Սողուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողուններ
Սողուններ
Սողուններ Nouveau Larousse Illustré հանրագիտարանից, 1897-1904թթ.:
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Լատիներեն անվանում
Pisces

Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI {{{1}}}
EOL 4656086
Կրիա
Մողես
Մողեսի արտաքին կառուցվածքը

Սողունների (լատիներեն՝ Reptilia) ողնաշարավոր, հիմնականում՝ ցամաքային կենդանիների դաս, որի մեջ են մտնում մողեսները, օձերը, կոկորդիլոսները, կրիաները։ Ի տարբերություն երկկենցաղների՝ սողուններն առաջին իսկական ցամաքային ողնաշարավորներն են, սակայն նրանց մի մասը հարմարվել է ջրային կենսակերպին (կոկորդիլոսներ, կրիաներ)։

Տեսակների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք կլիմայական պայմաններում։ Շարժման ընթացքում սողունների մեծ մասի մարմինը հպվում է գետնին, շարժվում են սողալով, որտեղից և ծագել է դասի անունը՝ սողուններ։

Շնչում են թոքերով:Բեղմնավորումը ներքին է։Ձուն պատված է խիտ թաղանթով և հարուստ է սաղմի զարգացման համար անհրաժեշտ պաշարանյութերով, զարգացումը ուղղակի է։ Բազմանում են ցամաքում։Սիրտը եռախորշ է, սակայն, ի տարբերություն երկկենցաղների, փորոքում ունի ոչ լիարժեք ձևավորված միջնապատ։ Նյարդային համակարգն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։ Ունեն կոպեր։ Օձերի և մողեսների որոշ տեսակների կոպերը սերտաճած են և թափանցիկ, կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Սողունների մաշկը զուրկ է գեղձերից, ծածկված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով։ Եղջերային ծածկույթը պահպանում է նրանց մարմինը ջրի կորստից, չորացումից և վնասվածքներից։ Եղջերային թեփուկները խոչընդոտում են մարմնի աճին, ուստի տեղի է ունենում մաշկափոխություն։

Մարմնի կառուցվածքը[խմբագրել]

Սողունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մարմինը պատված է եղջերային թեփուկներով։ Մողեսն ամառվա ընթացքում մաշկափոխվում է 4-5 անգամ։ Բացառությամբ օձերի և անոտ մողեսների, որոնք մաշկափոխվում են ամբողջությամբ։ Սողուններն ունեն մարմնի կողքերին տեղավորված երկու զույգ հնգամատ վերջույթներ, որոնք վերջանում են եղջերայի սուր ճանկերով։ Գլխի վրա գտնվում է բերանը։ Լեզուն բարակ է և ծառայում է որպես շոշափելիքի օրգան:Բերանից վեր տեղավորված են զույգ քթանցքերը և աչքերը:Մողեսներն ունեն կոպեր, այդ թվում նաև կիսաթափանցիկ թարթող թաղանթ՝ երրորդ կոպ։ Աչքերի հետևում տեղավորված է թմբկաթաղանթը։ Սողուններն ունեն կարճ, շարժում պարանոց, իսկ իրանը սահուն կերպով անցնում է պոչային հատվածի։

Կմախքը[խմբագրել]

թռչող վիշապի (մողեսի) կմախքը
Օձի կմախքը

Մողեսի կմախքը կազմված է գանգից, ողնաշարից, կրծքավանդակից վերջույթների և վերջույթների գոտիների բաժիններից։ Ողնաշարը կազմված է պարանոցային (8), կրծքային, գոտկային, սրբանային (2) և պոչային բաժիններից։ Պարանոցային բաժնի ողերը հոդավորված են, ինչն ապահովում է գլխի շարժումը։ Կրծքագոտկային բաժինը կազմված է 22 ողերից։ Կրծքային և գոտկային ողերին միացած են կողոսկրերը, որոնց առաջին 5 զույգը փորային կողմում միաձուլվում են կրծոսկրին՝ առաջացնելով կրծքավանդակ։ Կրծքավանդակը հատուկ է սողունների մեծ մասին, բացառությամբ օձերի։ Օձերի կողերն առջևի մասում ազատ են, իսկ կրիաների կողերը սերտաճել են զրահին։ Ուսագոտու, կոնքագոտու, ինչպես նաև վերջույթների կմախքը նման է երկկենցաղների կմախքին։

Սողունների կմախքն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։

Մարսողական համակարգը[խմբագրել]

Սողունների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են միջատներով,փափկամարմիններով,ձկներով,երկկենցաղներով,թռչուններով և մանր կաթնասուններով (կրծողներ)։ Ատամները միանման են, ծառայում են սնունդը բռնելու և պահելու համար։ Բերանի խոռոչի հատակում տեղակայված է շարժում բարակ, ծայրին փոքր-ինչ երկատված լեզուն։ Սնունդը բերանից անցնում է կլան, կերակրափող, պարկանման ստամոքս և ապա՝ աղիներ։ Աղիները տարբերակված են, բաժանվում են բարակ և հաստ աղիների։ Բարակ աղիքի սկզբնամասում բացվում է լեղածորանը։ Սողուններն ունեն լյարդ և ենթաստամոքսային գեղձ:Հաստ աղին վերջանում է կոյանոցով, որտեղ բացվում են արտազատական և սեռական օրգանների ծորանները։

