Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր (անգլ.՝ Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons, сокращённо — Non-Proliferation Treaty, NPT), ՄԱԿ-ի զինաթափման կոմիտեի կողմից մշակված բազմակողմ միջազգային ակտ՝ միջուկային զենք ունեցող երկրների շրջանակի ընդլայնման ճանապարհին ամուր պատնեշ հաստատելու նպատակով, ապահովել պետությունների կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտ միջազգային հսկողությունը՝ այդ զենքի կիրառմամբ զինված հակամարտության առաջացման հնարավորությունը սահմանափակելու նպատակով[1]։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից հավանության է արժանացել 1968 թվականի հունիսի 12-ին և 1968 թվականի հուլիսի 1-ից բաց է ստորագրման համար Մոսկվայում, Վաշինգտոնում և Լոնդոնում[2]։ ԽՍՀՄ-ը վավերացրել է 1969 թվականի նոյեմբերի 24-ին (Ռուսաստանի Դաշնությունը համարվում է պայմանագրի կատարման ԽՍՀՄ-ի իրավահաջորդը)։ Ուժի մեջ է մտել 1970 թվականի մարտի 5-ին ավանդապահ պետությունների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ստորագրել են 1968 թվականի ընթացքում), ինչպես նաև 40 այլ երկրների կողմից վավերագրերը ի պահ հանձնելուց հետո։ Ֆրանսիան և ՉԺՀ-ն պայմանագիրը ստորագրել են 1992 թվականին։ 1995 թվականի մայիսի 11-ին ավելի քան 170 մասնակից երկրներ պայմանավորվել են պայմանագրի գործողությունը երկարացնել անորոշ ժամկետով՝ առանց որևէ լրացուցիչ պայմանների[3]։
Պայմանագրի մասնակիցներն են աշխարհի գրեթե բոլոր անկախ պետությունները, բացառությամբ Իսրայելի, Հնդկաստանի, Պակիստանի, ԿԺԴՀ-ի և Հարավային Սուդանի։
Պայմանագրի հիմնական դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1-ին տասնամյակ. վավերացրել կամ միացել են 1968-1977 թվականներին: 2-րդ տասնամյակ. վավերացրել կամ միացել են 1978-1987 թվականներին: 3-րդ տասնամյակ․ վավերացրել կամ միացել են 1988 թվականից հետո Չեն ստորագրել (Հնդկաստան, Իսրայել, Պակիստան, Հարավային Սուդան)
Պայմանագիրը սահմանում է, որ միջուկային զենք ունեցող պետություն է համարվում այն, որն արտադրել և պայթեցրել է այդ զենքը կամ սարքը մինչև 1967 թվականի հունվարի 1-ը (այսինքն՝ ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը)։
Պայմանագրի համաձայն, միջուկային զենք ունեցող պետություններից յուրաքանչյուրը պարտավորվում է ոչ մեկին չփոխանցել այդ զենքը կամ այլ միջուկային պայթուցիկ սարքերը, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողությունը ոչ ուղղակի, ոչ անուղղակի, ինչպես նաև ոչ մի կերպ չօգնել, չխրախուսել և ոչ էլ դրդել որևէ պետության, որը չունի միջուկային զենք, արտադրել կամ ձեռք բերել որևէ այլ եղանակով միջուկային զենք կամ այլ միջուկային պայթուցիկ սարքեր, ինչպես նաև վերահսկել դրանք։
Միջուկային զենք չունեցող պայմանագրի մասնակից պետություններից յուրաքանչյուրը պարտավորվում է որևէ մեկից չընդունել միջուկային զենք և/կամ այլ միջուկային պայթուցիկ սարքեր, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողությունը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակիորեն, ինչպես նաև որևէ այլ եղանակով միջուկային զենք կամ այլ միջուկային պայթուցիկ սարքեր արտադրելը և ձեռք չբերելը և դրանց արտադրության մեջ որևէ օգնություն չընդունելը։
Պայմանագիրն ամրագրում է բոլոր մասնակից պետությունների անքակտելի իրավունքը՝ զարգացնել միջուկային էներգիայի հետազոտումը, արտադրությունը և օգտագործումը խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և պայմանագրին համապատասխան։ Պայմանագիրը մասնակիցներին պարտավորեցնում է այդ նպատակով փոխանակել սարքավորումներ, նյութեր, գիտական և տեխնիկական տեղեկատվություն, աջակցել ոչ միջուկային պետությունների կողմից միջուկային տեխնոլոգիաների ցանկացած խաղաղ կիրառումից բարիք ստանալուն։
