Լոնդոնի թագավորական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի թագավորական ընկերություն
Royal Society 20040420.jpg
Arms of the Royal Society.svg
Տեսակ ակադեմիա
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Նախորդող Gresham College and the formation of the Royal Society
Հիմնադրված նոյեմբեր 1660
Շտաբակայան Լոնդոն
Պարգևներ
Կայք royalsociety.org
Կոորդինատներ: 51°30′21.530000101601″ հս․ լ. 0°7′56.860000099996″ ամ. ե. / 51.50598055558377553° հս․. լ. 0.13246111113888778° ավ. ե. / 51.50598055558377553; 0.13246111113888778

Լոնդոնի թագավորական ընկերություն բնության մասին գիտելիքների զարգացման վերաբերյալ, կրճատ՝ Թագավորական ընկերություն (անգլ.՝ The Royal Society of London for the Improvement of Natural Knowledge)[1], առաջատար գիտական ընկերություն Մեծ Բրիտանիայի առաջատար գիտական կազմակերպություն, աշխարհի հնագույն գիտական ընկերություններից մեկը, ստեղծվել է 1660 թվականին և հաստատվել է Թագավորական խարտիայով 1662 թվականին։ Ընկերության նշանաբանն է․

Aquote1.png Ոչ թե խոսքով, այլ գործով
(լատ.՝ Nullius in verba)
- ԼԹԸ նշանաբան
Aquote2.png

Նշանակում է, որ պետք է ապացույց ծառայեն փորձերը, հաշվարկները, այլ ոչ՝ հեղինակությունների խոսքերը:

Լինելով մասնավոր կազմակերպություն, որը գործում է կառավարությունից ստացած սուբվենցիայի հաշվին, կարևոր դեր է կատարում Մեծ Բրիտանիայի գիտական հետազոտությունների կազմակերպման և զարգացման գործում և հանդիսանում է գիտական քաղաքականության հարցերի լուծման հիմնական խորհրդակցական մարմին, հանդես գալով որպես բրիտանական Գիտությունների ակադեմիա: Մտնում է գիտության վերաբերյալ Բրիտանական խորհրդի մեջ։ Անդամների թիվը հասնում է ավելի քան հազարի:

Կազմակերպությունը հրատարակում է Թագավորական ընկերության փիլիսոփայական գրառումներ (անգլ.՝ The Philosophical Transactions of the Royal Society, կրճատ Phil. Trans.), կամ Փիլիսոփայական գրառումներ ամսագիրը, որը աշխարհի հնագույն գիտական ամսագրերից մեկն է (1665)[2]։

Թագավորական ընկերության նախագահը Քիմիայի Նոբելյան մրցանակակիր (2012) Վենկի Ռամակրիշնանն է, որը պաշտոնը զբաղեցրել է 2015 թվականի նոյեմբերի 30-ին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի Չարլզ II Ստյուարտ թագավոր, որը 1662 թվականին պաշտոնապես ընդունել է Լոնդոնի թագավորական ընկերությունը, նկարիչ Ջոն Միխայել
Բյորլինգթոն հաուս Պիկադիլի փողոցում, որտեղ 1873-1967 թվականը գտնվել է Լոնդոնի թագավորական ընկերության գրասենյակը

Լոնդոնի թագավորական ընկերությունը հիմնվել է 1645 թվականին Ջոն Ուիլկինսի մտահղացմամբ։ 1646-1647 թվականների իր գրառումներում Ռոբերտ Բոյլը այդ հանդիպումները անվանել է Ծպտյալ քոլեջ (անգլ.՝ Invisible CollegeՋոն Վալլիսի հավաստմամբ այդ հանդիպումները առաջարկել է գերմանացի Թեոդոր Հանկը:

Ընկերության հանդիպումները տեղի էին ունենում ամեն շաբաթ Լոնդոնում: Ի սկզբանե դրանք մասնավոր հավաքներ էին, որոնց մասնակցում էին բնագիտական և այն ժամանակ «Նոր փիլիսոփայություն» և «Փորձարարական փիլիսոփայություն» կոչվող այլ բնագավառների մի քանի համախոհ փիլիսոփաներ։ Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1648-1649), որն ավարտվեց Կարլ I-ի գլխատմամբ, խումբը տեղափոխվեց Օքսֆորդ, որտեղ զուգահեռ սկսեց աշխատել Լոնդոնի խմբի հետ։ Այս հանդիպումները շարունակվեցին մինչև Օլիվեր Կրոմվելի մահը (1658 թվական): Ամգլիայում միապետության վերականգնումից և 1660 թվականին Կարլ II-ի գահ բարձրանալուց հետո ընկերության հանդիպումները շարունակվեցին Լոնդոնում, պահպանելով Օքսֆորդի և Լոնդոնի գիտնականների խմբերի միությունը: Ընկերության հանդիպումների ընթացքում քննարկվում էին բնափիլիսոփայության, մեխանիկայի, անասնաբուծության խնդիրներ[4]։

