Բրիտանական Վիրջինյան կղզիներ
Բրիտանական Վիրջինյան կղզիներ անգլ.՝ British Virgin Islands | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | Բրիտանական անդրծովյան տարածքներ | ||||
Մտնում է | Բրիտանական անդրծովյան տարածքներ | ||||
Պետական լեզու | անգլերեն | ||||
Մայրաքաղաք | Ռոդ թաուն | ||||
Օրենսդիր մարմին | House of Assembly of the British Virgin Islands? | ||||
Կառավարության ղեկավար | Andrew Fahie?[1] | ||||
Մակերես | 153 կմ² | ||||
Ազգաբնակչություն | 25000 | ||||
Խտություն | 163,00 մարդ/կմ² | ||||
Հիմն | Մեծ Բրիտանիայի օրհներգ | ||||
Կարգախոս | Vigilate և Be Vigilant | ||||
Արժույթ | ԱՄՆ դոլար | ||||
Ժամային գոտի | -4 | ||||
Հեռախոսային կոդ | +1284 | ||||
Ինտերնետ-դոմեն | .vg | ||||
bvi.gov.vg |
Բրիտանական Վիրջինյան կղզիներ (ԲՎԿ), պաշտոնապես կարճ «Վիրջինյան կղզիներ»[2], Բրիտանական անդրծովյան տարածք Կարիբյան ավազանում, Պուերտո Ռիկոյի արևելքում։ Կղզիները աշխարհագրական առումով Վիրջինյան կղզեխմբի մասն են և տեղակայված են Փոքր Անտիլյան կղզիներում։
Բրիտանական Վիրջինյան կղզիների հիմնական կղզիներն են Տորտոլան, Վիրջին Գորդան, Անեգադան և Յոստ Վան Դեյք, բացի այդ կան 50 ավելի փոքր կղզիներ և կղզյակներ։ Բնակեցված են մոտ 15 կղզիներ։ Մայրաքաղաք Ռոդ Թաունը տեղակայված է Տորտոլայի վրա, որը ամենամեծ կղզին է 20կմ երկարությամբ և 5 կմ լայնությամբ։ Կղզիների բնակչությունը 2010 թվականի մարդահամարով կազմում է 28.000, որոնցից մոտ 23.500 ապրում են Տորտոլայում։
Բրիտանական Վիրջինյան կղզիների բնակիչները Բրիտանական անդրծովյան տարածքների քաղաքացիներ են և 2002 թվականից նաև Բրիտանիայի քաղաքացիներ են։ Չնայած տարածքը չի համարվում Եվրոպական Միության մաս և ուղղակիորեն չի ենթարկվում ԵՄ օրենքներին, Բրիտանական Վիրջինյան կղզիների բնակչիներին կարելի է համարել ԵՄ քաղաքացի, քանի որ նրանք Բրիտանիայի քաղաքացիներ են[3]։
Կղզիների մեծ մասը վնասվեց 2017 թվականի սեպտեմբերի Իրմա փոթորիկի հետևանքով։ Ավերածությունների մեծ մասը բաժին ընկավ Տորտոլա կղզուն[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրջինյան կղզիները Փոքր Անթիլիների հյուսիսային մասն են կազմում։ Բրիտանական Վիրջինյան կղզիները զբաղեցնում են կղզեխմբի հյուսիսարևելյան մասը։ Կենտրոնական մասը զբաղեցնում են ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիները, արևմուտքում փռվծ են այսպես կոչված, Իսպանիայի Վիրջինյան կղզիները, որոնք քաղաքականապես կապված են Պուերտո Ռիկոյին։ Բրիտանական Վիրջինյան կղզիների արևելքում գտնվող մոտակա կղզին Սոմբրերո կղզին է, որը պատկանում է Անգլիայի ծովափնյա շրջանին։ Կղզիները հիմնականում լեռնոտ են, որոշները հարթ են. Տորտոլայի կղզու ամենաբարձր կետը 530 մ է, իսկ Անեգադայի կղզիները՝ ընդամենը 8 մետր։ Գետերն ու լճերը բացակայում են, ստորերկրյա ջրերը շատ խորն են։ Ինչպես նախկինում, այնպես էլ արդի ժամանակներում հավաքում են անձրևաջրերը, ֆիլտրում, մաքրում և օգտագործում անհրաժեշտ պարագաներում։ Բուսական և կենդանական աշխարհը զգալիորեն վնասվել է մարդկանց (բնակիչների) կողմից։ Կլիման արեևադարձային է, հարաբերական քամոտ, տաք, խոնավ, երկու չոր եղանակներովով։ Փոթորիկները հաճախակի են, հատկապես հուլիսից մինչև հոկտեմբեր ամիսներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ. I դարում կղզիները բնակեցված էին արավակ հնդկացիների կողմից, որոնք հետագայում, 15-րդ դարում, բռնությունների