Հեշտոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեշտոց
Vaginal opening description.jpg
Ամոթույք
1: ցայլք, 2: ծլիկ, 3: սեռական փոքր շուրթեր, 4: միզուկի մուտք, 5: հեշտոցի մուտք, 6: շեք, 7: հետանցք
Տեսականատոմիական կառուցվածք
Ենթադասsubdivision of oviduct? և organ with organ cavity?[1]
Մասն էԻգական սեռական համակարգ
Անատոմիական տեղայնացումկոնքի խոռոչ[2]
Զարկերակuterine artery?
Երակvaginal venous plexus?
Ավշային հանգույցներքին զստային ավշահանգույց
MeSHA05.360.319.779
Foundational Model of Anatomy19949[1]
Terminologia Anatomica 98A09.1.04.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Հայկական սովետական հանրագիտարան և «Օտտո» գիտական հանրագիտարան
Vaginas Վիքիպահեստում

Հեշտոց (լատ.՝ vagina, հունարեն՝ κόλπος), կնոջ փոքր կոնքում տեղադրված մկանային խողովակ, երկարությունը՝ 8-10 սմ։ Հեշտոցը արգանդը միացնում է արտաքին սեռական օրգաններին։ Արգանդի վզիկին կից մասերը կոչվում են հեշտոցի կամարներ։ Հեշտոցի առջևում գտնվում են միզածորաններն ու միզապարկը, ետևում՝ ուղիղ աղիքը։

Հեշտոցի պատերը կազմված են տափակ էպիթելային, մկանային և շարակցահյուսվածքային շերտերից։ Ներսից ծածկված է լորձաթաղանթով, որն առաջացնում է լայնական ծալքեր։ Վերջիններիս շնորհիվ հեշտոց կարող է ձգվել և ծննդաբերության ընթացքում նպաստել պտղի անցմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Foundational Model of Anatomy
  2. Anatomy & Physiology: Therapy Basics 4th EditionISBN 978-1-4441-0923-8
  3. http://www.bartleby.com/107/269.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png