Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Eiffel Tower (72 names).jpg
 
Անվանացանկի դիրքը Էյֆելյան աշտարակի վրա
Մեծացված պատկերը

Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ, 18-19-րդ դարերի ֆրանսիացի 72 գիտնականների և ճարտարագետների անունների ցանկ[1]։ Գտնվում է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։ Անունները գրվել են 20-րդ դարի սկզբում աշտարակի առաջին պատշգամբի տակ՝ չորս կողմում, 60 սմ բարձրությամբ տառերով։

Գուստավ Էյֆելն օգտագործել է այս «գիտական քայլը» աշտարակի դեմ ընդվզողների պատճառով[2]։ Ցանկում ընդգրկված են նաև այն ճարտարագետների անունները, ովքեր օգնել են կառուցել աշտարակը և նախագծել դրա վերևի հատվածը, որտեղ կառուցվել է լաբորատորիա։

Աշտարակի ներկման աշխատանքներից մեկի ժամանակ անունները անճանաչելի դարձան, ինչի արդյունքում 1986-1987 թվականներին ցուցակը վերականգնվեց։

Անվանացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս-արևմուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս-արևմտյան կողմի անունները
Հյուսիս-արևմտյան կողմի անունները
Մակագրություն Անձ Ապրած տարիներ Մասնագիտություն Դիմանկար
1 SEGUIN Մարկ Սեգըն 1786-1875 ճարտարագետ Seguin.jpg
2 LALANDE Ժերոմ Լալանդ 1732-1807 մաթեմատիկոս և աստղագետ Jérôme Lalande.jpg
3 TRESCA Անրի Տրեսկա 1814-1885 ճարտարագետ Henri Tresca.JPG
4 PONCELET Ժան Վիկտոր Պոնսլե 1788-1867 մաթեմատիկոս, ճարտարագետ և ֆիզիկոս Jean-Victor Poncelet.jpg
5 BRESSE Ժակ Բրես 1822-1883 մաթեմատիկոս JAC BRESSE portrait.jpg
6 LAGRANGE Ժոզեֆ Լուի Լագրանժ 1736-1813 մաթեմատիկոս, աստղագետ և ֆիզիկոս Joseph-Louis Lagrange.jpeg
7 BELANGER Ժան-Բատիստ Բելանժե 1790-1874 մաթեմատիկոս Jean-Baptiste Bélanger.png
8 CUVIER Ժորժ Կյուվիե 1769-1832 բնագետ Georges Cuvier large.jpg
9 LAPLACE Պիեռ Սիմոն Լապլաս 1749-1827 մաթեմատիկոս և աստղագետ Pierre-Simon Laplace.jpg
10 DULONG Պիեռ Լուի Դյուլոն 1785-1838 ֆիզիկոս և քիմիկոս Pierre Louis Dulong.jpg
11 CHASLES Միշել Շալ 1793-1880 մաթեմատիկոս Michel Chasles.jpg
12 LAVOISIER Անտուան Լորան Լավուազիե 1743-1794 քիմիկոս Antoine lavoisier.jpg
13 AMPERE Անդրե Մարի Ամպեր 1775-1836 մաթեմատիկոս և ֆիզիկոս Ampere1.jpg
14 CHEVREUL Միշել Էժեն Շևրոյ 1786-1889 քիմիկոս Michel Eugène Chevreul.jpg
15 FLACHAT Էժեն Ֆլաշա 1802-1873 ճարտարագետ Flachat.png
16 NAVIER Անրի Նավիե 1785-1836 մաթեմատիկոս և ֆիզիկոս Claude-Louis Navier.jpg
17 LEGENDRE Ադրիեն-Մարի Լըժանդրը 1752-1833 մաթեմատիկոս Legendre.jpg
18 CHAPTAL Ժան-Անտուան Շատալ 1756-1832 քիմիկոս Jean-Antoine Chaptal 1.jpg