Պայմանագրի կարևոր լրացումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1968 թվականի հունիսի 19-ի բանաձևն է և երեք միջուկային տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նույնական հայտարարությունները պայմանագրի մասնակից ոչ միջուկային պետությունների անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Բանաձևում նախատեսվում է, որ ոչ միջուկային պետության վրա միջուկային հարձակման կամ նման հարձակման սպառնալիքի դեպքում Անվտանգության խորհուրդը և առաջին հերթին նրա մշտական անդամները, որոնք ունեն միջուկային զենք, պետք է անհապաղ գործեն ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ագրեսիան հետ մղելու համար, դրանում հաստատվում է նաև պետությունների անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան, մինչև Անվտանգության խորհուրդը անհրաժեշտ միջոցներ չձեռնարկի միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Այն հայտարարություններում, որոնց հետ երեք տերություններից յուրաքանչյուրը հանդես է եկել այս բանաձևն ընդունելիս, նշվում է, որ ցանկացած պետություն, որը միջուկային զենքի կիրառմամբ ագրեսիա է իրականացրել կամ սպառնում էր նման ագրեսիայով, պետք է իմանա, որ նրա գործողություններն արդյունավետ կերպով կարտացոլվեն ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ընդունված միջոցառումների միջոցով, դրանցում հռչակվում էր նաև ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մտադրությունը։
Միջուկային զենքի չտարածման վերահսկողությունն իրականացվում է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) օգնությամբ, որի հետ պայմանագրի յուրաքանչյուր մասնակից, որը չունի միջուկային զենք, պարտավոր է կնքել համապատասխան համաձայնագիր։
Միջուկային զենք ունեցող հինգ պետություններ իրենց վրա պարտավորություն են վերցրել չկիրառել այն այնպիսի պետությունների դեմ, որոնք չունեն այդպիսի զենք, բացառությամբ այն իրավիճակի, երբ նրանք պատասխանում են միջուկային հարվածին կամ սովորական միջոցների կիրառմամբ հարձակմանը։ Այդ պարտավորությունները, սակայն, չեն ներառվել բուն պայմանագրի տեքստում, և այդպիսի պարտավորությունների կոնկրետ ձևը ժամանակի ընթացքում կարող էր փոխվել։ ԱՄՆ-ն, օրինակ, նշել է, որ կարող է միջուկային զենք կիրառել՝ ի պատասխան ոչ միջուկային «զանգվածային ոչնչացման զենքի», ինչպիսին կենսաբանական կամ քիմիական զենքն է, քանի որ ԱՄՆ-ն ի պատասխան չի կարող կիրառել ոչ մեկը, ոչ մյուսը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոֆֆ Հունն անուղղակիորեն մատնանշել է միջուկային զենքի կիրառման հնարավորությունը՝ ի պատասխան սովորական զենքի կիրառմամբ հարձակման, որն իրականացվել է «վտարանդի պետություններից» որևէ մեկի կողմից։
Պայմանագրի VI հոդվածում և նախաբանում նշվում էր, որ միջուկային պետությունները ձգտելու են կրճատել և ոչնչացնել իրենց միջուկային պաշարները։ Այնուամենայնիվ, պայմանագրի գոյության ավելի քան 30 տարիների ընթացքում քիչ բան է արվել այդ ուղղությամբ։
Պայմանագրի մասնակից երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրալիա
- Ավստրիա
- Ադրբեջան
- Ալբանիա
- Ալժիր
- Անդորրա
- Անգոլա
- Անտիգուա և Բարբուդա
- Արգենտինա
- Հայաստան
- Աֆղանստան
- Բահամյան Կղզիներ
- Բանգլադեշ
- Բարբադոս
- Բահրեյն
- Բելառուս
- Բելիզ
- Բելգիա
- Բենին
- Բուլղարիա
- Բոլիվիա
- Բոսնիա և Հերցեգովինա
- Բոտսվանա
- Բրազիլիա
- Բրունեյ
- Բուրկինա Ֆասո
- Բուրունդի
- Բութան
- Վանուատու
- Վատիկան
- Միացյալ Թագավորություն
- Հունգարիա
- Վենեսուելա
- Արևելյան Թիմոր
- Վիետնամ
- Գաբոն
- Հայիթի
- Գայանա
- Գամբիա
- Գանա
- Գվատեմալա
- Գվինեա
- Գվինեա Բիսաու
- Գերմանիա
- Հոնդուրաս
- Գրենադա
- Հունաստան
- Վրաստան
- Դանիա
- Ջիբութի
- Դոմինիկա
- Դոմինիկյան Հանրապետություն
- Եգիպտոս
- Զամբիա
- Զիմբաբվե
- Ինդոնեզիա
- Հորդանան
- Իրաք
- Իրան
- Իռլանդիա
- Իսլանդիա
- Իսպանիա
- Իտալիա
- Եմեն
- Կաբո Վերդե
- Ղազախստան
- Կամբոջա
