Գազաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս Գազաններ
Լատիներեն անվանում
Theria


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Գազաններ, կամ տերրիաներ[1] (լատին․՝ Theria), կաթնասունների ենթադաս, որը միավորում է ներկայում գոյությունն ունեցող բոլոր կենդանածին կաթնասուններին, որոնք սերունդ են ունենում առանց ձվադրման (ներառյալ ընկերքավորները և պարկավորները)։ Ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող գրեթե բոլոր կաթնասունները, այդ թվում նաև մարդիկ, գազաններ են։ Գազանների ենթակարգին հակադրվում են ձվադրող նախագազանների ենթադասը։ Որոշ (հիմնականում հնացած) դասակարգումներում կաթնասուններ և գազաններ տերմինները հոմանիշներ են, իսկ գազանների վերաբերյալ օգտագործվում են իսկական գազաններ տերմինը։ Այդ դասակարգումներում նախագազանները համարվում են գազանների ենթադաս[2]։

Գազանների ներկայացուցիչներն ունեն արտաքին ականջներ (ջրային որոշ տեսակների մոտ դրանք կարող են հետ զարգացած լինել, օրինակ՝ անականջ փոկերը), ունեն ոտքի կոճ, որը մեծացնում է նրանց շարժումների ուժը (կոճ չունեն այն տեսակները, որոնց հետին վերջույթները ապաճած են, օրինակ՝ կետանմանները և շեփորուկները)։ Գազանները հաճախ դասակարգվում են ըստ ատամների սերտաճման։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն կաթնասունների շատ դասակարգումներ։ Ամենատարածված դասակարգումը հետևյալն է[3]՝

Դաս Mammalia

Մակենա-Բելլի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

199և թվականին հնէաբաններ Մալկոլմ Մակկենան և Սյուզան Բելն առաջարկեցին կաթնասունների դասակարգման իրենց համակարգը որ արագ ընդունվեց հնէաբանների շրջանում, թեև այնքան էլ հաճախ չի օգտագործվում այլ կենսաբանների կողմից։ Համակարգի առանձնահատկությունն այն է, որ հաճախ են օգտագործվում միջանկյալ՝ ինֆրադասի ու կարգի մեջ գտնվող ենթաբաժանումներ՝ տարակարգեր[4]։

Դաս Mammalia

Ընկերքավորների դասին են պատկանում նաև անհետացած շատ տեսակներ, օրինակ՝ Leptictida, Dinocerata, Condylarthra, Notoungulata և այլն։

Ուշ շրջանի ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից հետո գտնված գազանների մնացորդները (մասնավորապես Eomaia[5], Sinodelphys[6] և Juramaia[7][8]), ինչպես նաև նախկինում ստացված տվյալների առավել մանրամասն վերլուծությունը հանգեցրին էվոլյուցիայի վերաբերյալ հայացքների և գազանների ենթադասերի դասակարգման փոփոխության։ Այսպես, նշակալիորեն փոփոխվեց Holotheria խմբի դասակարգումը, որը Մակեննայի ու Բելլի մոտ միավորում էր 3 ենթախումբ՝ Chronoperates, Kuehneotheria և Trechnotheria: Երբ պարզվեց որ առաջին երկու ենթախմբերը կաթնասուններից բաժանվել են ավելի վաղ, քան միանցքավորները, այդ խումբը զգալիորեն ընդլայնվեց. այժմ այն ներառում է վերոհիշյալ երկու ենթախմբերը և Mammalia-ի մի խումբը՝ Crown-group[9]: Մոլեկուլային ֆիլոգենիայի զարգացման շնորհիվ զգալիորեն վերանայվել է պարկավորների ու ընկերքավորների ֆիլոգենիան[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кэрролл Р.  Палеонтология и эволюция позвоночных: В 3-х тт. Т. 2. — М.: Мир, 1993. — 283 с. — ISBN 5-03-001819-0 — С. 254.
  2. Наумов Н. П., Карташёв Н. Н.  Зоология позвоночных. Ч. 2. Пресмыкающиеся, птицы, млекопитающие. — М.: Высшая школа, 1979. — 272 с. — С. 165—167.
  3. Vaughan T. A., Ryan J. M., Czaplewski N. J.  Mammalogy. 5th ed. — Sudbury, Massachusetts: Jones & Bartlett Learning, 2011. — 750 p. — ISBN 978-0-7636-6299-5
  4. Павлинов И. Я.  Систематика современных млекопитающих. — М.: Изд-во Моск. ун-та, 2003. — 297 с. — ISSN 0134-8647.
  5. Ji Qiang, Luo Zhe-Xi, Yuan Chong-Xi, Wible J. R., Zhang Jian-Ping, Georgi J. A.  The Earliest Known Eutherian Mammal // Nature, 2002, 416. — P. 816—822. — doi:10.1038/416816a.
  6. Luo Zhe-Xi, Ji Qiang, Wible J. R., Yuan Chong-Xi.  An Early Cretaceous Tribosphenic Mammal and Metatherian Evolution // Science, 2003, 302 (5652). — P. 1934—1940. — doi:10.1126/science.1090718.
  7. Luo Zhe-Xi, Yuan Chong-Xi, Meng Qing-Jin, Ji Qiang  A Jurassic Eutherian Mammal and Divergence of Marsupials and Placentals // Nature, 2011, 476. — P. 442—445. — doi:10.1038/nature10291.
  8. Млекопитающие «потеряли» свою сумку 160 миллионов лет назад — учёные
  9. Luo Zhe-Xi, Kielan-Jaworowska, Cifelli, 2002, էջ 4
  10. Nilsson M. A., Churakov G., Sommer M., Van Tran N., Zemann A., Brosius J., Schmitz J.  Tracking marsupial evolution using archaic genomic retroposon insertions // PLoS Biology (Public Library of Science), 2010, 8 (7): e1000436.
  11. O'Leary M. A., Bloch J. I., Flynn J. J., Gaudin T. J., Giallombardo A., Giannini N. P., Goldberg S. L., Kraatz B. P., Luo Zhe-Xi, Meng Jin, Ni Xijun, Novacek M. J., Perini F. A., Randall Z. S., Rougier G. W., Sargis E. J., Silcox M. T., Simmons N. B., Spaulding M., Velazco P. M., Weksler M., Wible J. R., Cirranello A. L.  The placental mammal ancestor and the post–K-Pg radiation of placentals // Science, 2013, 339 (6120). — P. 662—667. — doi:10.1126/science.1229237.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]