Ջայլամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջայլամ
Ջայլամ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ջայլամանմաններ
Ընտանիք Ջայլամներ
Լատիներեն անվանում
Struthio camelus
Հատուկ պահպանություն
Ցեղեր
  • Aptenodytes
  • Eudyptes
  • Eudyptula
  • Megadyptes
  • Pygoscelis
  • Spheniscus
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174375
NCBI 8801
EOL 1178371

Ջայլամ (լատիներեն՝ Struthio camelus), թռչունների ընտանիքին պատկանող ամենախոշոր ներկայացուցիչն է։ Ապրում է անապատներում և տափաստաններում։ Պինգվինի նման նույնպես համարվում է թռչուն, սակայն չի թռչում, որովհետև թևերը թերզարգացած են, թռիչքի համար ոչ պիտանի։ Դրա փոխարեն ջայլամն ունի ամուր, երկու մատով ավարտվող երկար ոտքեր։ Մարմնի բարձրությունը մինչև 270 սանտիմետր է, քաշը՝ 136 կիլոգրամ։ Ապրում են խմբերով։ Ինչպես բոլոր կենդանիների, այնպես էլ ջայլամների արուները էգերից գեղեցիկ են։ Իր գեղեցկությամբ հայտնի է աֆրիկյան ջայլամը։ Արուների մարմնի փետուրները սև են, պոչի և թևերի փետուրները՝ ձյունասպիտակ։ Վազում են մեծ արագությամբ՝ ժամում մինչև 70 կիլոմետր։

Ջայլամի մարմինը գիրուկ է, վիզը՝ զուրկ փետուրներից, գլուխը՝ փոքր, կտուցը՝ եռանկյունաձև։ Նա սնվում է տերևներով, ցողուններով, սերմերով, պտուղներով, մանր թռչուններով, միջատներով։ Բացի դրանցից՝ ջայլամը կարող է կուլ տալ ամեն պատահական բան։ Ականատեսները պատմում են, որ մի ջայլամի ստամոքսից հանել են բավականին ավազ, շորի կտորտանք, երկաթի կտորներ, պղնձե դրամներ, երկաթյա երկու բանալի, 17 պղնձե և 20 երկաթե մեխ, կոճակներ, գնդակ և քարեր։

Գարնանը սկսվում է ցեղի շարունակության հոքսը։ Գետնի վրա լայն փոս են փորում և ձու դնում։ Քանի որ էգերը երկու օրը մեկ են ձու ածում, անհրաժեշտություն է առաջանում դրանք հավաքելու։ Երբ դրանց թիվը հասնում է 10-15 հատի, զույգերը հերթով թուխս են նստում. էգը՝ ցերեկը, արուն՝ գիշերը։ Պատահում է, որ միայն արուն է նստում։ Էգերի մայրական բնազդը թույլ է զարգացած։ Ջայլամի ձվերը հավի ձվից մեծ են 24-25 անգամ, կշռում են մինչև 2,5 կիլոգրամ։

Ջայլամի ձուն համեմատած հավի և լորի ձվերի հետ
Ջայլամաբուծարան Հայաստանում

Ցերեկը, երբ արուն էլ է ուզում գնալ արածելու, ձվերը ավազով թեթևակի ծածկում է, որ պահպանի սողուններից, այլ գիշատիչներից և արևի կիզիչ ճառագայթներից, քանի որ արևի տաքությունից ձվերը կարող են եփվել։ Իսկ գիշերը մինչև առավոտ ձվերի վրա նստելը պարտադիր է, քանի որ արևը մայր մտնելուն պես անապատում շատ ցուրտ է լինում, և ձվերը կարող են վնասվել։ Ճուտիկները ձվի մեջ ձևավորվում են հիսուն օրվա ընթացքում։ Ծնողներն օգնում են, որ փոքրիկ ջայլամիկը հեշտ կոտրի ձվի հաստ կեղևը։ Ձվից դուրս գալուն պես ջայլամիկներն իրենց փետուրները թափ են տալիս և կտցահարում ինչ աչքերին ընկնի։ Հետո վազվզում են դեսուդեն, իսկ ծնողները քայլառքայլ հետևում են նրանց, քանի որ ամեն րոպե վտանգն անխուսափելի է։

Կար ժամանակ, որ ջայլամի ամենադաժան թշնամին մարդն էր։ Վերջինիս համար նշանակություն չունեին ջայլամի ո՛չ միսը, ո՛չ ձուն։ Նրանց հետաքրքրողը շքեղ փետուրներն էին, որոնցով զարդարում էին կանացի գլխարկները, պատրաստում գեղեցիկ հովհարներ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիք կա այն մասին, որ ջայլամները գլուխները մցնում են ավազի մեջ, որպեսզի պաշպանվեն գիշատիչներից, աշխատանքների ծագումով Հռոմի գիտնական Պլինիա ավագի, որի գրությունների մեջ կարդում ենք «ջայլամները ենթադրում են, որ երբ իրենք գլուխը մցնում են ավազի մեջ, իրենց ամբողջ մարմինը ծածկվում է»:

Իրականում, երբեմն կարելի է հետևել ջայլամներին կախել գլուխը հողի վրա և ավազահատիկների։ Ջայլամները հավքում են հողից ամուր գույնզգույն քարերը, որոնք լավացնում են իրենց մարսողության գործընթացը։

Նաև ջայլամները պարզապես գլուխները մցնում են ավազի մեջ, երբ իրենց երկար հետապնդում են և, երբ նրանք էլ ուժ չեն ունենում վազել և պահել գլուխը վերևում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Акимушкин И. И. Мир животных։ Птицы. Рыбы, земноводные и пресмыкающиеся. — 3-е изд. — М.։ Мысль, 1995. — ISBN 5-244-00803-X
  • Бейчек В. C., Штясны К. Птицы. Иллюстрированная энциклопедия. — М.։ Лабиринт. — 288 с. — ISBN 5-9287-0615-4
  • Вагнер Ю. Н., Страус африканский // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Страус

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ջայլամ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։