Հարավ-արևմուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավ-արևմտյան կողմի անունները
Հարավ-արևմտյան կողմի անունները
Մակագրություն Անձ Ապրած տարիներ Մասնագիտություն Դիմանկար
19 JAMIN Ժյուլ Ժամըն 1818-1886 ֆիզիկոս Jules Celestin Jamin.jpg
20 GAY-LUSSAC Ժոզեֆ Լուի Գի-Լյուսակ 1778-1850 քիմիկոս և ֆիզիկոս Gaylussac.jpg
21 FIZEAU Իպոլիտ Ֆիզո 1819-1896 ֆիզիկոս Hippolyte Fizeau.jpg
22 SCHNEIDER Էժեն Շնայդեր 1805-1875 արդյունաբերող Schneider, Eugène.jpg
23 LE CHATELIER Լուի Լը Շատըլիե 1815-1873 ճարտարագետ
24 BERTHIER Պիեռ Բերտիե 1782-1861 երկրաբան Pierre Berthier.jpg
25 BARRAL Ժան-Օգյուստըն Բարալ 1819-1884 գյուղատնտես, քիմիկոս, ֆիզիկոս Barral.png
26 DE DION Անրի դը Դիոն 1828-1878 ճարտարագետ
27 GOUIN Էռնեստ Գուըն 1815-1885 ճարտարագետ, արդյունաբերող Ernest Gouin.jpg
28 JOUSSELIN Լուի Դիդիե Ժուսլըն 1776-1858 ճարտարագետ
29 BROCA Պոլ Բրոկա 1824-1880 վիրաբույժ և մարդաբան Paul Broca.jpg
30 BECQUEREL Անրի Բեքերել 1852-1908 ֆիզիկոս Portrait of Antoine-Henri Becquerel.jpg
31 CORIOLIS Գյուստավ Կորիոլիս 1792-1843 մաթեմատիկոս և ֆիզիկոս Gaspard-Gustave de Coriolis.jpg
32 CAIL Ժան Ֆրանսուա Կել 1804-1871 արդյունաբերող Jean Francois Cail.jpg
33 TRIGER Ժակ Տրիժե 1801-1867 ճարտարագետ Jules Triger.jpg
34 GIFFARD Անրի Ժիֆար 1825-1882 ճարտարագետ Giffard portrait 1 200.jpg
35 PERRIER Ֆրանսուա Պերիե 1835-1888 աշխարհագրագետ և մաթեմատիկոս Francois Perrier - Project Gutenberg eText 16671.png
36 STURM Շառլ Շտուրմ 1803-1855 մաթեմատիկոս Charles Sturm.jpeg

Հարավ-արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավ-արևելյան կողմի անունները
Հարավ-արևելյան կողմի անունները
Մակագրություն Անձ Ապրած տարիներ Մասնագիտություն Դիմանկար
37 CAUCHY Օգյուստեն Լուի Կոշի 1789-1857 մաթեմատիկոս Cauchy Augustin Louis dibner coll SIL14-C2-03a.jpg
38 BELGRAND Էժեն Բելգրան 1810-1878 ճարտարագետ Eugène Belgrand.jpg
39 REGNAULT Անրի Վիկտոր Ռենո 1810-1878 քիմիկոս և ֆիզիկոս Henri Victor Regnault.jpg
40 FRESNEL Օգյուստեն Ֆրենել 1788-1827 ֆիզիկոս և ճարտարագետ Augustin Fresnel.jpg
41 DE PRONY Գասպար դե Պրոնի 1755-1839 ճարտարագետ Gaspard de Prony.jpg
42 VICAT Լուի Վիկա 1786-1861 ճարտարագետ LouisVicatJ.JPG
43 EBELMEN Ժակ-Ժոզեֆ Էբելման 1814-1852 քիմիկոս Jacques-Joseph Ebelmen.jpg
44 COULOMB Շառլ Օգյուստեն Կուլոն 1736-1806 ֆիզիկոս Coulomb.jpg
45 POINSOT Լուի Պուանսո 1777-1859 մաթեմատիկոս Pointsot2.jpg
46 FOUCAULT Լեոն Ֆուկո 1819-1868 ֆիզիկոս Foucault.jpg
47 DELAUNAY Շառլ-Էժեն Դելոնե 1816-1872 մաթեմատիկոս և աստղագետ Charles Eugene Delaunay.jpeg
48 MORIN Արթուր-Ժյուլ Մորեն 1795-1880 մաթեմատիկոս և ֆիզիկոս Morin.png
49 HAUY Ռենե-Ժյուստ Գայուի 1743-1822 հանքաբան Rene just hauy.jpg
50 COMBES Շառլ Կոմբ 1801-1872 ճարտարագետ CPM Combes.jpg
51 THENARD Լուի Ժակ Տենար 1777-1857 քիմիկոս Louis Jacques Thénard.jpg
52 ARAGO Ֆրանսուա Արագո 1786-1853 ֆիզիկոս François Arago.jpg
53 POISSON Սիմեոն Պուասոն 1781-1840 մաթեմատիկոս և ֆիզիկոս SiméonDenisPoisson.jpg
54 MONGE Գասպար Մոնժ 1746-1818 մաթեմատիկոս և ֆիզիկոս Gaspard Monge.jpg

