Մաշկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մաշկ (այլ կիրառումներ)
Մաշկ
Elephant Skin.jpg
Փղի մաշկը
Ենթադաս կենդանական օրգան և նյութ
Լատիներեն անվանում Cutis
MeSH D012867
Foundational Model of Anatomy 7163
Terminologia Anatomica 98 A16.0.00.002
Նկարագրված է Gray's Anatomy (20th edition)
Skin Վիքիպահեստում

Մաշկ, ողնավարավորների արտաքին նուրբ ծածկույթն է։

Այլ կենդանական ծածկույթները, ինչպես օրինակ հոդվածոտանինների էկզոկմախքը, ունեն այլ ծագում, կառուցվածք և քիմիական կազմ։ Մաշկային ծածկույթ արտահայտությունն ծագել է լատիներեն cutis՝ մաշկ բառից։ Կաթնասունների մոտ մաշկը ծածկույթային համակարգի օրգան է, որը կազմված է էկտոդերմի մի քանի շերտերից և պաշտպանում է մկանները, ոսկրերը, կապաններն ու ներքին օրգանները։ Երկկենցաղների, սողունների և թռչունների մոտ առկա է այլ բնույթի մաշկային ծածկույթ[1]։

Մաշկը պաշտպանում է մարմինը արտաքին գործոնների ազդեցություններից, ինչպես նաև կատարում է այլ կարևոր գործառույթներ (արտազատական, զգացողական, ներզատական, ջերմակարգավորող և այլն)։ Կաթնասունների ամենամեծ օրգանն է։ Հասուն մարդու մաշկը զբաղեցնում է 1,5-2 մ² մակերես։ Բաղկացած է արտաքին (էպիթելային) և ներքին (շարակցահյուսվաշքային) շերտերից, որոնք առանձնացված են իրարից բազալ (հիմային) թաղանթով, և հաճախ առաջացնում են տարբեր հավելումներ (մազեր, եղունգներ, փետուրներ և այլն)։ Արտաքին շերտը ներկայացված է բազմաշերտ էպիթելով, ընդ որում վերգետնյա ողնաշարավորների մոտ արտաքին շերտերի բջիջները ամբողջովին ենթարկվում են եղջերացման և կազմում էպիդերմիսի անընդհատ թարմացվող եղջրային շերտը։ Ներքին շարակցահյուսվածքային շերտը (դերմա) կազմում է կոլլագենային և էլաստիկ թելերի ցանց (ողնաշարավորների, գլխոտանի փափկամարմինների մոտ), որն ապահովում է մաշկի ամրությունը և էլաստիկությունը, ինչպես նաև ոսկրային և այլ թեփուկներ (ձկների մոտ), մաշկային ոսկրացումներ (սողունների մոտ), որոնք պաշտպանիչ պատյանի դեր են կատարում։

Ֆունկցիաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկը իրենից ներկայացնում է չափազանց բարդ կառուցվածքով օրգան, որը կատարում է բազմաթիվ և տարատեսակ գործառույթներ։ Դրանք են[2]`

  • պատնեշային կամ պաշտպանական
  • ջերմականոնավորող
  • արտազատական
  • զգացողական
  • նյութափողանակային
  • շնչառական
  • ներզատական
  • իմունոլոգիական

Մարդու և այլ կաթնասունների մաշկի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև Մաշկ (մարդու) 

Կաթնասունների մաշկը կազմված է երկու հիմնական շերտերից.

Դերմա
Gray942.png
Ոտնաթաթի մաշկում արյունատար անոթների տեղաբաշխումը (վերին աջ կողմում ներկայացված է կորիումը (դերմայի այլընտրանքային անվանում))
Gray940.png
Մաշկի կտրվածքի սխեմատիկ տեսքը(դերման նշված է աջից կենտրոնում)
Ենթադաս կենդանական օրգան և նյութ
Լատիներեն անվանում Dermis
MeSH D012867
Foundational Model of Anatomy 7163
Terminologia Anatomica 98 A16.0.00.002
Նկարագրված է Gray's Anatomy (20th edition)
Skin Վիքիպահեստում
Աշխարհի բնակչությունն ըստ մաշկի գույնի (1940 թվական)

Մարդու մարմնի մակերեսը ծածկում է մաշկը և նրա հետ տեղ-տեղ նաև մազերն ու եղունգները։ Արտաքին ծածկույթին է պատկանում նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթը, որը պաշտպանական դեր է կատարում։ Մաշկի մակերեսը կազմում է 1,5-2մ²։ Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից։ Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդայն վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, ինչպես նաև առարկաների հետ շփման զգայունությունը։ Մաշկը մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը, կանխում նրան գերտաքացումից և գերսառեցումից։ Որոշ նյութերի՝ (աղերի) հավելյալ քանակներ լուծված վիճակում մաշկի միջոցով հեռացվում են մաշկից։ Մաշկում է առաջանում D վիտամինը, որը կանխում է ռախիտ հիվանդությունը։ Մաշկում կա գունանյութմելանին, որը պահպանում է օրգանիզմը արևի ուլտրամանուշակագույն գերկարճալիք ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Մաշկը մասնակցում է գազափոխանակությանը՝ կլանում է թթվածին և հեռացնում ածխաթթու գազ։

Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Կաթնասունների մաշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասունների մեծամասնության մարմինը մազածածկ է (բուրդ, մազեր, մորթի)։

Ձկների և երկկենցաղների մաշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։

Թռչունների և սողունների մաշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունների մաշկը պատված է փետուրով, իսկ սողուններինը կաշի է որի վրա կան լորձ արդադրող գեղձեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Adaptation to the land: The skin of reptiles in comparison to that of amphibians and endotherm amniotes»։ J Exp Zoolog B Mol Dev Evol. 298 (1): 12–41։ 2003։ PMID 12949767։ doi:10.1002/jez.b.24 
  2. «Մաշկի հիմնական ֆունկցիաները»։ Վերցված է 2013 թ․ մարտի 12