- Կամերուն
- Կանադա
- Կատար
- Քենիա
- Կիպրոս
- Կիրիբատի
- Չինաստան
- Կոմորյան կղզիներ
- Կոնգոյի Հանրապետություն
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
- Կոլումբիա
- Կոստա Ռիկա
- Կոտ դ'Իվուար
- Կուբա
- Քուվեյթ
- Ղրղզստան
- Լաոս
- Լատվիա
- Լեսոթո
- Լիբերիա
- Լիբանան
- Լիբիա
- Լիտվա
- Լիխտենշտայն
- Լյուքսեմբուրգ
- Մավրիկիոս
- Մավրիտանիա
- Մադագասկար
- Մալավի
- Մալայզիա
- Մալի
- Մալդիվներ
- Մալթա
- Մարոկկո
- Մարշալյան կղզիներ
- Մեքսիկա
- Մոզամբիկ
- Մոլդովա
- Մոնակո
- Մոնղոլիա
- Մյանմա
- Նամիբիա
- Նաուրու
- Նեպալ
- Նիգեր
- Նիգերիա
- Նիդերլանդներ
- Նիկարագուա
- Նոր Զելանդիա
- Նորվեգիա
- Արաբական Միացյալ Էմիրություններ
- Օման
- Պալաու
- Պանամա
- Պապուա Նոր Գվինեա
- Պարագվայ
- Պերու
- Լեհաստան
- Պորտուգալիա
- Ռուսաստան
- Ռուանդա
- Ռումինիա
- Սալվադոր
- Սամոա
- Սան Մարինո
- Սան Տոմե և Պրինսիպի
- Սաուդյան Արաբիա
- Էսվատինի
- Հյուսիսային Մակեդոնիա
- Սեյշելյան կղզիներ
- Սենեգալ
- Սենթ Վինսենթ և Գրենադիններ
- Սենթ Քիթս և Նևիս
- Սենթ Լյուսիա
- Սերբիա և Չեռնոգորիա
- Սինգապուր
- Սիրիա
- Սլովակիա
- Սլովենիա
- Ամերիկայի Միացյալ Նահանգներ
- Սողոմոնյան Կղզիներ
- Սոմալի
- Սուդան
- Սուրինամ
- Սիերա Լեոնե
- Տաջիկստան
- Թաիլանդ
- Տանզանիա
- Տոգո
- Տոնգա
- Տրինիդադ և Տոբագո
- Տուվալու
- Թունիս
- Թուրքմենստան
- Թուրքիա
- Ուգանդա
- Ուկրաինա
- Ուզբեկստան
- Ուրուգվայ
- Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ
- Ֆիջի
- Ֆիլիպիններ
- Ֆինլանդիա
- Ֆրանսիա
- Խորվաթիա
- Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
- Չադ
- Չեխիա
- Չիլի
- Շվեյցարիա
- Շվեդիա
- Շրի Լանկա
- Էկվադոր
- Հասարակածային Գվինեա
- Էրիթրեա
- Էստոնիա
- Եթովպիա
- Հարավաֆրիկյան Հանրապետություն
- Հարավային Կորեա
- Ճամայկա
- Ճապոնիա
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տարածք | Մակերես ( կմ2) |
Մանակից երկրներ |
Վավերացված |
---|---|---|---|---|
Անտարկտիկայի | Անտարկտիդա | 14,000,000 | 45 | 1961-06-23[5] |
Տիեզերքի | Տիեզերք | 1967-10-10[6] | ||
Տլատելոլկոյի | Լատ․ Ամերիկա Վեստ Ինդիա |
21,069,501 | 33 | 1969-04-25[7] |
Օվկիանոսի | Օվկիանոսի հատակ | 1972-05-18[8] | ||
Ռարոտոնգայի | Խաղաղ օվկիանոս | 9,008,458 | 13 | 1986-12-11[9] |
Բանգկոկի | ASEAN | 4,465,501 | 10 | 1997-03-28[10] |
Մոնղոլիայի (MNWFS) |
Մոնղոլիա | 1,564,116 | 1 | 2000-02-28[11] |
Սեմիի (CANWFZ) |
Կենտր․ Ասիա | 4,003,451 | 5 | 2009-03-21[12] |
Պելինդաբայի | Աֆրիկա | 30,221,532 | 53 / 40 | 2009-07-15[13] |
Ընդամենը: |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «UNODA - Non-Proliferation of Nuclear Weapons (NPT)». un.org. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Decisions Adopted at the 1995 NPT Review & Extension Conference - Acronym Institute». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Nuclear Non-Proliferation Treaty (NPT)» (PDF). Defense Treaty Inspection Readiness Program - United States Department of Defense. Defense Treaty Inspection Readiness Program. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)». web.archive.org. 2005 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «The Outer Space Treaty». www.unoosa.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «The Nobel Peace Prize 1982». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]» (PDF). web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association». Armscontrol.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Nuclear-Weapon-Free Status of Mongolia». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն) - ↑ Evans, Michael. «Nuclear - The Earth Times - Encyclopaedia». Earthtimes.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)