Խաղաղության մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղաղության մշակույթ, «Խաղաղություն» բառը այս կոնտեքստում օգտագործվում է այն իմաստով, որը հականիշ է պատերազմին։ Այս հասկացությունը լայնորեն օգտագործվում է ներքին և միջազգային հարաբերություններում։ Լայնորեն կիրառվում է ՄԱԿ-ում։ Խաղաղության մշակույթը ՄԱԿ-ը օգտագործում է, որպես ստրատեգիական զենք, որը նպատակ ունի խաղաղություն հաստատելու ոչ թե պատերազմական հավասարակշռությամբ, այլ մշակութային միջոցներով։ Խաղաղության մշակույթը ունի տարբեր իմաստներ։ 2004 թվականին բերվեց խաղաղության մշակույթի երկու հասկացություն։ «Ավանդական խաղաղության մշակույթ» և «Նոր խաղաղության մշակույթ, որպես ներդաշնակություն»։ Նրանց տարբերությունը հաստատվում է ինդուստրիալ տարբերությամբ և ինֆորմացիոն գերիշխանության տարբերությամբ։ Ժամանակակից հասարակությունը տարբեր երկրներում 60-90%-ով համարվում է ինդուստրիալ, և միայն 10-40%-ով տեղեկատվական, բայց վերջինս ակտիվորեն աճում է։

Ավանդական խաղաղության մշակույթը բնորոշ է ինդուստրիալ հասարակությանը։ Սա քաղաքական և զինված ուժերի հավասարությունն է, որը միշտ անբեկանելի է և բացառում է պատերազմական իրավիճակը։ Հենց այս պատճառով էլ այս մշակույթները չունեն արդյունավետ ինստիտուտներ, որոնք կարող են պատերազմին և ահաբեկչությանը դիմակայել։ Սրանով է պայմանավորված այս պահին աշխարհում ընդացող շուրջ 40 պատերազմների և ահաբեկչական գործողուտյունների առկայությունը։ Դրանց պատճառը հանդիսանում է այն, որ տվյալ ինդուստրիալ հասարակությունները սոցիալական և մշակութային աններդաշնակության մեջ են։ Որովհետև ինդուստրիալ երկրների հիմնական նպատակը շահույթի հետապնդումն է։ Այսպես ասած «ավանդական աշխարհը» համարվում է շատ փխրուն և անկայուն, մշտապես գտնվում է ահաբեկչության և պատերազմական իրավիճակների էպիկենտրոնում։

Նոր խազազության մշակույթը ներդաշնակության մշակույթ է, որը առաջացել է տեղեկատվական հասարակությունում։ Դա սոցիալական ներդաշնակություն է, սոցիալական խմբերի և էթնոսների հավասարակշռության մեխանիզմ, որի գերիշխանությունը կազմում են երեխաները, ծնողները, հատկապես մայրերը, ինչպես նաև՝ ուսուցիչները, դաստիարակները, բժիշկները և այլն, որոնք կազմում են տարբեր երկրների բնակչության 50-80%-ը։ Այս խումբը կրում է հիմնական խաղաղասիրության էներգիան։ Սրանք կազմում են ներդաշնակության մշակույթի սոցիալական հիմնասյունը։

Միայն սոցիալական խաղաղությունը, որը ստեղծում է նոր, ներդաշնակ և կայուն աշխարհ կամ խաղաղություն, կարող է պատերազմը, ահաբեկչությունը և աղքատությունը կանխարգելել։ Տեղեկատվական հասարակությունը կենտրոնանում է հիմնականում խաղաղության վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Культура мира(չաշխատող հղում)