Ինքնիշխան պետություն
Ինքնիշխան պետություն, պետություն, որն ունի հստակ սահմանված տարածք, որի վրա իրականացնում է ներքին և արտաքին ինքնիշխանություն, ունի մշտական բնակչություն, կառավարություն, կախվածություն չունի այլ երկրներից, ընդունակ է և լիազորված մտնել միջազգային հարաբերությունների մեջ մյուս ինքնիշխան պետությունների հետ[1][2]։ Ինքնիշխան պետության կառավարությունն ունի սեփականության իրավունք պետության ողջ ունեցվածքի վրա[3]։
Երբեմն, ինքնիշխանությունը ընկալվում է որպես մի պետություն, որը կախված չէ որևէ այլ պետությունից կամ միավորված պետություններից, թեև վերացական առումով ինքնիշխան պետություն կարող է գոյություն ունենալ առանց այլ ինքնիշխան պետությունների կողմից ճանաչվելու։ Աշխարհում կան չճանաչված պետություններ, որոնք հաճախ դժվարություններ են ունենում իրականացնել լիազորությունների ամբողջ շրջանակը պայմանագրերի կնքնման ինչպես նաև այլ ինքնիշխան պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարավերջին, գրեթե ողջ Երկիր մոլորակը բաժանված էր քիչ թե շատ սահմանված սահմաններով՝ ամրագրված տարբեր պետությունների կողմից։ Ավելի վաղ, բավականին մեծ հողատարածություններ եղել են կամ չպահանջված և անմարդաբնակ, կամ բնակեցված քոչվոր ժողովուրդներով, որոնք պետությունում կազմավորված չեն եղել։ Սակայն, նույնիսկ ժամանակակից երկրներում կան մեծ անապատացված տարածքներ, մարդկանցով չբնակեցված, այնպես, ինչպիսին օրինակ Ամազոնի արևադարձային անտառներն են, նրանք անմարդաբնակ են կամ բնակեցված են բացառապես կամ հիմնականում քոչվոր բնակչությամբ (և նրանցից ոմանց հետ մինչև այժմ չկա մշտական կապ)։ Գույություն ունեն նաև պետություններ, որոնք չեն իրականացնում դե ֆակտո վերահսկողություն իրենց ողջ տարածքում կամ որտեղ այդ վերահսկողությունն վիճարկվում է (ինչպես, օրինակ, Սոմալիում)։
Ներկայումս միջազգային միությունը ներառում է ավելի քան 200 ինքնիշխան պետություն, որոնց մեծ մասն անդամակցում են Միավորված ազգերի կազմակերպությանը։ Այս պետությունները գոյություն ունեն միջազգային հարաբերությունների համակարգում, որտեղ յուրաքանչյուր պետություն հաշվի է առնում մյուս պետություների քաղաքականությունը՝ կատարելով սեփական հաշվարկները։ Վերջին ժամանակներս միջազգային հանրություն հասկացությունը ձևակերպվել է որպեսզի ներկայացվեն պետությունների խմբեր, որոնք սահմանել են կանոններ, ընթացակարգեր և ինստիտուտներ փոխադարձ հարաբերությունների իրականացման համար։ Այսպիսով, հիմք է դրվում միջազգային իրավունքի, պաշտոնապես ճանաչված ինքնիշխան պետությունների միջև դիվանագիտությանը, նրանց կազմակերպությունների և ֆորմալ ռեժիմների համար։
Պետության ինքնիշխանության կարևոր հատկությունը և պարտադիր պայմանը նրա միջազգային իրավասուբյեկտությունն է, այսինքն՝ պետությունը կարող է լինել միջազգային հարաբերությունների մասնակից և, որպես այդպիսին, այլ պետությունների հետ միասին մասնակցում է միջազգային նորմերի մշակմանը, համատեղ որոշում են միջազգային հարաբերությունների բնույթը և միջազգային կազմակերպությունների գործառնությունը։ Պետությունների այդ հնարավորությունները ոչնչով սահմանափակված չեն, բացառությամբ իրենց իսկ ստեղծած միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, որոնց համապատասխան էլ պետություններն, իբրև միջազգային իրավունքի սուբյեկտներ, ունեն իրավունքներ և ստանձնում են պարտավորություններ՝ ամրագրված միջազգային փաստաթղթերում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությունում[4][5]։
Սահմանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնիշխանություն տերմինը հաճախ սխալ է մեկնաբանվում[6]. XIX դարում ռասայական հատկանիշների «քաղաքակրթության չափորոշիչները» առանձնացրել են աշխարհում որոշ ժողովուրդների, որոնք զուրկ են կազմակերպված հասարակությունից, ինչպես «ոչ քաղաքակիրթներ»[7][8]։ Այս դիրքորոշումը գտավ իր արտացոլումը նրանում, որ իրենց «ինքնիշխանությունը» կամ իսպառ բացակայում է կամ գոնե իր բնույթով զիջում է «քաղաքակիրթ» ժողովուրդների հայեցակարգի համեմատ։
