Կոկորդիլոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկորդիլոս
Crocodilia collage.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Քորդավորներ
Ընտանիք Կոկորդիլոսներ
Լատիներեն անվանում
Crocodilia
Հոմանիշներ
  • Crocodylia
  • Loricata
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 551734

EOL 2820234

Կոկորդիլոսներ (լատ.՝ Crocodilia),  ջրային ողնաշավորների տեսակ (որոնց երբեմն դասում են սողունների խմբին): Կլադիստիկայի շրջանակներում նրանք համարվում են կրուտարզիների միակ դեռևս գոյություն ունեցող ենթախումբը: Հին հունարենում κροκόδειλος ὁ χερσαῖος նշանակում է մողես (բառացիորեն՝ ցամաքային κροκόδειλος), իսկ՝ հին հուն․՝ κροκόδειλος ὁ ποτάμιος՝ կոկոլդիլոս (բառացիորեն՝ գետային κροκόδειλος)[1]: Ներկայուս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները): Ներկայիս բոլոր տեսակի կոկորդիլոսները երկկենցաղ գիշատիչներ են, ովքեր սնվում են երկկենցաղ, ջրային կամ ջրային տարածքների մոտ ապրող կենդանիներով:

Կազմաբանական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կոկորդիլոսների երկարությունը կազմում է 2—5,5 մ: Նրանց արտաքին տեսքը ցուցադրում է հարմարվածությունը ջրային միջավայրին՝ տափակ գլուխ ու իրան, երկար դունչ, երկու կողմից սեղմված հզոր պոչ, կարճ ոտքեր: Դիմացի վերջույթներին ունի 5 մատ, իսկ հետևինում՝ 4 (չունի ճկույթ), որոնք կպած են մաշկին: Ուղղահայաց ճեղքավոր բիբով աչքերը տեղադրված են գլխի վերևի հատվածում, այդպիսով նա կարողանում է նայել ջրից, դուրս հանելով միայն քթանցքները և աչքերը: Քթանցքները և ականջների անցքերը ջրի տակ փակվում են շարժվող փականներով:

Իրական կոկորդիլոսների և ալիգատորների տարբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիգատորին և կոկորդիլոսին ավելի հեշտ է տարբերել նրանց ծնոտի կառուցվածքով: Երբ կոկորդիլոսի ծնոտը փակ է, ապա երևում է ներքևի ծնոտի չորրորդ մեծ ատամը: Իսկ ալիգատորի մոտ վերին ծնոտը փակում է այդ ատամները: Նրանց նաև կարելի է տարբերել դունչի ձևով՝ իրական կոկորդիլոսի դունրը սուր է ու V-աձև, ալիգատորինը՝ տափակ ու U-աձև: Կոկորդիլոսները համարվում են ավելի պրոգրեսիվ ընտանիք, քան ալիգատորները, օրինակ նրանց մոտ ավելի կատարյալ է աղային փոխանակությունը: Կոկորդիլոսները աղերի մնացորդները դուրս են հանում օրգանիզմից հատուկ աղային գեղձերի միջոցով, որը գտնվում է լեզվի վրա, նաև արցունքագեղձերի միջոցով («կոկորդիլոսի արցունքներ»): Դրա շնորհիվ կոկորդիլոսները կարող են ապրել աղի ջրերում, իսկ ալիգատորները հազվադեպ բացառություններով ապրում են միայն քաղցրահամ ջրերում:

Ամերիկյան կոկորդիլոսի (ձախից) և միսսիսպյան ալիգատորի (աջից) գլուխները
Everglades American Crocodile.jpg
AmericanAlligator.JPG

Կաշվային ծածկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդիլոսների կաշին ծածկված է եղջյուրե ուղղանկյուններով վահան, որոնք մեջքի և փորի վրա դասավորված են ճիշտ հերթկանությամբ: Մեջքի տակ և երբեմն փորի վահանների վրա աճում է ոսկորներ, որոնք էլ ձևավորում են նրա զրահը:

