Նախագազանները կամ ձվածին կաթնասունները (լատ.Prototheria) կաթնասունների մեջ առավել պրիմիտիվ և սակավատեսակկենդանիներն են։ Այս ենթադասին են պատկանում բադակտուցը, պրոեքիդնան և եքիդնան, որոնք տարածված են Ավստրալիայում, Տասմանիայում և Նոր Գվինեա կղզիներում։ Սրանք, թռչունների նման, բազմանում են ձու դնելով։ Բեղմնավորված ձվաբջիջը շուրջ 15-16 օր մնում է էգի սեռական ուղիներում և զարգանում։ Բադակտուցը դնում է 1-3 ձու և թռչունների նման թխսում։ Եքիդնան դնում է 1-2 ձու, որից հետո տեղափոխում է պարկի մեջ։ Պարկում ջերմաստիճանը հասնում է 33-35±, որտեղ սաղմը շարունակում է զարգանալ ևս 10-11 օր։ Ձվից սաղմը դուրս է գալիս 8սմ երկարությամբ և ասեղանման մազերով։ Նա մնում է պարկում և սնվում կաթով։ Եքիդնայի մոտ դիտվում է չավարտված կենդանածնություն։ Նախագազանները ի տարբերություն ժամանակակից բոլոր կաթնասունների, ունեն կոյանոց, որի մեջ բացվում են ուղիղ աղիքըմիզածորանները և սերմնատարները (կամ ձվատարները)։ Գլխուղեղի կիսագնդերի միջև կոշտուկային մարմին չկա։ Չունեն փափուկ շրթունքներ։ Բադակտուցն ունի բազմաբլուր ատամներ, իսկ հասուն առանձնյակներն անատամ են։ Մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է և անկայուն։