Ծնոտների շարժուն միացման և կրծքավանդակի բացակայության շնորհիվ օձերը կարող են կուլ տալ և ուտել մարմնի հաստությունը գերազանցող որսին, իսկ կոկորդիլոսները, կրիաները սնունդը կուլ են տալիս առանձին կտորներով։

Շնչառական համակարգը[խմբագրել]

Սողունները շնչում են միայն թոքերով:

Շնչառական օրգաններն են կոկորդը,շնչափողը,2 բրոնխները և զույգ պարկանման թոքերը։ Թոքերն ունեն ծալքեր, որոնք մեծացնում են գազափոխանակության մակերեսը։ Շնչառական շարժումները՝ ներշնչումը և արտաշնչումը, կատարվում են միջկողային մկանների կծկման շնորհիվ։

Արյունատար համակարգը[խմբագրել]

Սիրտը, բացառությամբ կոկորդիլոսների, կազմված է երեք խորշերից՝ երկու նախասիրտ և մեկ փորոք, որն ունի ոչ լրիվ զարգացած միջնապատ։ Փորոքում զարկերակային և երակային արյունը քիչ է խառնվում, որի հետևանքով սողունների օրգանները ստանում են անհամեմատ հարուստ արյուն։ Փորոքից դուրս են գալիս թոքային զարկերակը և աորտայի աջ ու ձախ աղեղները։ Արյունը շրջանառություն է կատարում երկու շրջանով։Գլխուղեղը ստանում է զարկերային արյուն, իսկ մյուս օրգանները՝ խառը։ Դա է պատճառը, որ նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում։ Սողունները սառնարյուն կենդանիներ են։ Ակտիվ են տաք եղանակներին, իսկ սառը պայմաններում՝ պասիվ։ Անբարենպաստ պայմանները սողունները քուն են մտնում։

Արտազատական համակարգը[խմբագրել]

Արտազատության օրգանները երիկամներն են։ Մեզը մածուցիկ է, նման է սպիտակ շիլայի, պարունակում է միզաթթու։ Միզածորանները բացվում են կոյանոցի մեջ։ Օձերի և որոշ մողեսների միզապարկը լավ զարգացած չէ։

Նյարդային համակարգը և զգայարանները[խմբագրել]

Սողունների նյարդային համակարգը կազմված է նույն բաժիններից՝ միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս աչքը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության)։ Գլխուղեղն ավելի մեծ է, քան երկկենցաղներինը։ Հատկապես լավ են զարգացած առջևի ուղեղի կիսագնդերը։ Կիսագնդերի մակերեսին առկա է գորշ նյութի կուտակումներ՝ կեղև։ Դրանով է պայմանավորված նրանց անհամեմատ բարդ վարքագիծը՝ հնարավոր է մշակել պայմանական ռեֆլեքսներ։ Սողունների երկարավուն ուղեղից դուրս են գալիս 12 զույգ գանգուղեղային նյարդերը։ Լավ է զարգացած նաև ուղեղիկ, որը պայմանավորում է ճարպիկ շարժումների կոորդինացումը։

Սողունները միջավայրում կողմնորոշվում են տեսողական, լսողական, շոշափելիքի և հոտառական զգայարաններով։ Որոշ ցերեկային օձեր օժտված են գունավոր տեսողությամբ։ Հոտառությունը, համեմատ երկկենցաղների հետ, ավելի լավ է զարգացած։ Շոշափելիքի օրգանը երկատված լեզուն է։ Լսողության օրգանը կազմված է ներքին և միջին ականջներից։ Մողեսները լավ են լսում, իսկ օձերը՝ ոչ, սակայն օձերը զգում են գետնի տատանումները, իսկ որոշ տեսակներ գլխի առջևի մասում ունեն ջերմաընկալիչ օրգան։

Մողեսը թշնամուց փրկվում է պոչի հատումով։ Երբ թշնամիները բռնում են պոչից, ողերից մեկի մեջտեղից պոչը կտրվում է, որը ցավը նկատմամբ պատասխան ռեֆլեքսն է։ Մկանների կծկման շնորհիվ հատած պոչից արյունահոսություն չի լինում։ Պոչը հետագայում վերականգնվում է։

Բազմացումը և զարգացումը[խմբագրել]

Ի տարբերություն երկկենցաղների, սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ։ Սողունների բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով։ Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ։ Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին։ Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը,և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին։ Կան նաև կուսածին (ձուն զարգանում է առանց բեղմնավորման) և կենդանածին ձևեր (իժ)։ ՀՀ-ում տարածված է ժայռային մողեսների կուսածին 4 տեսակ։

Պատկերներ[խմբագրել]