Պարենի համաշխարհային ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարենի համաշխարհային ծրագիր
World Food Programme.jpg
Изображение логотипа
Տեսակմիջկառավարական կազմակերպություն
Հիմնադրվածդեկտեմբերի 19, 1961 և 1961[1]
Գլխադասային գրասենյակՀռոմ, Իտալիա
Վերադաս կազմակերպությունՄիավորված ազգերի կազմակերպություն
Պարգևներ
Կայքwfp.org
fr.wfp.org
es.wfp.org
ar.wfp.org
zh.wfp.org
da.wfp.org
fa.wfp.org
fi.wfp.org
de.wfp.org
it.wfp.org
ja.wfp.org
ko.wfp.org
no.wfp.org
ru.wfp.org
sv.wfp.org

Պարենի համաշխարհային ծրագիր[Ն 1] (ՊՀԾ), աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է և համարվում է աշխարհում սովի դեմ պայքարի և պարենի անվտանգության առաջամարտիկը[2]։ 2015 թվականի տվյալներով, ծրագիրը 76 երկրներում 80 միլիոն մարդու պարենով է ապահովել[3]։ Մինչդեռ տարիների ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի ծրագիրն օգնության է հասել հարյուրմիլիոնավոր մարդկանց աշխարհի ավելի քան 80 երկրներում՝ փորձելով սննդի մատակարմամբ բավարարել բնակչության հիմնական կարիքները և նպաստել տնտեսական ու հասարակական զարգացմանը։ ՊՀԾ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Հռոմում (Իտալիա) և աշխարհի ավելի քան 80 երկրներում ունի մասնաճյուղեր։ Գրասենյակները օգնում են տեղի այն մարդկանց, ովքեր չեն կարողանում արտադրել կամ ձեռք բերել սնունդ իրենց և իրենց ընտանիքների համար։ Այն Միավորված ազգերի զարգացման խմբի (ՄԱԶԽ) անդամ է և Գործադիր կոմիտեի մի մասն է։

Ամեն պահի ՊՀԾ-ն ունի 30 նավ ծովում, 70 օդանավ երկնքում և 5 հազար բեռնատար ցամաքում, որոնք սնունդ և օգնություն են հասցնում այնտեղ, ուր դրա կարիքն ամենից շատ է զգացվում։ 2009 թվականին, երբ աշխարհում սովի մատնվածների թիվը գերազանցեց 1 միլիարդը, ՊՀԾ-ն ուղարկեց 4,6 միլիոն տոննա սնունդ 101,8 միլիոն մարդու համար 75 երկրներում։ Նույն տարվա ընթացքում իրականացրեց համաշխարհային սննդի օգնության մոտ 70 տոկոսը[4]։

2010 թվականի հունվարին Պարենի համաշխարհային ծրագիրը իր աջակցությունը ցուցաբերեց Հայիթիի ավերիչ երկրաշարժի ժամանակ անօթևան և սովի մատնված մարդկանց։

ՊՀԾ-ն ֆինանսավորվում է տարբեր պետությունների, առանձին դոնորների և անհատների կողմից տրամադրվող նվիրատվություններով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվական, սեպտեմբեր, հյուսիսային Իրան։ Երկրաշարժը ավերել էր Բոեյն Զահրայի շրջակայքը։ Ավելի քան 12,000 մարդ զոհվել էր։ Հազարավոր տներ փլատակների տակ էին անցել։ Սրանք էին այն նախադրյալները, որոնք պետք է ծրագրի հիմքը դառնային․ Պարենի համաշխարհային ծրագրի ստեղծումը մի քանի ամիս պահանջեց։ Այնուամենայնիվ, այն շատ արագ մատակարարում էր 1500 տոննա ցորեն, 270 տոննա շաքար և 27 տոննա թեյ[5]։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ռուսական նամականիշ WFP-ի (ՊՀԾ) լոգոյով

ՊՀԾ-ն հիմնադրվել է 1961[6]` 1960 թվականին հիմնադրված Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից հետո (ՊԳԿ, անգլերեն՝ Food and Agricultural Organization․ FAO), երբ Ջորջ ՄաքԳովերնը՝ ԱՄՆ-ի Պարեն որպես խաղաղություն ծրագրերի նախագահը, առաջարկեց նոր բազմակողմ ծրագիր ստեղծելու գաղափարը։ ՊՀԾ-ը պաշտոնապես հիմնադրվել է 1963 թվականին ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ երեք տարի փորձարարական հիմունքներով։ 1965 թվականին ծրագիրը երկարացվել է շարունակական հիմունքներով։ Ծրագիրը մեկնարկել է Սուդանում[7]։

