian Heritage Council.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-25-ին։ Վերցված է 2010-02-08 
  7. Otto Kristin.։ «When Melbourne was Australia’s capital city.» (անգլերեն)։ The University of Melbourne/։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-06-26-ին։ Վերցված է 2010-02-08 
  8. «Section B: 1900-1945.» (անգլերեն)։ Monash City Council։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-01-13-ին։ Վերցված է 6 августа 2008 
  9. Updated world map of the Koppen-Geiger climate classification system // Hydrol. Earth Syst. Sci. Discuss. — № 4. — С. 439—473. Архивировано из первоисточника 14 Հունիսի 2007.
  10. «Welcome to Melbourne - Introduction.» (անգլերեն)։ City of Melbourne։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-01-ին։ Վերցված է 11 августа 2008 
  11. «Snow misses CBD lunch appointment» (անգլերեն)։ The Age։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-01-ին։ Վերցված է 11 августа 2008 
  12. «Snow falls in Melbourne» (անգլերեն)։ Sydney Morning Herald։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-01-ին։ Վերցված է 11 августа 2008 
  13. «Santa brings snow to Melbourne» (անգլերեն)։ Herald Sun։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-05-10-ին։ Վերցված է 11 августа 2008 
  14. Կաղապար:BoM Aust stats
  15. «Our sister cities»։ City of Melbourne։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-01-ին։ Վերցված է 2012-02-23