Ոսկրային կառուցված[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդիլոսի կմախքը

Գանգը դիապսիդաձև է՝ երկու քունքային աղեղներով; գանգի այդպիսի կառուցվածք ունեն բնաջնջված դինոզավրերը և ներկայիս կտուցագլուխները: Բոլոր կոկորդիլոսների ողնաշարը վզի հատվածում ունի 9 ողեր, փորի հատվածում՝ 17, իսկ պոչինը՝ 35-37: Կոկորդիլոսի փորը պաշտպանված է փորային կողոսկրերով, որոնք կապված չեն ողնաշարի հետ: Ուսային հատվածը կազմված է թիակից և կորակոիդից:

Նշանակությունը մարդկանց համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդիլոսները տարբեր աստիճաններով վտանգավոր են մարդկանց համար: Որոշները երբեք չեն հարձակվում մարդկանց վրա (Գանգեսի գավիալ), մյուսները հարձակվում են հետևողականորեն (բարձրակատար կոկորդիլոս, Նեղոսյան կոկորդիլոս), իսկ երրորդ խումբը՝ ժամանակ առ ժամանակ (սև կայման, սրադունչ կոկորդիլոս):

Չնայած ամբողջ պոտենցիալ վտանգին և երևի դրա շնորհիվ, կոկորդիլոսները պատմականորեն համարվում են երկրագնդի ամենահարգված կենդանիներից մեկը: Շատ հին մշակույթներում կոկորդիլոսը համարվել է սուրբ կենդանի: Օրինակ Հին Եգիպտոսում կառուցվում էին տաճարներ, նվիրված Սեբեկ կոկորդիլոս աստծուն, իսկ դամբարաններում գտել են զմռսված սողուններ:

Կոկորդիլոսի միսը ուտելի է և օգտագործվում է շատ արևադարձային երկրներում: Հայտնի է, որ կոկորդիլոսի միսը ստանում է այն համը, ինչով նրանք սնվել են: Կոկորդիլոսների կաշին, հատկապես ալիգատորներինը, օգտագործվում է գործվածքների պատաստման համար:

Կոկորդիլոսների գիշատչական հատկությունների ոչնչացումը դարձավ նրանց քանակի կրճատմանը (այն նաև անդրադարձավ նաև այլ կենդանիների վրա; հիմնականում, Հարավային Ամերիկայի մի քանի շրջաններում, կայմանների ոչնչացումից հետո մեծացավ պիրանյաների քանակը և կոկորդիլոսների պահպանման ակցիաները: Մի շարք երկրներում (օրինակ Թայլանդում) գոյություն ունի հատուկ ֆերմաներ կոկորդիլոսների բազմացման համար:

Կոկորդիլոսի արցունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին լեգենդ կա, ըստ որի կոկորդիլոսը իր որսը ուտելուց լացում է «կոկորդիլոսի արցունքներով»: Կոկորդիլոսի արցունքների մասին հին հիշատակումը հանդիպում է կոստանդնուպոլսյան Ֆոտիա պատրիարքի (մոտավորապես 820—896) գրադարանում: Ֆոտիան պատմում է[2] կոկորդլիոսների մասին, «որոնք, ինչպես ասում են, որ մարդկանց գլուխները ուտելուց հետո, նրանց մնացորդների վրա թափում են արցունքներ», քանի որ «ոսկրոտ գլուխը լավ որս չէր»:

Իրականում, կոկորդիլոսները չեն «լացում» խղճահարությունից: Նրանց օրգանիզմը դուրս է հանում մարմնում կուտակված աղերը, իրական կոկորդիլոսները ունեն հատուկ աղագեղձեր, որոնք դա դուրս են մղում արցունքների միջոցով: Այդպիսով «կոկորդիլոսի արցունքները» օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է:

Էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտերոզուխ, կոկորդիլոսանման տեկոդոնտ: Վերակառուցում

