Նաուրու
Նաուրուերեն՝ Ripublik Naoero անգլ.՝ Republic of Nauru Նաուրույի հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ "Աստուծո կամքը առաջինն է" |
||||
Ազգային օրհներգ՝ Նաուրու Բվիեմա | ||||
|
||||
Մայրաքաղաք | Յարեն | |||
Պետական լեզուներ | անգլերեն, նաուրուերեն | |||
Կառավարում | ||||
- | Նախագահ | Մարկս Ստիվն | ||
Անկախ պետություն | ||||
- | Ավստրալիական, Նոր զելանդիական և բրիտանական կառավարված ՄԱԿ խնամակալությունից։ | հունվարի 31, 1968 | ||
- | Ջրային (%) | 0.01 | ||
Բնակչություն | ||||
- | մարտի 2009 նախահաշիվը | 11.320 (216-րդ) | ||
- | դեկտեմբերի 2006 մարդահամարը | 9.275 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $36.9 միլիոն (192-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $2.500 ('06 գնահատում) - $5000 ('05 գնահատում)[1] (135-րդ - 141-րդ) | ||
ՄՆԶԻ (2003) | n/a (չդասված) (n/a) | |||
Արժույթ | Ավստրալիական դոլար (AUD) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+12) | |||
Ազգային դոմեն | .nr | |||
Հեռախոսային կոդ | +674 |
Նաուրու (նաուրուերեն՝ Naoero), պաշտոնապես Նաուրուի Հանրապետություն և նախկինում ճանաչված որպես Հաճելի կղզի, կղզի պետություն է Միկրոնեզիայում՝ Խաղաղ օվկիանոսում։ Նրա ամենամոտ հարևանը Բանաբա կղզին է Կիրիբատիում 300 կմ արևելքում։ Նաուրուն աշխարհի ամենափոքր կղզի պետությունն է՝ ունենալով 21 կմ² մակերես[1]։
Բրիտանական համագործակցության «հատուկ անդամ» է (չի մասնակցում Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող խորհրդակցություններին)։
Դեկտեմբերի 15 և 16, 2009 թվականներին, Նաուրուն դարձել է չորրորդ երկիրը, որ ճանաչել է Աբխազիան[2] և Հարավային Օսիան[3]՝ որպես Վրաստանից անկախ պետություններ։
Կղզին հայտնաբերել են անգլիացիները 1798 թ.-ին։ 19-րդ դարում այստեղ բնակություն են հաստատել առևտրականներ, մարգարիտ որոնողներ։ Կղզին բազմիցս նվաճել են Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան։ Հանուն անկախության շարժումն սկսվել է 1950-ական թվականներին։ Անկախություն է ձեռք բերել 1968 թ.-ի հունվարի 31-ին։
Բնակչության կեսից ավելին նաուրուցիներն են, բնակվում են նաև չինացիներ, Եվրոպայից և Խաղաղօվկիանոսյան կղզիներից ներգաղթածներ։
Մակերևույթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակերևույթը մինչև 65 մետր բարձրության սարահարթ է, ափերը շրջապատված են բուստային խութերով։ Հարավ-արևմուտքում Բուադա լճակն է։ Կլիման հասարակածային է։ Խմելու ջուրը ներմուծվում է։ Ծովափնյա ցածրադիր դարավանդները պատված են կոկոսյան արմավենու տնկարկներով։ Շատ են ծովային թռչունները։ Նաուրուի հարստությունը ֆոսֆորիտների հանքավայրերն են, որոնց անխնա շահագործման հետևանքով երկրի տարածքի 1/3-ը վերածվել է համատարած բացահանքի։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսության հիմքը ֆոսֆորիտների հանույթն է։ Մշակում են կղզու հողատարածքի միայն 1%-ը (արևադարձային մշակաբույսեր, հիմնականում` կոկոսյան արմավենի)։
Զարգացած են նաև ձկնորսությունը և տնայնագործությունը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 CIA World Fact Book Արխիվացված 2008-09-17 Wayback Machine URL Վերստածվ է 2006-05-02.
- ↑ New York Times report of Nauru's recognition for Abkhazia
- ↑ Նաուրուի հանրապետությունը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը
Արտաքին հղումնե Նաուրուն հայկական հանրագիտարանում Արխիվացված 2016-11-14 Wayback Machine
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաուրու» հոդվածին։ |
|
Վիքիճամփորդն ունի Նաուրուին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 210)։ |