Կոլումբիա
| Կոլումբիա Կոլումբիայի Հանրապետություն |
|||||
|
|
|||||
|
|
|||||
| Հիմնական տեղեկություններ | |||||
| Պետական լեզուներ | Իսպաներեն | ||||
| Մայրաքաղաք | Բոգոտա | ||||
| Պետական կարգ | Կիսանախագահական | ||||
| Կրոն | Քրիստոնյա | ||||
| Մակերես | 1,141,748 կմ² (8.8 %% ջրային) | ||||
| Ազգաբնակչություն. | 42,888,592 (/կմ²) | ||||
| Պետական ատրիբուտներ | |||||
| Հիմն | Կոլումբիայի ազգային օրհներգ | ||||
| Արժույթ | Պեսո (COP) |
||||
| Վեբ | ISO | Հեռ. | .co | CO | 57 | ||||
Կոլումբիա, պաշտոնապես՝ Կոլումբիայի Հանրապետություն (իսպ.՝ República de Colombia), պետություն Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Սահմանակից է Վենեսուելային, Բրազիլիային, Պերուին, Էկվադորին և Պանամային։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով[1]։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել]
Կոլումբիան իսպանացիների կողմից հայտնաբերվել է 1499 թ.։ XVI դարի 30-ական թվականներին իսպանացիները վերջնականապես նվաճել են երկիրը՝ հարակից տարածքներով, և դարձրել գաղութ՝ Նոր Գրանադա անունով (ընդգրկում էր նաև Էկվադորի, Պանամայի, Վենեսուելայի տարածքները), որը հետագայում տրոհվել է։ Կոլումբիայի անկախությունը հռչակվել է 1810 թ. հուլիսի 20-ին, սակայն իրական անկախությունն սկսվել է 1830 թ-ից՝ Մեծ Կոլումբիայի դաշնության տրոհումից հետո (նրանից անջատվել են ներկայիս Վենեսուելան և Էվկադորը)։ 1863 թ-ից երկիրն անվանվել է Կոլումբիայի Միացյալ Նահանգներ, 1886թ-ից՝ Կոլումբիայի Հանրապետություն։ Երկրի հիմնական բնակիչները կոլումբիացիներն են։
Աշխարհագրություն[խմբագրել]
Կոլումբիան գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով։ Երկրին են պատկանում նաև Սան Անդրես, Պրովիդենսիա (Կարիբյան ծովում) և Մալպելո (Խաղաղ օվկիանոսում) կղզիները։ Ռելիեֆը բազմազան է. հյուսիսում և արևելքում հարթավայրային է, իսկ արևմուտքում ձգվում է Կոլումբիական Անդեր լեռնաշղթան։ Հյուսիս-արևմուտքում Սիեռա Նևադա դե Սանտա Մարտա լեռնազանգվածն է, որտեղ գտնվում է Կոլումբիայի ամենաբարձր՝ Կոլոն լեռնագագաթը (5800 մ)։ Ափամերձ գոտիներում ճահճապատ դաշտավայրեր են։ Կան նավթի, գազի, ածխի, ոսկու, պլատինի, զմրուխտի (առաջին տեղն աշխարհում), երկաթի պաշարներ։
Կլիմա[խմբագրել]
Կլիման հասարակածային և մերձհասարակածային է։ Գետային ցանցը խիտ է։ Խոշոր գետերն են Մագդալենան, Անտրատոն, Մետան, Գուավիարեն, Կակետան և այլն։ Կան բազմաթիվ լճեր։ Տարածված են մշտադալար անտառներն ու սավաննաները։ Կենդանական աշխարհը հարուստ է։
Վարչական բաժանում[խմբագրել]
Կոլումբիան ունիտար հանրապետություն է, որը բաժանվում է 32 դեպարտամենտրների (իսպ.՝ departamentos) և մայրաքաղաքային շրջանի (իսպ.՝ Distrito Capital)։ Ամեն դեպարտամենտրը գլխավորում է նահանգապետը (իսպ.՝ gobernador) և Դեպարտամենտրի Ժողովը (իսպ.՝ Asamblea Departamental), որին չորս տարով ընտրում է բնակչությունը։ Նահանգապետը չի կարող զբաղեցնել իր պաշտոնը առանց ընդատումների երկու անգամ։ Դեպարտամենտները ունեն ինքնավարության որոշ աստիճան։
Դեպարտամենտները կազմված են մունիցիպալիտետներից (իսպ.՝ municipios)։ Մունիցիպալ կառավարությունը գլխավորում է ալկալդը (իսպ.՝ alcalde) և վարչական մարմինն է Մունիցիպալ Խորհուրդը (իսպ.՝ Concejo Municipal), երկուսին էլ ընտրում է չորս տարով բնակչությունը։
Մայրաքաղաքային շրջանն է երկրի մայրաքաղաք Բոգոտան։ Բոգոտան մասամբ քաղված է իրեն շրջապատող Կունդինամարկա դեպարտամենտից։
Կրոն[խմբագրել]
Հիմնականում կոլումբիացները կաթոլիկ են, բայց անտառային հնդկացիների շարքում հանդիպում են ավանդական ցեղային հավատքներ։
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոլումբիա կատեգորիայում։ |
|
||||||||||||