ենթարկվեցին Փոքր Անտիլների ռազմական ցեղերի կողմից, որոնց անվանում էին կարիբներ։ Կարիբյան ծովը ստացավ իր անունը այդ ցեղի պատվին։ 1493 թվականին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Վիրջինյան կղզիները։ . Իսպանիան հայտարարեց Վիրջինյան կղզիների սեփականությունը, սակայն չկարողացավ նրանց տիրապետել։ Բրիտանացիները, հոլանդացիները, ֆրանսիացիները, ինչպես նաև պիրատները հետաքրքրություն էին ցուցաբերում կղզիների նկատմամբ։ Հնդկական ողջ բնակչությունը ոչնչոցված էր։ 1648 թվականին Հոլանդացիների կողմից Տորտոլայի կղզին վերաբնակեցնելու և կարգավորելու փորձ կատարվեց, սակայն 1672 թ. այն գրավեց Անգլիան։ Այնուհետև, 1680 թվականին, անգլիացիները գրավեցին Անեգադան և Վերջին Գորդան։ Անգլիացիներն սկսեցին աճեցնել և զարգացնել շաքարի հումքի պլանտացիաներ։ Դրա համար ՍԱֆրիկայից բերեցին նեգր ստրուկների։ 1834ին Անգլիայում արգելվեց ստրկատիրությունը, այդ պատճառով էլ անգլիացիները նեգրերի փոխարեն Հնդկաստանից և Պորտուգալիայից բերում էին պայմանագրային աշխատողների։
Քաղաքական կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանիայի ծովափնյա տարածք։ 1967 թվականից հաստատված է ինքնակառավարում։ Բրիտանիայի Վիրջինյան կղզիների կառավարման մարմինը Գործադիր խորհուրդն է, որը գլխավորում է նահանգապետը։ Նահանգապետ նշանակվում է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից, որն էլ ունենում է գլխավոր նախարար, երեք նախարարներ և գլխավոր դատավոր։
Օրենսդրություն - միապալատ Վեհաժողով, բաղկացած է 4 տարով ընտրված 13 անդամներից և 1 գլխավոր դատախազից (ըստ զբաղեցրած դիրքի)։ Քաղաքական կուսակցություններ. Վիրջինյան կղզիների կուսակցություն և Ազգային ժողովրդավարական կուսակցություն։ Վեհաժողովում չընդգրկված, մտահոգված քաղաքացիների միավորված կուսակցություն։ 2011 թ. Նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողների 49.4% -ը քվեարկել է ազգային դեմոկրատների օգտին, իսկ 42% -ը` Վիրջինյան կղզիների կուսակցությանը։ Վեհաժողովում Ազգային ժողովրդավարական կուսակցությունը ստացավ 9 տեղ, իսկ նրանց հիմնական մրցակիցները` 4[5]։
Բրիտանական Վիրջինյան կղզիների վարչապետ և ֆինանսների նախարար դարձավ Օռլանդո Սմիթը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | շրջան | Վարչական կենտրոն | Մակերես, կմ² |
Բնակչություն, մարդ (2006) |
Խտություն, մարդ/կմ² |
---|---|---|---|---|---|
1 | Տորտոլա | Ռոդ Թաուն | 59,2 | 16 630 | 280,91 |
2 | Անեգադա | Թի Սեթիլմենթ | 38,6 | 204 | 5,28 |
3 | Վիրջին Գորդա | Սպանիշ Թաուն | 21,2 | 3063 | 144,48 |
4 | Յոստ վան Դեյկ | Գրեյթ Հարբորр (կղզի Յոստ վան Դեյկ) | 8,3 | 176 | 21,20 |
5 | Այլ կղզիներ | Գրեյթ Հարբոր (կղզի Պիտեր) | 25,7 | 181 | 7,04 |
Ընդամենը | 153,0 | 20 254 | 132,38 |
Նշում։ Այլ կղզիների մեջ են մտնում փոքր կղզյակները՝ Ջինջեր, Նորման, Կուպեր, Սոլթ և այլն, որոնք գտնվում են Տորտոլայի մոտ և կոչվում են Փոքր Քույրեր։
{{|21|01|2016}}
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թիվը — 24 939 մարդ ( 2010 թվական)[6]։
Բնակչության տարեկան աճը — 1,8 % (գրեթե կեսը ներգաղթյալներ են)։
Էթնիկ կազմը։ նեգրեր- 82,0 %, սպիտակներ- 6,8 %, այլ- 11,2 % (բացառությամբ հնդիկների և մուլատների) ( 2008-ի մարդահամար)։
Կրոններ։ բողոքականներ- 84 %, կաթոլիկներ- 10 %, Եհովայի վկաներ- 2 %, այլ- 2 %, աթեիստներ- 2 % ( 1991-ի մարդահամար)։
Գրագիտություն — 98 %:
