Այս պետությունը գտնվում է Վեստ Ինդիայում՝ Փոքր Անտիլյան կղզիների խմբում։ Զբաղեցնում է երեք փոքր կղզիներ՝ Անտիգուա, Բարբուդա և Ռեդոնդա։ Անտիգուան հայտնաբերել է Ք. Կոլումբոսը1493 թվականին։ Այն ամենամեծն է (280 կմ²), մակերևույթը լեռնային է՝ շրջապատված բուստային խութերով։ Բարբուդան (160 կմ²) ունի բուստային ծագում, իսկ Ռեդոնդան բնական արգելոց է և բնակեցված չէ։ 1493 թվականից եղել է Իսպանիայի, 1632 թվականից՝ Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն ձեռք է բերել 1981 թվականի նոյեմբերին։ Բրիտանացիներն այստեղ աշխատելու համար Աֆրիկայից բերել են սևամորթ ստրուկներ, որոնց սերունդներն էլ այժմ կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը։ Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, ցիտրուսներ։ Երկրին որոշակի եկամուտներ է բերում օտարերկրյա զբոսաշրջությունը։