Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական ակադեմիաներ, շենք և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | հունիսի 2, 1739 |
Հիմնադիր | Յոհանես Ալստրոմեր, Անդերս Յոհան ֆոն Հոպկեն, Սթեն Կարլ Բիելկե, Կառլ Լիննեյ, Մարթեն Թրիվել և Կարլ Վիլհելմ Քեդերհիլմ |
Վայր | Ֆրեսաթի, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Հասույթ | 15,2 մլն € (2020) |
Դուստր ընկերություններ | Abisko research station? |
Կայք | kva.se(անգլ.)(շվեդ.) |
Մասնակից է | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[1], Association of Learned and Professional Society Publishers?[2], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[3], InterAcademy Partnership[4] և Միջազգային գիտական խորհուրդ[5] |
Royal Swedish Academy of Sciences Վիքիպահեստում |
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա (շվեդ.՝ Kungliga Vetenskapsakademien), Շվեդիայի թագավորական ակադեմիաներից մեկը։ Ակադեմիան անկախ, ոչ կառավարական կազմակերպություն է, որը նպաստում է գիտության՝ հատկապես բնական գիտությունների և մաթեմատիկայի զարգացմանը։
Ակադեմիան 1739 թվականի հունիսի 2-ին հիմնել են բնագետ Կարլ Լինեյը, առևտրական Յոհանես Ալստրոմերը, ինժեներ-մեխանիկ Մարթեն Թրիվելը, քաղաքացիական ծառայողներ Սթեն Կարլ Բիելկեն և Կարլ Վիլհելմ Քեդերհիլմը և պետական գործիչ, գրող Անդերս Յոհան ֆոն Հոպկենը[6]։
Ակադեմիան նպատակ ուներ կենտրոնանալ կիառական գիտությունների վրա և ակադեմիայի արդյունքները շվեդերեն հրապարակել։ Այն պետք է տարբերվեր Ուփսալայում գիտությունների թագավորական ակադեմիայից, որը հիմնվել էր 1719 թվականին և հրատարակում էր լատիներեն։ Գտնվելու վայրը մոտ էր Շվեդիայի մայրաքաղաքին (որն, ի տարբերություն Ուփսալայի, այդ ժամանակ չուներ համալսարան)։ Ակադեմիան ստեղծվել է Լոնդոնի թագավորական ընկերության և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի նմանությամբ։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիան այժմ այն ունի 480 շվեդ և 175 արտասահմանյան անդամ, որոնք բաժանվում են տասը «դասերի»[7]՝
- Մաթեմատիկա
- Աստղագիտություն
- Ֆիզիկա
- Քիմիա
- Երկրագիտություն
- Կենսաբանություն
- Բժշկական գիտություններ
- Ինժեներական գիտություններ
- Սոցիալական գիտություններ
- Հումանիտար և գիտության համար ակնառու ծառայությունների համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://cosparhq.cnes.fr/about/members/national-scientific-institutions/
- ↑ https://www.alpsp.org/membership-directory
- ↑ https://allea.org/members
- ↑ https://web.archive.org/web/20221208195542/https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://web.archive.org/web/20221009095816/https://council.science/members/online-directory/
- ↑ «History». The Royal Swedish Academy of Sciences. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Members». Kungl. Vetenskapsakademien (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա» հոդվածին։ |
|