Կռճիկային ձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռճիկային ձկներ
Կռճիկային ձկներ
ավազային սովորական շնաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Երկրորդաբերանայիններ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Ձկներ
Լատիներեն անվանում
Chondrichthyes


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 159785
NCBI 7777
EOL 2774522

Կռճիկային ձկները (լատ.՝ 'Chondrichthyes') մտնում են ձկների վերնադասի մեջ։

Ընդհանուր բնութագիրը,կմախքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռճիկային ձկների ռադիոակտիվությունը ըստ Մայքլ Բենտոնի,2005

Սովորաբար ունեն մեծ չափեր։ Մարմինը ծածկված է յուրահատուկ կտենոիդ թեփուկներով, որոնք կազմված են թիթեղիկներից, իսկ վերջինիս վրա կա հետ ուղղված ատամիկ։ Այս թեփուկն առաջանում է կոբիումային հատուկ օստեոդենտինից։ Ատամիկը ծածկված է նուրբ էմալով։ Այս թեփուկները բերանի մոտ խոշորացել և վեր են ածվել ատամների։ Ատամները սուր են, եռանկյունաձև և կպած են ծնոտներին։ Երբեմն դասավորված են երեք շարքերով։ Մաշկը թեթևակի լորձոտ է, լորձը փոքրացնում է շփումը և ունի մանրէասպան հատկություն։ կմախքն ամբողջությամբ կռճիկային է։ Ողնաշարը մտնում է հետին բլթակի մեջ, իսկ լողակները հորիզոնական են։ Աղիքում ունեն զսպանակաձև փական։ Լողափամփուշտ չունեն։ Ունեն դունչ՝ ռոստրոմ, որի պատճառով բերանը ստորին կողմում է։ Պոչը հետերոցերկալ է։ Բեղմնավորումը ներքին է, դնում են կճեպով ծածկված ձվեր կամ ձվակենդանածին են կամ էլ կենդանածին։

Տարբերում են առանցքային‏, վիսցերալ և վերջույթների կմախք։ Գանգը կազմված է կռճիկային հատակից, զգայարանների զույգպատիճից։ Տանիքային մասում կա ուղեղային նյութ։ Առջևի մասում ունեն շրթունք՝ երեք կռճիկներից կազմված։ Ծնոտային աղեղը կազմված է վերին քիմքառակուսի կռճիկից և ստորինմեկելյան կռճիկից։ Քիմքառակուսի կռճիկը կախիչով կամ հիոմանդիբուլով ամրացած է գանգին, որոշ ձկների մոտ հիմանդիբուլը չի միանում գանգին, այլ քիմքառակուսային կռճիկը հետին ծայրով անմիջապես միացած է գանգին։ Այս դեպքում հիոմանդիբուլը սերտորեն ամրանում է քիմքառակուսային կռճիկին։

Ենթալեզվային աղեղը կազմված է հիոմանդիբուլներից, հիոիդներից և կոպուլայից։ Վիսցերալ կմախքը կազմված է աղեղներից, որոնք պահում են խռիկային ապարատը։ Խռիկային աղեղները հինգ զույգ են, որոնց վրա երկու կողմերից դասավորված են խռիկայն թերթիկները։ Առջևի զույգվերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և վերջույթի կմախքից։ Ուսագոտին իրենից ներկայացնում է կռճիկային աղեղ, որի գագաթը ուղղված է ցած։ Վերջույթի միացման տեղից վեր գտնվող մասը կոչվում է թիակ, ցածը՝ կորակոիդ։ Վերջույթի կմախքի վրա տարբերում են երեք կռճիկներ՝ բազալիաներ, բազմաթիվ ռադիալիաներ և բազմաթիվ նուրբ էլաստոիդինային թելիկներ։ Հետին վերջույթի կմախքը կազմված է կենտ կռճիկից, որը կոյանոցի մոտ դասավորված է լայնակի ձևով։ Ունի մեկ կամ երկու բազալիա և ռադիալիաներ, իսկ կենտ վերջույթների կմախքը կազմված է միայն ռադիալիաներից և էլաստոիդինային թելիկներից։

Մարսողական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռճիկային ձկան ատամները

