Սեյշելյան կղզիներ (ֆրանսերեն՝ République des Seychelles, անգլ.՝ Republic of Seychelles), կղզային հանրապետությունԱրևելյան Աֆրիկայում։ Սեյշելյան Կղզիների Հանրապետությունն զբաղեցնում է համանուն և Ամիրանտյան, Ալդաբրա, Կոսմոլեդո, Ֆարկուար ու մերձակա մոտ 115 մանր կղզիները Հնդկական օվկիանոսի արևմուտքում՝ Մադագասկարից հյուսիս-արևելք՝ մերձհասարակածային գոտում։ Բրիտանական համագործակցության անդամ է։ Մաեկղզին ամենաբարձրադիր կղզին է, իսկ ամենամարձր կետը 910 մետր է։ Այս կղզիները հայտնաբերել են պորտուգալացիները 15-րդ դարի սկզբին։ Մայրաքաղաքը Վիկտորիան է։
Կղզիները տեղավորված են 30–70 մ խորություններում գտնվող ստորջրյա բարձրացումների վրա և հիմնականում ունեն բուստային ծագում։ Շատ են բնաշխարհիկ բույսերն ու կենդանիները։ XVIII դարի կեսին գաղութացրել են ֆրանսիացիները, դարավերջին զավթել են անգլիացիները և, համարելով բրիտանական տիրույթ, միացրել Մավրիկիոսին։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1976 թվականի հունիսի 28-ին։ Միակ քաղաքը մայրաքաղաք Վիկտորիան է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 284)։