Կանբերրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կանբերրա
Canberra
Դրոշ Զինանշան
Flag of the Australian Capital Territory.svg Coat of Arms of Canberra.svg

Canberra from Mount Ainslie in the evening (3407011674).jpg
Կանբեռան երեկոյան
Կոորդինատներ: 35°18′10″ հվ. լ. 149°08′30″ ավ. ե. / 35.30278° հս․. լ. 149.14167° ավ. ե. / 35.30278; 149.14167
Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Ենթարկում մայրաքաղաք
Տարածք Ավստրալական մայրաքաղաքային տարածք
Գլխավոր մինիստր Քեթի Գալահեր
Հիմնադրված է 1913 թ. մարտի 12 թ.
Մակերես 814,2 կմ²
ԲԾՄ 888 մ
Կլիմայի տեսակ մերձարևադարձային մայրցամաքային
Բնակչություն 358 222 մարդ (31 մարտ 2011[1])
Խտություն 428,6 մարդ/կմ²
Տեղաբնականուն սիդնեյցի
Ժամային գոտի UTC+10, ամառը UTC+11
Պաշտոնական կայք act.gov.au (անգլ.)
##Կանբերրա (Ավստրալիա)
Red pog.png

Կանբերրա (անգլ.՝ Canberra, արտասանվում է [ˈkænbᵊrə] կամ [ˈkænbɛrə][2]), Ավստրալիայի մայրաքաղաք։ Բնակչությունը գերազանցում է 345 հազար մարդ[3], Կանբերրան հանդիսանում է Ավստրալիայի ամենամեծ քաղաքը, որը գտնվում է մայրցամաքի ներսում, այլ ոչ ծովափին։ Քաղաքը գտնվում է Ավստրալիական մայրաքաղաքային տարածքի հյուսիսային մասում, Սիդնեյից 280 կմ հարավ-արևմուտք և Մելբուրնից 650 կմ հյուսիս-արևելք։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Canberra» բառը ծագում է տեղաբնակ նգաբրի ցեղի (պատկանում է նգունավալ ընտանիքին) բարբառի անունից՝ «Kanbarra» բառից, որ նգունավալ ցեղի հին լեզվից կարելի է թարգմանել որպես «հավաքվելու վայր»[4]։ Այս անվանումը, հավանաբար, գործածվել է անվանելու համար ավստրիալիայի բնիկների սեզոնային գաղթի ժամանակ նգունավալ ցեղի հավաքվելու վայրը. այդ ժամանակ կերել են Agrotis infusa թիթեռներ, որոնք ամեն գարուն նույնպես գաղթում էին այդ տարածքով[4]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ ստեղծվել է որպես մայրաքաղաք։ Կառուցումն սկսվել է 1913-ին։ 1927-ից խորհրդարանի և կառավարության նստավայրն է։ Կանբերրան (անգլերեն՝ Canberra) սկզբնապես եղել է Մոլոնգլո գետի մի հատվածի անվանումը, որը դարձել է և տեղանքի անվանումը։ Այստեղ կառուցված քաղաքն էլ ստացել է այս անունը, որի ստուգաբանությունը ոմանք կապում են աբորիգենների «Հավաքատեղի» բառի հետ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանբերրայի քույր-քաղաքներն են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հիմնական տվյալներ»։ 3218.0 – Տարածքային բնակչության աճը, Ավստրալիա, 2009–10։ Ավստրալիայի վիճակագրական բյուրո։ 31 մարտ 2011։ Վերցված է 6 ապրիլ 2011 
  2. Մակինտայր ԱԲՑ բառարան. Մակինտայր գրադարան. 2003. էջ 144. ISBN 1-876429-37-2. 
  3. «Ազգային տարածքների տվյալներ՝ Կանբերրա»։ Ավստրալիայի վիճակագրական բյուրո։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-24-ին։ Վերցված է 19 նոյեմբեր 2010 
  4. 4,0 4,1 «Place Names»։ The Australian Women's Weekly (1932–1982) (1932–1982: National Library of Australia)։ մայիսի 13, 1964։ էջ 61։ Արխիվացված օրիգինալից մարտի 27, 2011-ին։ Վերցված է փետրվարի 22, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]