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԲՎԿ էկոնոմիկան ամենահսատատունն է Կարիբյան շրջանում։ Տնտեսական գործունեության հիմնական ոլորտը համրվում է տուրիզմը. կղզիներ են հաճախում տարեկան շուրջ 800 հազար տուրիստներ, հիմնական մասը՝ ԱՄՆ-ից։ Այս կերպ մշտապես ֆինանսական աճ է գրանցվում։ Բրիտանական Վիրջինյան կղզիներում կորպորատիվ եկամտահարկ (կորպորատիվ հարկ) և անձնական եկամտահարկ (եկամտահարկ) չկա, չկա նաև ԱԱՀ և վաճառքի հարկ][7]:Այնուամենայնիվ, կոմերցիոն ընկերությունը պարտավոր է վճարել տարեկան վճար, կախված թողարկման համար թույլատրված բաժնետոմսերի առավելագույն քանակից և ընկերության գրանցման ամսաթվից։ Բրիտանական Վիրջինյան կղզիները հայտնի են հավասար իրավասություններով, ներառյալ նաև ռուս ձեռնարկատերերի շրջանում։ Մինչ օրս գրանցվել է ավելի քան 650,000 ընկերություն` աշխարհի բոլոր օֆշորային ընկերությունների շուրջ 40%-ը։ Օֆշորային ընկերությունների գործունեությունը հիմնականում ղեկավարվում է Բրիտանական Վիրջինյան կղզիների կոմերցիոն ընկերությունների 2004 թ. Ակտով (BVI Միջազգային Բիզնես Գործարանների Օրենք, (International Business Companies Ordinance) 2004): Հանրաճանաչության հիմնական պատճառներն են՝ իրավաբանական անձի գրանցման և պաշտպանության ցածր արժեքը, տնօրենի ռեզիդենտության պահանջների բացակայությունը, կանոնադրական կապիտալի նվազագույն չափի վերաբերյալ ֆորմալ պահանջները և ընկերություննրին արագ գրանցելու ունակությունը (բառացիորեն 1 օր)։
Մեկ այլ գրավիչ պահ, որ պահպանվել է մինչև վերջին ժամանակներս, գաղտնիություն է. Բրիտանական Վիրջինյան կղզիներում չկա շահառուների թեկուզ մեկ գրանցամատյան։ Բացի այդ, ընկերության սեփականատիրոջ մասին տեղեկությունները հասանելի են միայն որոշակի թվով անձանց։ Սակայն վերջերս, այս բրիտանական արտասահմանյան իրավասության իշխանությունները սկսեցին քննարկել սեփականատերերի մեկ բաց ռեգիստր ստեղծելու հնարավորությունը. BVI- ի Ֆինանսական Ծառայությունների Հանձնաժողովը իր ինտերնետային կայքում հրապարակել է փաստացի սեփականատիրոջ մասին տեղեկությունների վերաբերյալ պետական խորհրդատվական փաստաթուղթ, որի փորձագիտական քննարկումն անցավ մինչև 2013 թ. Դեկտեմբերի 31-ը:.[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://bvinews.com/new/election-results-vip-wins-walwyn-not-elected/
- ↑ Համաձայն Վիրջինյան կղզիների սահմանադրական հոդվածի, 2007, տարածաշրջանի պաշտոնական անվանումը պարզապես 'Վիրջինյան կղզիներ' է
- ↑ Although under Council Regulation No. 1932/2006(չաշխատող հղում) BOTCs "without the right of abode in the UK" were classified as non-EU nationals, the conferment of British citizenship in 2002 means most BOTCs acquired the [right of abode in the United Kingdom along with British citizenship and hence are not considered by the EU as third-country nationals.
- ↑ «Survivors on Tortola recall storm horror». BBC News. 2017 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ November 2011
- ↑ PopulationData.net (оценка на 2010 год)
- ↑ Захаров А. С. «Британские виргинские острова (B.V.I.) и обмен налоговой информацией: есть ли опасность для российских бенефициаров?»
- ↑ «Public consultation paper on beneficial ownership information» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիտանական Վիրջինյան կղզիներ» հոդվածին։ |
|
|