Ողնաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողնաշար (լատ.՝ Columna vertebralis), մարմնի հենարանն է և ամբողջ մարմնի առանցքը։ Այն միանում է կողերի, կոնքի և գանգի ոսկրերի հետ։ Պաշտպանում է իր մեջ գտնվող ողնուղեղը[1]: Ողնաշարը կապում է մարմնի մասերը, կատարում է պաշտպանկան ֆունկցիա ողնուղեղի ու հնարանային՝ գլխի, ձեռքերի և իրանի համար։ Ողնաշարի վերին հատվածը պահում է գլուխը։ Ողնաշարի երկարությունը կազմում է մարդու հասակի մոտ 40 %-ը։

Ողնաշարի բաժիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ող 5 մմ տրամագծով

Ողնաշարը կազմված է 33-34 ողերից և բաժանվում է 5 հատվածների։ Նրանում տարբերում են հետևյալ բաժինները՝

  • Պարանոցային (7 ող)
  • Կրծքային (12 ող)
  • Գոտկային (5 ող)
  • Սրբոսկրային (5 ող)
  • Պոչուկային (3-4 ող)

Չափահաս մարդկանց սրբանային և պոչուկային ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրն ու պոչուկը։ Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային 1 և 2-ից ունեն կառուցվածքային ընդհանրություն։

Ողնաշարն ունի S-աձև կորություններ, որոնք ամորտիզացիայի են ենթարկում հրումները, որոնք առաջանում են քայլելու, վազելու, ցատկելու ժամանակ։

Պարանոցային և գոտկային մասերում կորությունն ուղղված է դեպի առաջ և կոչվում է լորդոզ։ Կրծքային և սրբոսկրային մասերում կորությունն ուղղված է դեպի հետ և կոչվում է կիֆոզ։ Ողնաշարի կորությունները զարգանում են երեխայի ծնվելուց 2-3 ամիս անց։ Ողնաշարը կազմված է ողերից։ Ողն ունի մարմին, որի հետին մասից դուրս է գալիս աղեղը, որից էլ՝ ելուստները։ Ողի մարմնի հետին մակերեսի և աղեղի միջև գտնվում է ողնաշարային անցքը։ Ողնաշարային անցքերը, դասավորվլով միմյանց վրա, առաջացնում են ողնաշարային խողովակ որտեղ գտնվում է ողնուղեղը։

Պաթոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ողնաշար» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։