Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ
ֆր.՝ Joseph-Louis Kbro-Lussac[1]
Gaylussac.jpg
Ծնվել էդեկտեմբերի 6, 1778(1778-12-06)[2][3][4][…]
Սեն Լեոնարդ դե Նոբլատ[5]
Մահացել էմայիսի 9, 1850(1850-05-09)[2][3][6][…] (71 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[7][5]
ԳերեզմանՊեր Լաշեզ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս, քաղաքական գործիչ, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան և Պոլիտեխնիկական դպրոց
Գործունեության ոլորտքիմիա և ֆիզիկա
Պաշտոն(ներ)Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և Պերերի պալատի անդամ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց, Փարիզի համալսարան և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց
Գիտական աստիճանպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2] և անգլերեն
Գիտական ղեկավարԿլոդ Բերթոլե
Հայտնի աշակերտներThéophile-Jules Pelouze?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Galvanism Prize? Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Ստորագրություն
Gay-Lussac Signature.svg
Joseph Louis Gay-Lussac Վիքիպահեստում

Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակ (ֆր.՝ Joseph Louis Gay-Lussac, դեկտեմբերի 6, 1778(1778-12-06)[2][3][4][…], Սեն Լեոնարդ դե Նոբլատ[5] - մայիսի 9, 1850(1850-05-09)[2][3][6][…], Փարիզ, Ֆրանսիա[7][5]), ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս, 1806 թվականից Փարիզի ԳԱ անդամ, 1826 թվականից Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ։ Հիմնականում զբաղվել է գազերի ուսումնասիրությամբ։ Հայտնի է Գեյ-Լյուսակի՝ ջրային լուծույթներում ալկոհոլի պարունակության չափման մեթոդը։

1800 թվականին ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ 1809 թվականից այդ դպրոցի քիմիայի և Սորբոնի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։ 1802 թվականին, Ջոն Դալթոնից անկախ, հայտնագործել է գազերի ջերմային ընդարձակման օրենքը։ 1804 թվականին, ժ․ Բիոյի հետ միասին, ուսումնասիրել է մթնոլորտի վերին շերտերը և պարզել, որ 7000 մ բարձրության վրա Երկրի մագնիսականության ինտենսիվության փոփոխությունը զգալի չէ, և այդ բարձրության վրա օդն ունի նույն կազմությունը, ինչ որ Երկրի մակերևույթին։ 1808 թվականին հայտնաբերել է գազերի ծավալային հարաբերությունների օրենքը։ Նույն թվականին Լ․ Թենարի հետ մշակել է նատրիումի և կալիումի ստացման եղանակ, անջատել նաև ազատ (ոչ մաքուր) բոր։ 1813-1814 թվականներին, Գ․ Դևիի հետ միաժամանակ, ցույց է տվել, որ յոդը քլորին շատ նման քիմիական տարր է և ստացել յոդի միացությունները, մասնավորապես յոդաջրածինը։ 1811 թվականին ստացել է մաքուր կապտաթթու, իսկ 1815 թվականին՝ ցիան (դիցիան)։ Ի․ Բերցելիուսի և Ի․ Դյոբերայների հետ Գեյ-Լյուսակը կատարելագործել է օրգանական տարրական անալիզը (1815), իսկ 1824-1832 թվականներին՝ տիտրման մեթոդները[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը ծնվել է 1778 թվականի դեկտեմբերի 6-ին Սեն Լեոնար դե Նոբլա վայրում (Լիմուզեն պրովինցիայում, այժմ՝ Վերին Վիեն դեպարտամենտում)։ Պապը բժիշկ էր, իսկ հայրը՝ արքայական դատախազ և դատավոր Սեն դե Նոբլյակում[9]։

1789 թվականին, երբ Գեյ-Լյուսակը 11 տարեկան էր, տեղի ունեցավ հեղափոխություն, որը կտրուկ փոխեց ընտանիքի կյանքը։ 1793 թվականին Գեյ-Լյուսակի հայրը ձերբակալվեց «կասկածյալների վերաբերյալ օրենքի» հիման վրա և ուղարկվեց Փարիզ։ Այնտեղ ուղևորվեց նաև Գեյ-Լյուսակը՝ հոր համար բարեխոսելու։ Այնտեղ փորձեցին Ժոզեֆին բանակ ուղարկել, սակայն իրավաբանական կրթության շնորհիվ նրան հաջողվեց խուսափել բանակում ծառայելուց։

1794 թվականի հուլիսի 27-ին պետական հեղաշրջումից հետո, որը տապալեց յակոբինյան բռնապետությունը, Գեյ-Լյուսակի հայրն ազատ արձակվեց։ 1795 թվականին նա որդուն ուղարկեց Փարիզի Սավուրե պանսիոն, որը շուտով փակվեց սովի պատճառով, իսկ Գեյ-Լյուսակը տեղափոխվեց Փարիզի մոտակայքում գտմվող Սանսիե պանսիոն։

1798 թվականի դեկտեմբերի 26-ին գերազանց հանձնելով քննությունները՝ Գեյ-Լյուսակը դարձավ Փարիզի պոլիտեխնիկական դպրոցի ուսանող՝ 30 ֆրանկ թոշակով։ 1800 թվականին որպես լավագույն ուսանողներից մեկը հայտնի քիմիկոս Կլոդ Լուի Բերտոլլեի լաբորատորիայում տեղ ստացավ։ Միևնույն ժամանակ դարձավ նաև հայտնի քիմիկոս Անտուան Ֆուրկրուայի օգնականը և, դասախոսություններ կարդալով, հայտնի դարձավ որպես Պոլիտեխնիկական դպրոցի լավագույն դասավանդողներից մեկը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Араго Ф., Биографии знаменитых астрономов, физиков и геометров, пер. с франц., т. 2, Спб, 1860;
  • Джуа М., История химии, пер. с итал., М., 1966;
  • Blanc Е. et Delhoume L., La vie émouvante et noble de Gay-Lussac, Limoges, 1950.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.britannica.com/biography/Joseph-Louis-Gay-Lussac
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  4. 4,0 4,1 KNAW Past Members
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Թուրինի գիտությունների ակադեմիա — 1757.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 Гей-Люссак Жозеф Луи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. Վիկտոր Համբարձումյան (1977)։ Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ էջ 7 
  9. Весь материал данного раздела, кроме абзацев, где источник указан особо, взят из книги: Араго Ф. Биографии знаменитых астрономов, физиков и геометров. — Т. II, III. — Ижевск: НИЦ «Регулярная и хаотическая динамика», 2000. — 464 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 7 CC-BY-SA-icon-80x15.png