Տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսություն (հին հուն․՝ οἶκοςտուն և νόμοςօրենք, տառացիորեն «տնտեսավարման կանոններ») տնտեսական գործունեություն (արտադրություն, բաշխում, փոխանակում և բարիքների սպառում)։ «Տնտեսություն» տերմինի տակ սովորաբար ենթադրվում է.

  • «Տնտեսություն» գիտությունը
  • համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան)
  • երկրում տնտեսական գործունեության ամբողջությունը
  • որևիցե հասարակության տնտեսությունը (մարզի, երկրի, խմբի, երկրների, աշխարհի)
  • տան վարման օրենքները, կանոնները
  • նյութական և ոչ նյութական արտադրության տեսակների ամբողջությունը
  • արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման համակարգում դասավորվող և հասարակության տնտեսական բազիս ձեվավորող տնտեսական հարաբերությունների ամբողջությունը, որի վրա տեղակայվում են գաղափարական և քաղաքական կառույցները։

Առաջին անգամ գիտական աշխատության մեջ «էկոնոմիկա» բառը հայտնվում է մ. թ. ա. 4-րդ դարում Արիստոտելի մոտ, որը այն անվանում է «բնական գիտություն»։ Տնտեսագիտության գլխավոր գործառույթը կայանում է նրանում, որ մշտապես ստեղծել այնպիսի բարիքներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կենսագործունեության համար և առանց որոնց հասարակությունը չի կարող զարգանալ։ Այսօր տնտեսագիտությունը դա նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտները ներառող տնտեսավարման համակարգ է։ Ժամանակակից հասարակության տնտեսագիտությունը իրենից ներկայացնում է բարդ և ընդգրկուն օրգանիզմ, որը ապահովում է ամեն մարդու և ամբողջ հասարակության կենսագործունությունը։ Տնտեսությունը օգնում է բավարարել մարդու առավելագույն պահանջմունքները սահմանափակ ռեսուրսների աշխարհում։ Առանձնացնում են տնտեսության տարբեր ձևեր.

Հետազոտողները նկատի ունեն տնտեսությունը, երբ առանձնացնում են արտադրության միկրո-, մակրոտնտեսական մակարդակներ և ինտերէկոնոմիկան։ Միկրոէկոնոմիկան հանդես է գալիս որպես առանձնացված արտադրություն կամ ձեռնարկություն։ Մակրոէկոնոմիկան հանդես է գալիս որպես ազգային տնտեսություն կամ պետության տնտեսություն։ Ինտերէկոնոմիկան բնութագրում է համաշխարհային տնտեսության առաջացման և զարգացման օրինաչափութունը։

Էկոնոմիկան փիլիսոփայության տեսանկյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայության մեջ էկոնոմիկան դիտարկվում է որպես հասարակական հարաբերությունների համակարգ՝ դիտարկված արժեքի հասկացության տեսանկյունից։ Մարքսիզմում մարդու գործունեությունը նյութական բարիքների արտադրության և վերարտադրության, մարդու հիմնական նյութական պահանջմունքների բավարարումն է (սնվելը, կացարանը և այլն)։ Արիստոտելը հակադրում էր էկոնոմիկան քրեմատիստիկային (գործունեություն ուղղված օգուտի ստացմանը)։ Էկոնոմիկան նյութական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման, ռեսուրսների ռացիոնալ օգտագործման վերաբերյալ հասարակական հարաբերությունների ոլորտ է։

Աշխարհի խոշորագույն տնտեսությունները ՀՆԱ-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի խոշորագույն տնտեսությունները 2015 թվականին ՀՆԱ-ի ծավալով (միլիոն ԱՄՆ դոլարներով) համաձայն International Monetary Fund-ի՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից կազմված ցուցակի.

Տեղը Երկիր ՀՆԱ (մլն $)
Ամբողջ աշխարհ 73,506.822[1]
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 18,124.731[2]
2 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 11,211.928[3]
3 Ճապոնիա Ճապոնիա 4,210.363[4]
4 Գերմանիա Գերմանիա 3,413.483[5]
5 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 2,853.357[6]
6 Ֆրանսիա Ֆրանսիա 2,469.530[7]
7 Հնդկաստան Հնդկաստան 2,308.018[8]
8 Բրազիլիա Բրազիլիա 1,903.934[9]
9 Իտալիա Իտալիա 1,842.835[10]
10 Կանադա Կանադա 1,615.471[11]
11 Հարավային Կորեա Հարավային Կորեա 1,435.076[12]
12 Ավստրալիա Ավստրալիա 1,252.273[13]
13 Մեքսիկա Մեքսիկա 1,231.982[14]
14 Իսպանիա Իսպանիա 1,230.207[15]
15 Ռուսաստան Ռուսաստան 1,175.996[16]
16 Ինդոնեզիա Ինդոնեզիա 895.677[17]
17 Թուրքիա Թուրքիա 752.510[18]
18 Նիդերլանդներ Նիդերլանդներ 749.365[19]
19 Շվեյցարիա Շվեյցարիա 688.434[20]
20 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 648.971[21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]