Թերատամնավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերատամնավորներ
Թերատամնավորներ կարգի կաթնասուն՝
Քառամատ մրջնակեր կամ հարավային տամանդուա (Tamandua tetradactyla)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Լատիներեն անվանում
Edentata կամ Xenarthra
Edward Drinker Cope, 1889



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 552289
NCBI 9348


Թերատամնավորներ (լատին․՝ Edentata կամ լատին․՝ Xenarthra), կաթնասունների դասին պատկանող կարգ։ Այս կարգն իր անվանումը ստացել է նրա համար, որ նրանց ատամները էմալապատ չեն, չունեն կտրիչներ և ժանիքներ։ Կարգին պատկանող մրջնակերների ընտանիքի ներկայացուցիչներն ընդհանրապես զուրկ են ատամներից։ Ապրում են Ամերիկա աշխարհամասում՝ Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայի հարավում[1]։ Հանդիպում են սավաննաներում և արևադարձային անտառներում։

Գոյություն ունեն ցամաքաբնակ, գետնափոր և ծառաբնակ տեսակներ։ Ապրում են գիշերային և մթնշաղային կյանքով։ Սնվում են բույսերով, կենդանիներով՝ անողնաշարավորներ, մանր ողնաշարավորներ։ Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1-4 ձագ։ Տեղաբնակները կենդանիների միսն օգտագործում են կերակուրներ պատրաստելիս։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կարգի ներկայացուցիչների ատամները դիֆերենցված չեն։ Ատամներն արմատ չունեն։ Մարմնի երկարությունը կազմում է 12-120 սմ, քաշը տատանվում է 90 գ-ից մինչև 55 կգ-ի սահմաներում։ Մարմինը պատված է խիտ, կոշտ կամ մետաքսանման բրդով, իսկ զրահակիրների գլխի, մարմնի և պոչի վերին մասը՝ շարժական զրահով։ Առջևի վերջավորությունների շնորհիվ կենդանիները կարողանում են փորել, ծառի վրայով մագլցել։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է թերատամնավորների ժամանակակից 3 ընտանիք՝ մրջնակերներ, ծույլեր և զրահակիրներ, 30 տեսակ։

Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել են 59 միլիոն տարի առաջվա վաղեմություն ունեցող թերատամնավորների բրածո 7 ընտանիք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Woodburne, Michael O. (2010). «The Great American Biotic Interchange: Dispersals, Tectonics, Climate, Sea Level and Holding Pens». Journal of Mammalian Evolution. 17 (4): 245–264. doi:10.1007/s10914-010-9144-8. PMC 2987556. PMID 21125025.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահագն Աբրահամյան - «Ճանապարհորդություն կենդանիների աշխարհում», Երևան, 2012, «ՄՀՄ Գրատուն» ՍՊԸ հրատարակչություն