Կռճիկային ձկների մարսողուրյան համակարգը ընդհանուր կառուցվածքով նման է մյուս ողնաշարավորների նույն համակարգին, սակայն կան որոշ առանձնահատկություններ։ Բերանի խոռոչում գտնվում են խոշոր ատամները։ Կլանի մեջ են բացվում ցայտիչները։ Ստամոքսը մեծ է՝ մանավանդ միջին չափեր ունեցող շնաձկներինը։ Աղիքն ավելի լայն է, ունեն պարուրաձև փական, լյարդ՝ լեղապարկով, որի ծորանը բացվում է բարակ աղիքի վերին բաժնում՝ մարմնի խոռոչում։ Ստամոքսի ուռուցիկ մասում տեղադրված է փայծաղը։

Շնչառական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնչառության օրգանները ներկայացված են մարմնի ամեն մի կողմում տեղադրված հինգխռիկային ճեղքերով։ Վերջիններս սկսվում են ըմպանից, անցնում արտաքին խռիկային խոռոչներ և բացվում դուրս ինքնուրույն անցքով։ Խռիկային ճեղքերն իրարից սահմանազատված են միջխռիկային միջնապատերով, որոնց մեջ տեղադրված են խռիկային աղեղները։

Արյունատար համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունատար համակարգը փակ է, սիրտը երկխորշ է։ Սրտում միշտ երակային արյուն է։ Սիրտը բաղկացած է չորս բաժնից՝ երակային ծոցից, նախասրտից, փորոքից և զարկերակային կոնից։ Փորոքից սկսվում է զարկերակային բուրգը, որը ծագումով համապատասխանում է փորոքին, այսինքն՝ կազմված է միջաձիգ-զոլավոր մկաններից։ Զարկերակային կոնի լուսանցքում կան փականներ, որոնք արգելակում են արյան հոսքը դեպի հետ։

Արտաթորության համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաթորության օրգանները ներկայացված են իրանային երիկամներով։ Սրանք զույգ երկար մարմիններ են, որոնք տեղադրված են ողնաշարի կողքերին՝ մարմնի գրեթե ամբողջ երկարությամբ։ Այս երիկամների առջևի մասը խիստ նեղացած է, իսկ հետին մասը՝ լայնացած։

Նյարդային համակարգը և զգայարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողական զգայարան՝աչք

Ներկայացված է երեք բաժիններով՝ կենտրոնական, ծայրամասային և վեգետատիվ։ Կենտրոնական նյարդային համակարգը բաղկացած է գլխուղեղից և ողնուղեղից։ Գլխուղեղը ունի հինգբաժին՝ աղջևի, միջանկյալ, միջին, ուղեղիկ և երկարավուն։ Հատկապես մեծացել է առջևի ուղեղը, որը դեռևս բաժանված չէ կիսագնդերի։ Մեծ են հոտառական բլթերը։ Հզոր միջանկյալ ուղեղը ունի լավ զարգացած տեսողական թմբեր (թալամուս)։ Միջանկյալ ուղեղի մեջքային կողմում տեղադրված է էպի իզը (վերին մակուղեղը), իսկ փորային կողմում՝ հիպոֆիզը (ստորին մակուղեղ)։ Դիտվում է տեսողական նյարդերի խաչվածություն(խիազմ)։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնաձկան ձու

Բաժանասեռ են, ունեն զույգ սեռական գեղձեր։ Բեղմնավորումը ներքին է։ Սերմնարանները գտնվում են կերակրափողի կողքերին, լյարդի վերևում։ Սերմնաբջիջները ձևավորվում են սերմնարանների խողովակներում։ Էգերի զույգձվարանները, ինչպես արուների սերմնարանները, տեղադրված են կերակրափողի կողքերին, լյարդի վերևում։ Ձվատարների դեր են կատարում լավ զարգացած մյուլերի խողովակները։ Ձվադրող ձևերի բեղունությունը ցածր է, միաժամանակ կարող են դնել 1-2 մինչև 10-12 ձու, որոշ ժամանակ հետո ձվադրումը կրկնվում է։ Ձվերը մեծ են, մինչև 6սմ լայնությամբ և 10 սմ երկարությամբ, հարուստ են դեղնուցով։

Կռճիկային ձկների տեսակներ[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Կռճիկային ձկների վերացած տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.Ե.Համբարյան, «Կենդանաբանություն» 3, 4, 5 հատորներ, 2000-2002 թվականներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]