Մողեսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մողեսներ
Մողեսներ
Mabuya vittata
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Sauria
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում






Մողեսներ (լատ.՝  Lacertilia) թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ։ Հայտնի է 6 ինֆրակարգի, 37 ընտանիքի ավելի քան 6000 տեսակ (համաձայն The Reptile Database բազայի 2017 թվականի տվյալների՝ 6332 տեսակ), ՀՀ-ում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) 12 ցեղի 26 տեսակ։ Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում են անդրկովկասյան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպուիտակափոր), Ռադդեի, Ռոստոմբեկովի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, Չեռնովի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ մողեսը, կասպիական նեղմատ գեկոնը, փոքրասիական, նրբագեղ օձաչք մողեսները, փոքրասիական ու սովորական տրիտոնները և այլն։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամներն ամրացած են ծնոտների ներսի մակերևույթին (պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ)։ Պլևրոդոնտ ատամները մաշվելու կամ ջարդվելու դեպքում փոխարինվում են նորերով։
Լսողությունը և տեսողությունը լավ են զարգացած, շատ տեսակներ ունեն երրորդ կամ գագաթնային աչք։ Կոպերը սովորաբար շարժուն են, որոշ խմբերինը ձուլվել են և վերածվել թափանցիկ թաղանթի կամ թաքնված են մաշկի տակ։ Պոչը, աստիճանաբար նեղանալով, վերջանում է սուր ծայրով, հաճախ գերազանցում է մարմնի երկարությունը։
Վտանգի դեպքում, մկանների կծկման շնորհիվ, հաճախ թողնում են պոչն ու փախչում, որը մի քանի շաբաթ անց վերականգնվում է։ Գունավորումը խիստ բազմազան է և լավ ներդաշնակվում է շրջակա միջավայրին։ Ծառաբնակ տեսակները հաճախ կանաչ գունավորում ունեն, անապատում ապրողները բաց գույնի են։ Որոշ տեսակներ կարողանում են գունափոխվել և հարմարվել միջավայրին։

Մողեսի տեսքով զինանշան։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն, հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։
Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։ Կան նաև բուսակեր տեսակներ։
Մողեսներն օգտակար սողուններ են, ոչնչացնում են վնասատու միջատներին։ Փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, Չեռնովի մերկաչքն անհետացման եզրին են։ Պարսկական կլորագլուխ մողեսը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, երկարաոտ սցինկը, ոսկեգույն տրախիլեպիսը, Չեռնովի մերկաչքը և փոքրասիական մողեսը գրանցված են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանում են առավելապես ձվադրմամբ (դնում են 1–35 ձու)։ Կան նաև ձվակենդանածնությամբ, կենդանածնությամբ և կուսածնությամբ բազմացողներ։ Վերջիններից են միասեռ ժայռային (սպիտակափոր), հայկական, Ռոստոմբեկովի և Դալի մողեսները (Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերել է Դ. Դարևսկին)։

Կուսածին մողեսների բազմացումըฺ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հյուսիսային շրջաններում տարածված ժայռային մողեսների որոշ տեսակներ արու առանձնյակներ չունեն և կազմում են մեծաքանակ խմբավորումներ։ Այս անսովոր երևույթի վրա ուշադրություն դարձրեց ռուս գիտնական Ի.Ս.Դարևսկին։ Պարզվեց, որ այդ մողեսները բազմանում են կուսածնությամբ։ Դրանից հետո աշխարհի տարբեր անկյուններում հայտնաբերվեցին սողունների այլ տեսակներ, որոնք նույնպես բազմանում են կուսածնությամբ։

Մարմինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մողեսների մարմինը (երկարությունը՝ 3,5 սմ–4 մ) իլիկաձև է կամ գլանաձև՝ պատված թեփուկներով ու վահանիկներով, որոնց ձևն ու դասավորությունն ունեն կարգաբանական նշանակություն։ Մեծամասնության առջևի և հետևի վերջավորությունները հնգամատ են ու լավ զարգացած, որոշ տեսակներինը բացակայում են, և մարմինը նմանվում է օձի (անոտ մողեսներ)։ Ատամներն ամրացած են ծնոտների ներսի մակերևույթին (պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ)։ Լսողությունը և տեսողությունը լավ են զարգացած, շատ տեսակներ ունեն երրորդ կամ գագաթնային աչք։ Կոպերը սովորաբար շարժուն են, որոշ խմբերինը ձուլվել են և վերածվել թափանցիկ թաղանթի կամ թաքնված են մաշկի տակ։ Պոչը, աստիճանաբար նեղանալով, վերջանում է սուր ծայրով, հաճախ գերազանցում է մարմնի երկարությունը։ Վտանգի դեպքում, մկանների կծկման շնորհիվ, հաճախ թողնում են պոչն ու փախչում, որը մի քանի շաբաթ անց վերականգնվում է։ Գունավորումը խիստ բազմազան է և լավ ներդաշնակվում է շրջակա միջավայրին։ Ծառաբնակ տեսակները հաճախ կանաչ գունավորում ունեն, անապատում ապրողները բաց գույնի են։ Որոշ տեսակներ կարողանում են գունափոխվել և հարմարվել միջավայրին։ Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։ Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]