Jump to content

Կենդանածնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Poa alpina, խոտաբույս է, որի մոտ դիտվում է կենդանածնություն։

Կենդանածնություն, սերունդներ վերարտադրելու եղանակ։ Սաղմը զարգանում է մայրական օրգանիզմում, ընկերքի միջոցով սնվում և գազափոխանակություն է կատարում։ Ծնվում են ձվաթաղանթներից ազատ, բավական զարգացած ձագեր։ Կենդանածնությունը հակադրվում է ձվածնությանը, երբ սաղմի զարգացումը և ձվաթաղանթներից ազատվելը կատարվում է մայրական օրգանիզմից դուրս։ Առանձին կենդանիների (օրինակ՝ կարիճների, որոշ օձերի ու մողեսների) մոտ ձվակենդանածնություն սաղմը լրիվ զարգացման է հասնում ձվի մեջ, սակայն ձվաթաղանթներից ազատվում է միայն ձվադրումից հետո։

Կենդանածնություն անողնաշարավորներից հատկանշական է որոշ աղեխորշավորների, հոդվածոտանիների, փափկամորթների, որդերի և այլն։ Քորդավորներից կենդանածին են ձկները, երկկենցաղները, սողունները, կաթնասունները (բացի եքիդնայից ու բադակտուցից), այդ թվում և մարդը։ Կենդանածնության դեպքում սաղմը կարող է զարգանալ ձվարանում, ձվատար խողովակներում կամ նրանց փողերում, ինչպես նաև հեշտոցում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 364