Jump to content

Ամառային օլիմպիական խաղեր 1968

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային օլիմպիական խաղեր 1968
պատկերանիշ
ՏեսակSummer Olympic Games edition? և international sporting event?
Հյուրընկալող քաղաքՄեքսիկա Մեքսիկա
Մեխիկո
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Բացումհոկտեմբերի 12, 1968
ՋահակիրEnriqueta Basilio?
ԵրդվեցPablo Garrido Lugo?
ԲացեցԳուստավո Դիաս Օրդաս
Փակումհոկտեմբերի 27, 1968
ՄարզադաշտUniversitary Olympic Stadium? և Մեխիկո
Մարզիկներ5530 (4750 տղամարդ, 780 կին)
Մասնակից երկրներ112
Մեդալներ172 հավաքածու 20 մարզաձևում
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 1964
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 1972
Կայքolympics.com/en/olympic-games/mexico-city-1968​(անգլ.)
 1968 Summer Olympics Վիքիպահեստում

Ամառային Օլիմպիական խաղեր 1968 (անգլ.՝ 1968 Summer Olympics, իսպ.՝ Juegos Olímpicos de Verano de 1968, պաշտոնական անվանումը` XIX ամառային օլիմպիական խաղեր), անցկացվել են Մեխիկոյում (Մեքսիկա) 1968 թվականի հոկտեմբերի 12-ից 27-ը։ 48 տարվա ընթացքում դա Լատինական Ամերիկայում անցկացվող առաջին Օլիմպիական խաղերն էին ընդհուպ մինչև 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում բացված XXXI ամառային Օլիմպիական խաղերը։

Քաղաքի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխիկոն XIX ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվել է 1963 թվականի հոկտեմբերի 18-ին Բադեն-Բադենում անցկացվող ՄՕԿ-ի 60-րդ նստաշրջանի ժամանակ[1]։

1968 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություն[2]
Քաղաք Երկիր Փուլ 1
ՄեխիկոՄեքսիկա Մեքսիկա 30
ԴետրոյթԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 14
ԼիոնՖրանսիա Ֆրանսիա 12
Բուենոս ԱյրեսԱրգենտինա Արգենտինա 2

Սոցիալ-քաղաքական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX ամառային Օլիմպիական խաղերը Մեխիկոյում հանրային բողոքի պատճառ են հանդիսացել ինչպես մեքսիկացի երիտասարդների, այնպես էլ մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների համար։ Լայն տարածում էր գտել ինքնաբոյկոտը։ Մեքսիկայի ուսանողական կազմակերպությունները փորձում էին գրավել համաշխարհային հասարակության ուշադրությունը։ Նրանք բողոքում էին Մեքսիկայի կառավարության դեմ, որը ղեկավարվում էր ԱՄՆ-ի իշխանությունների ցուցումներով։ Հոկտեմբերի 2-ին` օլիմպիական իրադարձություններից 10 օր առաջ, նրանք քաղաքով երթ են կազմակերպել և երկրի արհմիությունների աջակցությամբ Երեք մշակույթների հրապարակ են դուրս բերել 15 հազար մարդ։ Ցուցարարների հիմնական կարգախոսն էր «Մենք չենք ուզում Օլիմպիական խաղեր, մենք հեղափոխություն ենք ուզում» (իսպ.՝ ¡No queremos olimpiadas, queremos revolución!): Երկրի իշխանությունները` հույս դնելով ԱՄՆ-ի տնտեսական հզորության վրա, մայրաքաղաք զորքեր են մտցրել, իրականացրել զանգվածային ձերբակալություններ և ուժ գործադրել ամբոխը ցրելու համար։ Արդյունքում պաշտոնական տեղեկություններով զոհվել է չորս մարդ, իսկ ուսանողների տեղեկություններով` 200-300-ից մինչև մի քանի հազար մարդ։ Չնայած դրան ոչ մի պատժամիջոցներ չեն հետևել, քանի որ ՄՕԿ-ը բոլոր իրադարձությունները ճանաչեց որպես Մեքսիկայի ներքին գործեր։

Մեդալների հանրագումարային հաշվարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդալների ընդհանուր թիվը
№ԵրկիրՈսկիԱրծաթԲրոնզԸնդհանուր
1Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ452834107
2Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ29323091
3Ճապոնիա Ճապոնիա117725
4Հունգարիա Հունգարիա10101232
5Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն99725
6Ֆրանսիա Ֆրանսիա73515
7Չեխոսլովակիա Չեխոսլովակիա72413
8 Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն5111026
9Ավստրալիա Ավստրալիա57517
10Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա55313

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «IOC Vote History». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. ↑ «Past Olympic host city election results». GamesBids. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Год олимпийский 1968. Фотоальбом. Фото М. Боташева и др / Сост. А. Добров, В. Денисов. — М.: Физкультура и спорт, 1970. — 319 с.
  • Мехико, олимпиада 1968. [Сборник] / Сост. В. Ушаков. — М.: Физкультура и спорт, 1969. — 191 с.
  • Мамлеев Д. Ф., Федосов Б. А. Олимпийские репортажи. — М.: Известия, 1969. — 255 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Диафильм Олимпийские игры в Мехико-1968

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1968» հոդվածին։