Տոգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոգո
Togo
Տոգոյի դրոշ Զինանշան


Կարգավիճակհանրապետություն, ինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էSavanes Region?, Kara Region?, Centrale Region?, Maritime? և Plateaux Region?
Պետական լեզուֆրանսերեն
ՄայրաքաղաքԼոմե
Օրենսդիր մարմինNational Assembly?
Երկրի ղեկավարՖոր Գնասինգբե
Կառավարության ղեկավարVictoire Dogbé Tomegah?
Մակերես56 785 կմ²
Ազգաբնակչություն7 797 694 մարդ (2017)[1]
Խտություն108 մարդ/կմ²
Հիմն«Salut à toi, pays de nos aïeux»
Կարգախոս«Travail, Liberté, Patrie»
Հիմնադրված էապրիլի 27, 1960 թ.
ԱրժույթԱրևմտյան Աֆրիկայի ԱՖՄ ֆրանկ
Կենտրոնական բանկCentral Bank of West African States?
Ժամային գոտիUTC+0 և Africa/Lome?[2]
Հեռախոսային կոդ+228
Ինտերնետ-դոմեն.tg
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,539[3]
republicoftogo.com

Տոգո, պետություն է Աֆրիկայի արևմուտքում՝ Գվինեական ծոցի ափին։ Երկրի տարածքը նեղ շերտով, Գվինեական ծոցից 600 կմ երկարությամբ, ձգվում է դեպի հյուսիս՝ մայրցամաքի խորքը։ Ծովային սահմանը 50 կմ է։ Մակերևույթը հիմնականում հարթավայրային է, միայն հարավ-արևմուտքում ոչ բարձր լեռներ են։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդերքում կան երկաթի, ոսկու, ֆոսֆորիտների, նավթի պաշարներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոգոն գտնվում է մերձհասարակածային գոտում, ուր միշտ տաք է։ Գերակշռում են սավաննաները և մշտադալար անտառները, ափամերձ գոտում՝ կոկոսյան արմավենու պուրակները։

Գետային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր գետերն են Մոնոն և Օտին, որոնք չորային սեզոնում խիստ ծանծաղում են։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիներից կան առյուծ, ընձառյուծ, ընձուղտ, այծքաղ, շատ են կապիկներն ու միջատները (հատկապես՝ ցեցե ճանճը

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոգոյում բնակվում են մոտ 45 էթնիկ խմբեր ու ժողովուրդներ, նաև ֆրանսիացիներ և այլք։ Քաղաքներն են՝ Սոկոդե, Կպալիմե և այլն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոգոն առավելապես գյուղատնտեսական երկիր է։ Մշակում են կակաո, սրճենի, բամբակենի, յամս, սորգո, զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ։ Զարգանում է հանքարդյունաբերությունը, առավել զարգացած է մշակող արդյունաբերությունը։ Կան նավթավերամշակման, տեքստիլ, օծանելիքի, քիմիական արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ։

Հարթավայրային շրջաններում տարածված են ծղոտե, կոնաձև տանիքներով կավե կլոր տները, լեռնային շրջաններում՝ տափարակ կամ երկթեք տանիքով, կիպ կապված ծառաբներով տները։ Որոշ քաղաքներում (Լոմե, Սոկոդե, Վոգան) կան ժամանակակից ոճով կառուցապատված թաղամասեր։ Ժողովրդական արհեստներից տարածված են ջուլհակությունը, փայտի, մետաղի և փղոսկրի քանդակազարդումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XIX դարի 2-րդ կեսը Տոգոյի տարածքում ձևավորվել են հնդկացիական մի շարք ցեղերի ֆեոդալական միավորումներ։ XIX դարի վերջին սկսվել է Տոգոյի գաղութային նվաճումը։ Առաջինն իրենց իշխանությունն այստեղ հաստատեցին գերմանացի գաղութարարները։ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո Տոգոյի արևմտյան մասը դարձավ Մեծ Բրիտանիայի, արևելյանը՝ Ֆրանսիայի ենթակայության տարածք։ Ազգային-ազատագրական շարժման արդյունքում 1956 թ-ին Ֆրանսիական Տոգոն հռչակվեց ինքնավար հանրապետություն, 1960 թ-ին՝ անկախ պետություն, իսկ Անգլիական Տոգոն 1956 թ-ին միավորվեց Ոսկե ափ անգլիական գաղութին, որը 1957 թ-ին հռչակվեց անկախ պետություն՝ Գանա։

Տոգոյացի ֆուտբոլիստ Էմանուել Ադեբայորը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոգո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 40