Կոկորդիլոսները արխոզավրեր (Archosauria) ենթատեսակի միակ դեռևս պահպանված ներկայացուցիչներն են: Ներկայիս կոկորդիլոսները համարվում են մեծ կոկորդիլոսամորֆներ խմբի մնացորդները, որոնք սերում են տեկոդոնտներից՝ նրանց մեծ մասը բնաջնջվել է կայնոզոյի դարաշրջանի սկզբին: Համարվում է, որ ներկայիս տեսակի առաջին ներկայացուցիչները հայտնվել են մոտավորապես 83.5 մլն տարի առաջ, չնայած բոլոր կոկորդիլոսամորֆերի պատմությունը սկսվում է դեռևս տրիասի շրջանից՝ մոտավորապես 250 մլն տարի առաջ: Այն փաստը, որ կոկորդիլոսները համարյա չեն փոխվել, բացատրվում է նրանց բնակավայրով՝ կոկորդիլոսները ապրում են այնպիսի վայրերում, որոնք հին ժամանակներից գրեթե չեն փոխվել: Ֆիոգենետիկական ծառի վրա վրա, կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին: Նրանց մի շարք հատկություններ թույլ է տալիս համարել սողուններից ավելի բարձրակարգ‌[փա՞ստ]: Ժամանակակից տեսակի կոկորդիլոսները էվոլյուցիայի են ենթարկվել հարմարվելով ջրային պայմաններին և գիշատչությանը:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կոկորդիլոսների կարգը ներառում է 3 ընտանիք, 8 տոհմ (որոնց կեսը մենատիպային են) և 24 տեսակ, ներառյալ վերջերս առանձնացված անապատային կոկորդիլոսները:

Կոկորդիլոսամորֆների այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ Mesosuchia-ն, Protosuchia-ն, Sphenosuchia-ն և Thalattosuchia-ն սխալմամբ են դասակարգվել կոկորդիլոսների շարքին, ներկայումս դրանք չեն ներառվում կոկորդիլոսների շարքում և չեն համարվում կոկորդիլոսներ:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերոմ Գորսեյը XVI դարի վերջին, իր օրագրում նշել է. «Ես երեկոյան դուրս եկա Վարշավայից, անցա գետի վրայով, որի ափին պառկած էր թունավոր մահացած կոկորդիլոս»: 1582 թվականին Պսկովյան տարեգրությունում գրված է հետևյալը. «Այդ ամռանը կոկորդիլոսները շատ էին գետի մոտ»: Հնարավոր է, որ մարդիկ նրանց տանում էին ցուցադրության համար, բայց նրանք ազատվել էին[5]:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորնեյ Չուկովսկիի ստեղծագործություններում
  • Կոկորդիլոս Գենա
  • Իրինա Տոմակովայի մանկական «Կոկորդիլոսներ» բանաստեղծությունում
  • Կրոկոդիլ (հանդես)
  • Ավստրալիական ծովային կոկորդիլոս՝ «Արյունակի սյորֆինգ» ֆիլմի գլխավոր բացասական կերպար
  • Կոկորդիլոսներ կան նաև «Ալիգատոր» (1980), «Մեծ կոկորդիլոսի գետ», «Խավարի դարաշրջան», «Լեյկ Պլեսիդ: Սարսափի կղզի» (1999), «Կոկորդիլոս» (2000), «Կոկորդիլոս» (2007) սարսափ ֆիլմերում:

Զինանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Древнегреческо-русский словарь Дворецкого «κροκόδειλος»
  2. Photius. Bibliotheque. Tome VIII… / Texte etabli et traduit par R. Henry. Paris (Collection Byzantine /.. / de 1’association Guillaume Bude), 1977. P. 93 (271. 503.а. 35).
  3. «The Reptile Database»։ Վերցված է 2016-05-12 
  4. «The Paleobiology Database»։ paleobiodb.org։ Վերցված է 2015-12-15 
  5. Б. Сапунов։ «Легенда о том, как в реке Великой жили крокодилы» (ռուսերեն)։ Россия начинается здесь! Псковская земля։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-25-ին։ Վերցված է 2011-05-25 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]