1984 թվականին Եթովպիայում տարածված սովի ժամանակ Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում սովի մատնված ժողովրդին մատակարարվել է ավելի քան երկու միլիոն տոննա սնունդ։ Հարավսլավիայում 1992 թվականին իրականացվել էր արտակարգ իրավիճակի բարելավման առաջին լայնամասշտաբ գործողությունները։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՀԾ-ն ղեկավարվում է 36 անդամ երկրներից կազմված Գործադիր մարմնի կողմից։ Դեյվիդ Բիսլին ներկայիս Գործադիր տնօրենն է, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ՊԳԿ-ի գլխավոր տնօրենի հետ համատեղ նշանակում է հինգ տարի ժամկետով։ Նա ղեկավարում է ՊՀԾ քարտուղարությունը։ Եվրոպական Միությունը Պարենի ծրագրի մշտական դիտորդ է և որպես խոշոր դոնոր, մասնակցում է իր Գործադիր խորհրդի աշխատանքներին[8]։

Ծրագրի տեսլականն է՝ «աշխարհ, որտեղ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա միշտ հասանելիություն ունի սննդին, որը անհրաժեշտ է ակտիվ և առողջ կյանք վարելու համար»։

ՊՀԾ-ի ավելի քան 15,000 հոգուց[9] բաղկացած անձնակազմի ավելի քան 90 տոկոսը արտագրասենյակային աշխատակիցներ են։

Նպատակներ և ռազմավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորված ազգերի կազմակերպության C-130 Հերկուլես փոխադրամիջոցները սննդամթերք են մատակարարում հարավային Սուդանի Ռումեկի շրջանի համար (2004):
ՊՀԾ-ն բեռնաթափում է մարդասիրական օգնությունը։
ՊՀԾ-ի զրահապատ փոխադրամիջոցը։

ՊՀԾ-ն իր գործունեությունն է իրականացնում ամբողջ աշխարհում, նպատակ ունենալով փրկել մարդկային կյանքեր արտակարգ իրավիճակներում, պահպանել և վերականգնել ապրուստը երկարատև ճգնաժամերում, լուծել սովի վերացման խնդիրը քրոնիկ դարձած իրավիճակներում և ստեղծել սովի դեմ պայքարի կարողություններ[10]։

Նպատակները, որոնք ՊՀԾ-ը հույս ունի հասնել, հետևյալն են[11]

  1. «Փրկենք կյանքեր և արտակարգ իրավիճակներում պաշտպանեք կենսապահովման հնարավորությունները»
  2. «Աջակցել անվտանգ սննդին և դրա օգտագործմանը, ինչպես նաև (վերա)կառուցել կենսապահովման միջոցները թույլ պայմաններում՝ նախքան արտակարգ իրավիճակները»
  3. «Կրճատել թերսնվածության և խզել միջսերնդային սովի շրջանակը»
  4. «Ոչ մի սով 2030 թվականին»

ՊՀԾ-ի սննդի օգնությունը ուղղված է նաև միկրոսննդի թերությունների դեմ պայքարին, երեխաների մահացության նվազեցմանը, մայրական առողջության բարելավմանը և հիվանդության դեմ պայքարին, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելմանը։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՀԾ-ն 1993 թվականին` անկախության պայմաններում սկսելով իր գործունեությունը, ծրագիրը տեղահանված անձանց և փախստականներին տրամադրել է հսկայածավալ պարենային օգնություն։

Հայաստանում կա ցածր միջին եկամուտ, այն դեպի ծով ելք չունեցող և զուտ մթերքի ներկրող երկիր է, խոցելի է համաշխարհային տնտեսական ճգնաժամի և տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։ 1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո հարևան Թուրքիայի և Ադրբեջանի եղբայր պետութոյւնների հետ սահմանին լարված դրությունը խստացրել է երկրի տնտեսական զարգացումը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին երկրում աղքատության մակարդակը հասել է 29.4 տոկոսի։ Հայաստանի մարդկային զարգացման ինդեքսը, որը կազմում է 0,743, ավելի ցածր հարևան երկրների ինդեքսների միջինի համեմատ[12]։