Ինքնիշխանություն, նշանակում է պետական իշխանության գերակայություն ու անկախություն և դրան համապատասխան պետական իշխանություն, կամ ինքնիշխան պետություն, նշանակում է տվյալ պետության պետական իշխանության գերակայությունը երկրի ներսում և նրա անկախությունն արտաքին հարաբերությունների ոլորտում։ Այսինքն` պետության ողջ տարածքում պետական իշխանության լիիշխանություն, որը բացառում է ամեն մի օտարերկրյա իշխանություն, ինչպես և միջազգային հարաբերությունների ոլորտում՝ պետության չենթարկվելն օտարերկրյա պետությունների իշխանություններին։ Պետության ինքնիշխանությունը միշտ ամբողջական է և բացառիկ, այնքանով, որ եթե պետությունը չունի ինքնիշխանություն, ապա այդ պետությունը դադարում է որպես պետություն գոյություն ունենալուց։ Ինքնիշխանությունը պետական իշխանության կարևորագույն հատկությունն է և պետության որակական հատկանիշը, որը բնութագրում է պետության իրավաքաղաքական էությունը[9][10][11]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Schmandt, Henry J., and Paul G. Steinbicker. Fundamentals of Government (Milwaukee: The Bruce Publishing Company, 1954 [2nd printing, 1956]).
- Chen, Ti-chiang. The International Law of Recognition, with Special Reference to Practice in Great Britain and the United States. London, 1951.
- Crawford, James. The Creation of States in International Law. Oxford University Press, 2005. ISBN 0-19-825402-4, pp. 15–24.
- Lauterpacht, Hersch (2012). Recognition in International Law. Cambridge University Press.
- Raič, D. Statehood and the Law of Self-determination. Martinus Nijhoff Publishers, 2002. ISBN 978-90-411-1890-5. p 29 (with reference to Oppenheim in International Law Vol. 1 1905 p110)
- Schmandt, Henry J., and Paul G. Steinbicker. Fundamentals of Government, "Part Three. The Philosophy of the State" (Milwaukee: The Bruce Publishing Company, 1954 [2nd printing, 1956]). 507 pgs. 23 cm. LOC classification: JA66 .S35 https://lccn.loc.gov/54010666
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Opinions of the Badinter Arbitration Committee at the European Journal of International Law
- A Brief Primer on International Law Արխիվացված 2016-11-10 Wayback Machine With cases and commentary. Nathaniel Burney, 2007.
- What constitutes the sovereign state? by Michael Ross Fowler and Julie Marie Bunck
- Links to the best political risk websites, ipoliticalrisk.com Արխիվացված 2012-08-01 Wayback Machine information on tracking, evaluating and managing sovereign risk for trade and permanent investment
- Legal opinion by the Negotiations Support Unit in the Palestinian Authority on transitional sovereignty
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Perspectives On International Law, Kluwer Law International, 1995.
- ↑ sovereign [1](չաշխատող հղում) (4th ed.), Houghton Mifflin Company, 2004. Проверено 21 февраля 2010.
- ↑ sovereign (2nd ed.), Oxford: Oxford University Press, ISBN 0-19-517077-6
- ↑ «Chapter IV Fundamental Rights and Duties of States». Charter of the Organization of American States. Secretariat of The Organization of American States. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Draft Declaration on Rights and Duties of States» (PDF). UN Treaty Organization. 1949. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ "Sovereignty: organized hypocrisy, Stephen D. Krasner, Princeton University Press, 1999, ISBN 069100711X
- ↑ Ralph Wilde, ‘From trusteeship to self-determination and back again: the role of the Hague Regulations in the evolution of international trusteeship, and the framework of rights and duties of occupying powers,’ Fall, 2009, 31 Loy. L.A. Int’l & Comp. L. Rev. 85, page 94, [2]
- ↑ Sovereignty in cases of Mandated Territories, in «International law and the protection of Namibia’s territorial integrity», By S. Akweenda, Martinus Nijhoff Publishers, 1997, ISBN 9041104127, page 40
- ↑ «General Assembly resolution 1803 (XVII) of 14 December 1962, "Permanent sovereignty over natural resources"». United Nations. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Schwebel, Stephen M., The Story of the U.N.'s Declaration on Permanent Sovereignty over Natural Resources, 49 A.B.A. J. 463 (1963)
- ↑ «International Covenant on Civil and Political Rights». United Nations. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 21-ին.
|