Օծանելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օծանելիք, մաշկը, մազերն ու հագուստը բուրավետելու, ինչպես նաև բուժիչ ու թարմացնող–հիգիենիկ նպատակներով օգտագործվող նյութեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ անցյալում որպես օծանելիք օգտագործել են բուսական եթերայուղեր, բալզամներ, խեժեր, կենդանական ծագման նյութերի թուրմեր։ Օծանելիքի արտադրությունն սկսվել է Ֆրանսիայում՝ 17֊րդ դարի վերջին, Ռուսաստանում՝ 1840-ական թվականներին։ Օդեկոլոն բառն առաջացել է գերմանական Քյոլն քաղաքի անունից։ Թարգմանաբար նշանակում է Քյոլնի ջուր (օդե -ջուր):

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են հեղուկ՝ բույրաջրեր (դուխի), օդեկոլոն, պինդ և չոր օծանելիք։ Բույրաջրերը հոտավետ նյութերի խառնուրդների սպիրտային (կամ ջրասպիրտային) լուծույթներ են, օդեկոլոնը դրանցից տարբերվում է հոտավետ նյութերի նվազ պարունակությամբ։ Հեղուկ օծանելիքները բաժանվում են էքստրա, Ա, Բ և Գ խմբերի, ծաղկի կամ երևակայական (ըստ օծանելիքի պատրաստողի երևակայության՝ արհեստական ստացած) հոտերով։ Պինդ օծանելիքի նատրիումի ատեարատի կամ ճարպանման այլ նյութերի սպիրտային լուծույթների թանձրուկներ են՝ հագեցած հոտավետ նյութերով։ Չոր օծանելիքները (կոչվում են նաև բույրաբարձիկ՝ սաշե) օծանելիքային բաղադրամասով հագեցած փոշեկերպ նյութեր են, գործվածքե կամ թղթե ծրարիկներով։

Հումքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օծանելիքի պատրաստման համար հումք են ծառայում հոտավետ նյութերը (բնական և սինթետիկ), էթիլ սպիրտը, ջուրը (սովորաբար՝ թորած), որոշ ներկանյութեր, ինչպես նաև հոտավետ նյութերի ցնդելիությունը նվազեցնող ոչ հոտավետ նյութեր (օրինակ․ բենզիլբենզոատ)։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օծանելիքային բաղադրամասերն օգտագործում են նաև դիմահարդարման (կոսմետիկական միջոցների), բուրավետացման, ինչպես նաև լվացող նյութերին ու կենցաղային քիմիական արտադրանքին անհրաժեշտ հոտ տալու համար։ ԽՍՀՄ֊ում թողարկվել է ավելի քան 800 անուն օծանելիք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 532 CC-BY-SA-icon-80x15.png