Բահամյան Կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բահամյան Կղզիների Ընկերակցությունը (անգլերեն՝ Commonwealth of the Bahamas), կամ Բահամները (անգլերեն՝ Bahamas) պետությունը գտնվում է Վեստ Ինդիայում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Զբաղեցնում է համանուն կղզեխմբի 700 կղզի և ավելի քան 2300 բուստային խութ ու ժայռ։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք՝ 1500 կմ երկարությամբ՝ Ֆլորիդա թերակղզուց մինչև Կուբա և Հայիթի կղզիներ։ Առավել խոշոր կղզիներն են՝ Անդրոս (4,1 հզ. քկմ), Մեծ Աբակո (2 հզ. քկմ), Մեծ Բահամա (1,1 հզ. քկմՈւոտլինգա կղզին Նոր աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտնագործեց Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականի հոկտեմբերի 12-ին։

Ռելիեֆը ու կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիների մակերևույթը հարթ է, կլիման՝ խոնավ արևադարձային։ Գերակշռում են սավաննաներն ու թփուտները, տեղ-տեղ՝ թանկարժեք ծառատեսակներով մշտադալար անտառները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարից Բահամները Մեծ Բրիտանիայի գաղութն էր և անկախություն է ձեռք բերել 1973 թվականի հուլիսին։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակեցված է 20 կղզի, բնակչության 85%-ը սևամորթներ և մուլատներ են։ Երկրի մայրաքաղաք Նասաուն գտնվում է Նյու Փրովիդենս կղզում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է (գլխավորապես՝ երկրագործությունը) և օտարերկրյա զբոսաշրջությունը։ Մշակում են մրգեր, բանջարեղեն, շաքարեղեգ։ Կան նավթավերամշակման, դեղագործական, սննդի (հյութերի, պահածոների, շաքարի) արդյունաբերության ձեռնարկություններ։ Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]