Սպիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիրտ
Изображение химической структуры
Եռման ջերմաստիճան97,2 °C °C
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Հիդրոքսիլ () ֆունկցիոնալ խումբը սպիրտի մոլեկուլում

Սպիրտ (ծագել է լատիներեն spiritus- ոգի բառից, հնացած ձև՝ ալկոհոլ, արաբերեն الكحول ալ-կուհուլ- փոշի բառից[1]), օրգանական միացություն, որը պարունակում է մեկ կամ մի քանի, ածխածնի (sp³ հիբրիդացման վիճակում գտնվող) հագեցած ատոմին անմիջականորեն կապված հիդրօքսիլ (-OH) ֆունկցիոնալ խումբ (հիդօքսիլ, OH)[2]։ Սպիրտը կարելի է դիտարկել որպես ջրի (H−O−H) ածանցյալ, որում ջրածնի մեկ ատոմը տեղակալված է R−O−H օրգանական ֆունկցիոնալ խմբով։

ԿՏՔՄՄ անվանակարգում այն միացությունների համար, որում հիդրօքսիլ խումբը կապված է ածխածնի (sp² հիբրիդային) չհագեցած ատոմի հետ, խորհուրդ է տրվում «էնոլներ» անվանումը (հիդրօքսիլը կապված է վինիլային C=C կապի հետ)[3] և «ֆենոլներ» (հիդրօքսիլը կապված է բենզոլային կամ այլ արոմատիկ օղակի հետ)[4]։

Սպիրտները մեծաքանակ և բազմատեսակ միացությունների դաս են ներկայացնում. նրանք շատ տարածված են բնության մեջ և հաճախ կենդանի օրգանիզմներում կատարում են կարևոր գործառույթներ : Օրգանական սինթեզի տեսանկյունից սպիրտները հանդիսանում են կարևոր միացություններ, հետաքրքրություն ներկայացնելով ոչ միայն որպես նպատակային, այլ նաև որպես մի շարք եզակի քիմիական հատկություններ ունեցող միջանկյալ նյութեր։ Բացի այդ սպիրտները հանդիսանում են արդյունաբերական կարևոր արտադրանք, և բազմաթիվ կիրառություններ ունեն ինչպես արդյունաբերությունում, այնպես էլ՝ առօրյայում։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրտ եզրը հայերենին անցել է ռուսերենից, որն իր հերթին փոխառել է լատիներենից, թեև՝ լատիներենում և եվրոպական լեզուներում օգտագործվում է alcohol (ալկոհոլ) բառը։ Օրգանական քիմիայում ընդունված է օգտագործել-ոլ վերջածանցը այն մոլեկուլների անվանումներում, ուր առաջնային ֆունկցիոնալ նշանակություն ունի հիդրօքսիլ խումբը, այն է՝ սպիրտների անվանումներում։ Գոյություն ունեն ոչ առաջնային հիդրօքսիլ խումբ պարունակող մոլեկուլներ, որոնք վերցրել են -ոլ վերջածանցը (պարացետամոլ, քոլեստերոլ) և այնպիսիններ, որոնք չունեն -ոլ վերջածանց, օրինակ՝ շաքարները (գլյուկոզ, ֆրուկտոզ

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրտները դասակարգվում են հետևյալ կերպ՝ (փակագծում բերված են օրինակներ)[5]։

  • Ըստ մոլեկուլում պարունակվող հիդրօքսիլ (OH-) խմբերի թվի՝

- միատոմ սպիրտներ (մեթանոլ),
- երկատոմ սպիրտներ (էթիլենգլիկոլ),
- եռատոմ սպիրտներ (գլիցերին),
- քառատոմ սպիրտներ (պենտաէրիտրիտ),
- բազմատոմ սպիրտներ (հնգատոմ սպիրտ՝ քսիլիտ

- սահմանային (հագեցած) սպիրտներ (բութանոլ),
- ոչ սահմանային (չհագեցած) սպիրտներ (ալլիլ սպիրտ, պրոպարգիլ սպիրտ),
- արոմատիկ սպիրտներ (բենզիլ սպիրտ

  • Ըստ ածխաջրածնային տեղակալիչում ցիկլի առկայության կամ բացակայության՝

- ացիկլիկ (ալիֆատիկ) սպիրտներ (էթանոլ),
- ալիցիկլիկ սպիրտներ (ցիկլոհեքսանոլ

  • Ըստ հիդրօքսիլ (OH-) խմբին միացած ածխածնի ատոմի բնույթի (միատոմ սպիրտների համար)՝

- առաջնային սպիրտներ (էթանոլ),
- երկրորդային սպիրտներ (պրոպանոլ-2),
- երրորդային սպիրտներ (2-մեթիլպրոպանոլ-2

Անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնական անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կանոնական անվանակարգի՝ ԿՏՔՄՄ, պարզ սպիրտների անվանումն ածանցվում է համապատասխան ալկանների անվանն ավելացնելով «-ոլ» վերջածանցը, որի դիրքը նշվում է արաբական թվանշանով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Senning A. Elsevier's Dictionary of Chemoetymology. The whies and whences of chemical nomenclature and terminology. — Elsevier, 2007. — 434 p. — ISBN 978-0-444-52239-9
  2. «Alcohols» (անգլերեն). IUPAC. Compendium of Chemical Terminology, 2nd ed. (the "Gold Book"). doi:10.1351/goldbook.A00204. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. «Enols» (անգլերեն). IUPAC. Compendium of Chemical Terminology, 2nd ed. (the «Gold Book»). doi:10.1351/goldbook.E02124. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Phenols» (անգլերեն). IUPAC. Compendium of Chemical Terminology, 2nd ed. (the «Gold Book»). doi:10.1351/goldbook.P04539. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. Спирты / Фросин В. Н. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 180