Հյուսիս-արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիս-արևելյան կողմի անունները
Հյուսիս-արևելյան կողմի անունները
Մակագրություն Անձ Ապրած տարիներ Մասնագիտություն Դիմանկար
55 PETIET Ժյուլ Պետիե 1813-1871 ճարտարագետ Jules Petiet.png
56 DAGUERRE Լուի Դագեր 1787-1851 ֆիզիկոս և նկարիչ Louis Jacques Mandé Daguerre.jpg
57 WURTZ Շառլ Ադոլֆ Վյուրց 1817-1884 քիմիկոս Wurtz Charles-Adolphe.jpg
58 LE VERRIER Ուրբեն Լե Վերյե 1811-1877 մաթեմատիկոս և աստղագետ Urbain Le Verrier.jpg
59 PERDONNET Ալբեր Օգյուստ Պերդոնե 1801-1867 ճարտարագետ Auguste Perdonnet.png
60 DELAMBRE Ժան-Բատիստ-Ժոզեֆ Դելամբր 1749-1822 աստղագետ Jean Baptiste Joseph Delambre.jpg
61 MALUS Լուի Էտիեն Մալյուս 1755-1812 ֆիզիկոս և ճարտարագետ Etienne-Louis Malus.jpg
62 BREGUET Աբրահամ-Լուի Բրեգե 1747-1823 գյուտարար Breguet, Louis-François, Nadar, Gallica.jpg
63 POLONCEAU Կամիլ Պոլոնսո 1813-1859 ճարտարագետ
64 DUMAS Ժան Բատիստ Դյումա 1800-1884 քիմիկոս Jean Baptiste André Dumas.jpg
65 CLAPEYRON Բենուա Պոլ Էմիլ Կլապեյրոն 1799-1864 ֆիզիկոս Benoit Clapeyron.png
66 BORDA Ժան-Շառլ դե Բորդա 1733-1799 մաթեմատիկոս Jean Charles Borda.jpg
67 FOURIER Ժոզեֆ Ֆուրիե 1768-1830 մաթեմատիկոս և ֆիզիկոս Joseph Fourier.jpg
68 BICHAT Մարի Բիշա 1771-1802 անատոմ, ֆիզիոլոգ Marie Francois Xavier Bichat.jpg
69 SAUVAGE Ֆրանսուա Կլեման Սովաժ 1814-1872 ճարտարագետ François Clément Sauvage.png
70 PELOUZE Թեոֆիլ-Ժյուլ Պելուզ 1807-1867 քիմիկոս Théophile-Jules Pelouze.jpg
71 CARNOT Լազար Նիկոլա Կառնո[3] 1753-1823 մաթեմատիկոս Portrait Lazare Carnot.jpg
72 LAME Գաբրիել Լամե 1795-1870 մաթեմատիկոս և ֆիզիկոս Gabriel-Lamé.jpeg

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանացանկի բովանդակությունը բազմիցս ենթարկվել է քննադատությունների, քանի որ նրանում հիմնականում ընդգրկված են ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներ, իսկ կենսաբաններն ու բժիշկներն ընդամենը հինգն են։ Չկա նաև ոչ մի կնոջ անուն։ Մասնավորապես, ֆեմինիստական համայնքը պահանջեց ցանկում ներառել ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս Սոֆի Ժերմենին, ում տեսությունը օգտագործվել է աշտարակի կառուցման ժամանակ[4]։ Սակայն այդ բողոքը հաջողության չունեցավ։ 1913 թվականին Ջոն Ժամը առաջ քաշեց այն միտքը, որ Ժերմեն ցանկում չի ներառվել, քանի որ կին է[5]։

Տարածքի սակավության պատճառով ցանկում նշված են միայն ազգանուններ, ինչն առաջ է բերում լրացուցիչ մեկնաբանությունների կարիք։ Անձնանունների դասավորության ոչ մի (այբբենական, ժամանակագրական կամ այլ) սկզբունք չկա։

Աշտարակի անվանացանկում ընդգրկված է 14 հիդրավլիկ ճարտարագետ և գիտնական։ Էյֆելը ճանաչում էր այդ ոլորտի առաջատար մասնագետների մեծ մասին։

Ցանկում ընդգրկված չէ Հենրի Դարսին, ում աշխատությունների մի մասը լայն ճանաչում չի ունեցել մինչև 20-րդ դարը։ Բացակայում են նաև Անտոն Չեզին, ով այդ ժամանակ շատ հայտնի չէր, Ժոզեֆ Վալենտին Բուսինեսը, ով իր կարիերայի ուղու սկզբում էր գտնվում[6], և մաթեմատիկոս Էվարիստ Գալուան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 72 Scientists»։ La Tour Eiffel։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 15, 2008-ին։ Վերցված է հունվարի 31, 2008 
  2. Harriss Joseph (2004)։ The Tallest Tower: Eiffel And The Belle Epoque։ Unlimited Publishing LLC։ էջ 80։ ISBN 978-1-58832-104-6 
  3. Չշփոթել որդու՝ Սադի Կառնոյի հետ.
  4. Gray Mary (1978)։ «Sophie Germain (1776-1831)»։ in Louise S. Grinstein and Paul Campbell։ Women of Mathematics: A Bibliographic Sourcebook։ Greenwood։ էջեր 47–55։ ISBN 978-0-313-24849-8 
  5. Mozen, H. J. (pseud.) (1913). Women in Science: With an Introductory Chapter on Women's Long Struggle for Things of the Mind. D. Appleton. pp. 154–157.
  6. Chanson Hubert (ապրիլի 13, 2009)։ «Hydraulic Engineering Legends Listed on the Eiffel Tower»։ in Jerry R. Rogers։ Great Rivers History: Proceedings and Invited Papers for the EWRI Congress and Great Rivers History Symposium։ American Society of Civil Engineers։ էջեր 1–7։ ISBN 978-0-7844-1032-5։ doi:10.1061/41032(344)1