Ազգային գնահատականների համաձայն, 2015 թվականին Հայաստանի բնակչության 6 տոկոսը սննդով ապահոված չէր։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով պարենային անապահովությունը և աղքատությունը կտրուկ աճել են։ 2015 թվականին ընտանիքների 16 տոկոսը պարենից անապահով էր, որը 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքում կրկնապատկվել էր[12]։

Սնունդ և կանխիկ աշխատանքի դիմաց[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սնունդ աշխատանքի դիմաց» և «Կանխիկ աշխատանքի դիմաց» ծրագրերն ուղղված են խոցելի խմբերին հետևյալ վեց մարզերում․

Համայնքները և տեղական կառավարման մարմինները առաջարկում են ծրագրեր, որոնք նպաստում են հասարակական շահերին, մոբիլիզացնում են ռեսուրսները և նյութերը, ապահովում են տեխնիկական փորձաքննություն և վերահսկողություն։ Պարենի համաշխարհային ծրագիրը սնունդ կամ կանխիկ միջոցներ է տրամադրում աշխատանք իրականացնող համայնքի անդամներին։

Դպրոցական սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՀԾ-ն և Կրթության և գիտության նախարարությունը հայտարարել են խոշոր ծրագիր, որի նպատակն է օրական մեկ կերակուր տրամադրել 50 հազար կրտսեր դպրոցականների ավելի քան երեք տարվա ընթացքում։ Ծրագրի դոնոր է հանդիսանում ՌԴ-ն։

Այս առիթով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ասել է․

Aquote1.png Մենք երախտապարտ ենք Պարենի համաշխարհային ծրագրին` անցյալում ցուցաբերած և ներկայումս շարունակվող աջակցության համար, և պատրաստ ենք ապագայում համագործակցել ՊՀԾ-ի հետ, որպեսզի ծրագիրը հաջողությամբ փոխանցվի ՀՀ կառավարությանը և շարունակվի դրա իրականացումը։ Մենք նաև երախտապարտ ենք ռուս ժողովրդին առատաձեռն աջակցության համար, որը հնարավոր դարձրեց դպրոցական սնունդը 50 հազար դպրոցական երեխաների համար[13]
- Արմեն Աշոտյան, ՀՀ ԿԳ նախարար
Aquote2.png

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անվանումը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն։ World Food Programme; ֆրանսերեն։ Programme alimentaire mondial; իտալերեն։ Programma alimentare mondiale; իսպաներեն։ Programa Mundial de Alimentos; արաբերեն։ برنامج الأغذية العالمي, barnamaj al'aghdhiat alealami; ռուսերեն։ Всемирная продовольственная программа, Vsemirnaya prodovol'stvennaya programma; չինարեն։ 联合国世界粮食计划署, Liánhéguó shìjiè liángshí jìhuà shǔ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ROR release v1.19 — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. WFP։ «Mission Statement»։ WFP։ Վերցված է նոյեմբերի 2, 2013 
  3. About WFP Archived 2016-11-27 at the Wayback Machine.. WFP.org. Retrieved 2015-04-08
  4. «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն (հայերեն)։ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվական վարչություն (ՀՏՎ)։ 2013։ էջ 85-86։ «Պարենի համաշխարհային ծրագիրը աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է։» 
  5. Team members։ «Պարենի համաշխարհային ծրագրի պաշտոնական կայքը» (անգլերեն)։ Վերցված է Via C. G. Viola 68 Parco dei Medici - 00148 Rome, Italy։ «Cataclysmic for its victims, the tremor is also a baptism of fire for the World Food Programme: the institution has only existed for a matter of months.» 
  6. «About»։ World Food Program։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-25-ին։ Վերցված է 2011-09-29 
  7. http://www1.wfp.org/history The first development programme is launched in Sudan
  8. «European Union»։ Վերցված է մայիսի 17, 2016 
  9. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-28-ին։ Վերցված է 2018-04-08 
  10. ՄԱԿ ՀՏՎ գրասենյակ (2016)։ «Պարենի համաշխարհային ծրագիր» (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-10-ին։ Վերցված է 08,04,18։ «ՊՀԾ-ն իր գործունեությունն է իրականացնում ամբողջ աշխարհում։» 
  11. WFP։ «Our Work»։ WFP։ Վերցված է նոյեմբերի 2, 2013 
  12. 12,0 12,1 World Food Programme։ «Where we work? Armenia. WFP» (անգլերեն)։ «A lower-middle income, landlocked, net food importer country, Armenia is highly vulnerable to external shock factors․» 
  13. Արմեն Աշոտյանի անդրադարձը ՊՀԾ նոր ծրագրին