Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր
Տեսակ committee
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրված 1965
Գլխադասային գրասենյակ Նյու Յորք
Վերադաս կազմակերպություն Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա
Կայք undp.org

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագիր (UNDP), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1965 թվականին։ Նպատակն է զարգացող երկրներին օժանդակությունը՝ տնտեսական կայացման և բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառում։ Հիմնական գործունեությունը ծավալում է բնական պաշարների ուսումնասիրության, տեղերում ուսումնական հաստատությունների և կիրառական հետազոտությունների համար նյութատեխնիկական բազաների ստեղծման ուղղությամբ։ Նստավայրը Նյու Յորքում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png