Հասարակածային Գվինեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Հասարակածային Գվինեայի դրոշ Զինանշան
Flag of Equatorial Guinea.svg
Coat of arms of Equatorial Guinea.svg
Location Equatorial Guinea AU Africa.svg
Կարգավիճակ երկիր, ինքնիշխան պետություն և ՄԱԿ անդամ-պետություն
Ներառում է Annobón Island, Bioko Norte Province, Bioko Sur Province, Centro Sur Province, Kié-Ntem Province, Litoral Province և Wele-Nzas Province
Պետական լեզու իսպաներեն[1], ֆրանսերեն[1] և պորտուգալերեն[1]
Մայրաքաղաք Մալաբո
Օրենսդիր մարմին Parliament of Equatorial Guinea
Երկրի ղեկավար Teodoro Obiang Nguema Mbasogo
Կառավարության ղեկավար Francisco Pascual Obama Asue
Ազգաբնակչություն 757 014 մարդ (2013)[2]
Հիմն Caminemos pisando las sendas de nuestra inmensa felicidad
Արժույթ Central African CFA franc
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ +240
Ինտերնետ-դոմեն .gq
Կոորդինատներ: 1°30′ հս․ լ. 10°0′ ավ. ե. / 1.500° հս․. լ. 10.000° ավ. ե. / 1.500; 10.000
Equatorial Guinea on the globe (Africa centered).svg

Հասարակածային Գվինեա (իսպաներեն՝ República de Guinea Ecuatorial, ֆրանսերեն՝ République de Guinée équatoriale), պետություն Կենտրոնական Աֆրիկայում՝ Գվինեական ծոցի ափին։ Կազմված է ցամաքային (Ռիո Մունի) և կղզային (Բիոկո, Կորիսկո, Պագալու) մասերից։

Հասարակածային Գվինեայի դրոշը

Ռելիեֆը և կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային մասը լեռնային է, ափամերձ գոտին՝ ցածրադիր։ Կլիման հասարակածային է, խոնավ։ Գետային ցանցը խիտ է, ջրառատ։ Տարածված են մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է և բազմատեսակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրը XV դարի 70-ական թվականներին հայտնագործել են պորտուգալացիները, իսկ XVI դարի վերջից գտնվել է Պորտուգալիայի, 1778 թվականից՝ Իսպանիայի՝ Իսպանական Գվիենա անվամբ, տիրապետության տակ։ Ներքին ինքնավարություն է տրվել 1964 թվականին, իսկ անկախություն ձեռք է բերել 1968 թվականի հոկտեմբերին։ Մինչև անկախության հռչակումը եղել է Իսպանիայի տիրույթը և կոչվել Իսպանական Գվինեա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության ավելի քան 90%-ը ֆանգ և բուբի ժողովուրդներն են։ Խոշոր քաղաք-նավահանգիստներն են Մալաբոն և Բատան։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու փայտամթերումն են։ Մշակում են սրճենի, կակաո, ադամաթուզ, գետնանուշ, շաքարեղեգ, մրգեր, բանջարեղեն։ Ափամերձ գոտում զբաղվում են նաև ձկնորսությամբ և ծովախեցգետնի արդյունահանությամբ։


  1. 1,0 1,1 1,2 http://www.guineaecuatorialpress.com/noticia.php?id=5434
  2. World Bank database World Bank.