Զարգացման միջազգային ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զարգացման միջազգային ասոցիացիա
Տեսակ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն
Հիմնադրված 1960
Պաշտ. լեզու(ներ) անգլերեն
Կայք worldbank.org/ida/

Զարգացման միջազգային ասոցիացիա, ԶՄԱ (անգլ.՝ International Development Association, IDA), վարկային կազմակերպություն, որը մտնում է Համաշխարհային բանկի խմբի կազմի մեջ։ Ստեղծվել է 1960 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կազմակերպությունը հիմնադրվել է 1960 թվականի սեպտեմբերի 24-ին։ Նրա սկզբնական ֆինանսավորումը կազմել է 912,7 միլիոն դոլար և ծագել է 15 անդամ երկրներից[2]։
  • ԶՄԱ֊ն առաջին վարկը տրամադրել է 1961 թվականի մայիսի 12-ին Հոնդուրասին մայրուղու բարելավման նպատակով։ Վարկը կազմել է 9 միլիոն դոլար[2][3]
  • 1962 թվականի սեպտեմբերի 17֊ին ԶՄԱ֊ն առաջին վարկն է տրամադրել կրթության նպատակով։ Գումարները տրամադրվել են Թունիսում դպրոցների կառուցման համար[2][4]։ Վարկի չափը կազմել է 5 միլիոն դոլար և տրվել է 50 տարի ժամկետովР[4]։
  • 1973 թվականի ապրիլին Լատինական Ամերիկայում առաջին անգամ կատարվել է երկրաջերմային էլեկտրակայանի ֆինանսավորում[2]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկեր Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից 2005 թվականին

Կազմակերպության նպատակը ամենաաղքատ երկրներին օգնության ցուցաբերումն է՝ ի հաշիվ անդամ երկրների կամավոր նվիրաբերումների։ Վարկ ստանալու իրավունքը ունեն այն երկրները, որոնց բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ֊ն չի գերազանցում $1165֊ը[1]։ ԶՄԱ֊ն նաև օգնություն է ցուցաբերում այն երկրներին, որոնք չեն համապատասխանում վարկ ստանալու չափանիշներին, սակայն չունեն Վերակառուցման և զարգացման միջազգային կողմից վարկ ստանալու հնարավորություն[1]։ Ներկայումս ԶՄԱ֊ի կողմից վարկ ստանալու չափանիշներին համապատասխանում են 80 երկրներ, որոնցից 39-ը գտնվում են Աֆրիկայում[1]։

ԶՄԱ֊ն անտոկոս 20,35,40֊ամյա մարման ժամկետով վարկեր է տրամադրում[1]։ ԶՄԱ֊ի անդամներ են 173 պետություններ։ ԶՄԱ֊ի գործունեության ընթացքում այն ավելի քան 220 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամներ են ՄԱԿ֊ի 172 անդամ պետություններ և Կոսովոյի Հանրապետությունը։

ԶՄԱ֊ի կազմի մեջ չեն մտնում․ Անդորրան, Անտիգուա և Մարբուդան, Բահրեյնը, Բելառուսը, Բրունեյը, Բուլղարիան, Կուկա կղզին, Կուբան, Ճամայկան, Լիխտենշտեյնը, Մալթան, Մոնակոն, Նամիբիան, Նաուրուն, Նիուեն, Հյուսիսային Կորեան, Կատարը, Սան Մարինոն, Սեյշելյան կղզիները, Սուրինամը, Թուրքմենստանը, Ուրուգվայը, Վատիկանը և Վենեսուելան։

ԻՆչպես նաև չճանաչված և մասամբ ճանաչված պետությունները՝ բացի Կոսովոյի հանրապետությունից, ԶՄԱ֊ի անդամ չեն հանդիսանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԶՄԱ֊ի պաշտոնական կայք
  • Егоров А.В. "Международная финансовая инфраструктура", М.: Линор, 2009. ISBN 978-5-900889-28-3
  • Моисеев А.А. "Международные финансовые организации. Правовые аспекты деятельности", М.: Омега-Л, 2006. ISBN 5-98119-503-7
  • Красавина Л.Н., Былиняк С.А., Смыслов Д.В. "Международные валютно-кредитные и финансовые отношения", 2003, ISBN 978-5-297-02117-4