Ձու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տարբեր տեսակի թռչյունների, սողունի, տարբեր տեսակի կռճիկային ձկների, a գլխոտանիների և տարբեր տեսակի թիթեռների ձվեր

Ձուն օրգանիկ տարրա է կազմված զիգոտից, որում կենդանու սաղմնաթաղանթները զարգանում են, մինչև նա կարողանա գոյատևել ինքնուրույն, որից հետո կենդանին դուրս է գալիս ձվից: Ձուն ձվաբջիջի բեղնավորման արդյունք է: Հոդվածոտանիների, Ողնաշարավորների և Փափկամարմինների մեծ մասը կատարում են ձվադրում, մինչդեռ որոշները, ինչպիսիք են Կարիճները և Գազանների մեծ մասը ձվադրում չեն կատարում:

Սողունների ձվերը, թռչունների ձվերը և միանցքանիների ձվերը դրվում են ջրից դուրս և պատվում են փափուկ կամ կոշտ թաղանթով: Ձվերը դրվում են հողի վրա կամ փչակում և սովորաբար պահվում են ջերմ ջերմաստիճանում և բարենպաստ պայմաններում մինչև սաղմնաթաղանթը զարգանա: Երբ սաղմնաթաղանթը վերջնական զարգանում է, ակն կոտրում է թաղանթը և դուրս է գալիս: Շատ կենդանիներ ունենում են ձվային ատամ, որն օգտագործում են ձվի թաղանթը կոտրելիս:

Ամենամեծ ձուն գրանցվել է կետային շնաձկան մոտ և այն ունեցել է 30 սմ × 14 սմ × 9 սմ ծավալ[1]: Կետային շնաձկան ձվերը զարգանում են մոր մեջ: Ապրող թռչունների մեջ ամենամեծ ձվերը ունի ջայլամը, մոտ 1,5 կիլոգրամ քաշով[2], չնայած պատմական դինոզավրերի մոտ եղել են ավելի մեծ ձվեր: մեղու-կոլիբրին արտադրում է թռչունների մեջ ամենափոքր ձվերը, դրանք կշռում են մոտ կես գրամ: Սողունների, ձկների մեծ մասի, միջատների և այլ անողնաշարավորների ձվեր կարող են լինել ավելի փոքր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Whale Shark – Cartilaginous Fish»։ SeaWorld Parks & Entertainment։ Արխիվացված օրիգինալից 2014-06-09-ին։ Վերցված է 2014-06-26 
  2. D.R. Khanna (1 January 2005)։ Biology of Birds։ Discovery Publishing House։ էջ 130։ ISBN 978-81-7141-933-3։ Արխիվացված օրիգինալից 10 May 2016-ին