Քորդավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քորդավորներ

Քորդավորների (լատ.՝ Chordata), կենդանիների տիպ։ Քորդավորները տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, տեսակների թիվը 43 հազար։ Մարմնի երկարությունը տատանվում է 2-3 սմ մինչև 35 մ սահմաններում։ Խիստ բազմազան, բազմաձև կենդանիներ են։ Ցածրակարգների մեջ կան նստակյաց տեսակներ, բարձրակարգներն ակտիվ տեղափոխվում են։ Ունեն հետևյալ ընդհանուր հատկանիշները.

  1. Բոլորին բնորոշ է քորդան։ Ցածրակարգների մոտ այն պահպանվում է նույնիսկ հասուն շրջանում, իսկ բարձրակարգների մոտ այն փոխարինվում է ողնաշարով։ Քորդան ունի էնդոդերմային ծագում և առաջանում է սաղմնային աղիքից, իսկ ողնաշարը՝ մեզոդերմային։ Քորդայի փոխարինվելը հատվածավորված ողնաշարի ունի կարևոր էվոլուցիոն նշանակություն, դրա շնորհիվ մեծանում է ճկունությունը։
  2. Քորդայի վերևով ձգվում է նյարդային խողովակը, այն առաջանում է էկտոդերմից։ Նրա խոռոչը (նևրոցել) դիՖերենցված է երկու բաժնի՝ գլխային և մեջքային։ Սրանց մոտ ուժեղ արտահայտված է ցեֆալիզացիան։
  3. Բոլոր քորդավորներն ունեն գլխուղեղ։
  4. Ունեն խռիկային ճեղքեր։ Ջրային ձևերի խռիկային ճեղքերի միջնապատերի վրա զարգանում են խռիկները։ Ցամաքային ողնաշարավորների մոտ խռիկային ճեղքերը դիտվում են սաղմնային փուլում։ Թոքերը զարգանում են ըմպանի հետին մասի զույգ արտափքումներից։
  5. Սիրտը տեղադրված է մարմնի փորային կողմում՝ քորդայի և մարսողական խողովակի տակ։
  6. Քորդավորները երկրորդաբերանային կենդանիներ են, սաղմնային շրջանում գաստրոպորը կամ անհետանում է կամ վեր է ածվում անալ անցքի, իսկ նրա դիմաց բացվում է բերանային անցքը։
  7. Երկսիմետրիկ կենդանիներ են։
  8. Օրգանների դասավորությունը մետամեր է։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորդավորները բաժանվում են հետևյալ ենթատիպերի՝

  1. Անգանգներ Acrania
  2. Պարեգոտավորներ կամ թրթուրաքորդավորներ Tunicata, Urochordata
  3. Գանգավորներ կամ ողնաշարավորներ Craniata, Vertebrata

Առաջինը և երկրորդը՝ ստորակարգ, իսկ երրորդը՝ բարձրակարգ ողնաշարավորներ են։