Առաջին նիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պաշտոնական նիստը, որն արձանագրությամբ հաստատվել է, տեղի է ունեցել 1660 թվականի նոյեմբերի 28-ին Լոնդոնի Գրեշեմ քոլեջում: Նիստի մասնակիցները 12-ն էին: Նրանք որոշեցին հրավիրել ևս 40 մարդ: Հրավիրվածներից 5-ը չդարձան Թագավորական ընկերության անդամ, մնացած 35-ից 19 գիտության մարդիկ էին, իսկ մյուսները քաղաքական գործիչներ, զինվորականներ, անտիկվարներ, կառավարիչներ և մեկը կամ երկուսը գրականության ներկայացուցիչներ էին: Առաջին նիստի ժամանակ որոշվեց պաշտոնական թույլտվություն ստանալ թագավորից: Երկրորդ հավաքի ժամանակ, դեկտեմբերի 5-ին Ռոբերտ Մորեյը հայտնեց, որ թագավորը ողջունելի է համարում Ընկերության գոյությունը[4]:

Երկու տարի անց Կարլ II-ը ընկերությունը հասցրել է պետական հիմնարկի աստիճանի։ Առաջին պաշտոնական նիստը տեղի է ունեցել 1663 թվականի ապրիլի 22-ին[5]։

Լոնդոնի Թագավորական կազմակերպության գավազան

Կազմակերպության հիմնադրման ժամանակ Թագավորական ընկերությունը մշակել է հետազոտությունների ծրագիր, որը ներառել է հետևյալ խնդիրները․

  • մի կողմից՝ գործնական 
  1. ծովագնացություն (ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշում, հատկապես երկայնության որոշում, քարտեզների կազմում)
  2. ռազմական գործ (օդում արկի շարժման ուսումնասիրություն)
  3. մետալուրգիա
  4. բժշկություն և այլն

1663 թվականին ընկերությունը պաշտոնապես կոչվում էր Լոնդոնի թագավորական ընկերություն բնական գիտելիքների բարելավման համար (անգլ.՝ The Royal Society of London for Improving Natural Knowledge), ժամանակակից անվանումը՝ Թագավորական ընկերություն (անգլ.՝ The Royal Society)[7]։

1901 թվականին ընկերության նախաձեռնությամբ ստեղծվել է Բրիտանական ակադեմիան 1899 թվականին հիմնադրված Ակադեմիաների միջազգային ասոցիացիայում (անգլ.՝ Association Internationale des Academies (IAA)) մասնակցելու համար։

Ըստ խնդիրների ու գործառույթների Թագավորական ընկերությունը հաճախ համեմատում են գիտությունների ակադեմիայի հետ, երբեմն անվանելով Մեծ Բրիտանիայի գիտությունների ակադեմիա[8] (անգլ.՝ The Royal Society — UK National Academy Of Science

Կազմակերպության հիմնադիր անդամներ [խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուիլյամ Բոլ (1627—1690)
  2. Ռոբերտ Բոյլ (1627—1691)
  3. Ուիլյամ Բրաունկեր (1620—1684)
  4. Ալեքսանդր Բրյուս, Կինկարդինի 2-րդ կոմս (1629—1681)
  5. Ջոնաթան Գոդարդ (1617—1675)
  6. Աբրահամ Հիլ (1633—1721)
  7. Ռոբերտ Մորեյ (1608—1673)
  8. Պաուլ Նիլ (1613—1686)
  9. Ուիլյամ Պետի (1623—1687)
  10. Լուորենս Ռուկ (1622—1662)
  11. Ջոն Ուիլկինս (1614—1672)
  12. Քրիստոֆեր Ռեն (1632—1723)

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կազմակերպության ռուսական և խորհրդային անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի թագավորական ընկերության կազմի մեջ տարբեր ժամանակներում ընտրվել են[9]

Տնտրության տարի Անուն Գիտություն
2001 Ալեքսեյ Աբրիկոսով ֆիզիկա
1969 Վիկտոր Համբարձումյան աստղաֆիզիկա
1988 Վլադիմիր Առնոլդ մաթեմատիկա
2000 Գրիգորի Բարենբլատ մեխանիկա
1942 Նիկոլայ Վավիլով կենսաբանություն, աշխարհագրություն
1942 Իվան Վինոգրադով մաթեմատիկա
1977 Իզրաիլ Գելֆանդ մաթեմատիկա
1987 Վիտալի Գինզբուրգ ֆիզիկա
1916 Բորիս Գոլիցին ֆիզիկա
2011 Միխայիլ Գրոմով մաթեմատիկա
1979 Յակով Զելդովիչ ֆիզիկա
1929[10] Պյոտր Կապիցա ֆիզիկա
1855 Ալեքսանդր Կովալևսկի կենսաբանություն, սաղմանբանություն
1964 Անդրեյ Կոլմոգորով մաթեմատիկա
1837 Իվան Կրուզենշտեռն աշխարհագրություն
1960 Լև Լանդաու ֆիզիկա
1982 Եվգենի Լիֆշից ֆիզիկա
1892 Դմիտրի Մենդելեև քիմիա
1714[11] Ալեքսանդր Մենշիկով
1895 Իլյա Մեչնիկով կենսաբանություն
1961 Ալեքսանդր Նեսմեյանով քիմիա
2011[12] Կոնստանտին Նովոսյոլով ֆիզիկա
1907 Իվան Պավլով կենսաբանություն, ֆիզիոլոգիա
1755 Կիրիլ Ռազումովսկի
1958 Նիկոլայ Սեմյոնով քիմիա
2009 Յակով Սինայ մաթեմատիկա
1827 Վասիլի Ստրուվե Յակովլևիչ ասղագիտություն
1873 Օտտո Ստրուվե Վասիլևիչ աստղագիտություն
1954 Օտտո Ստրուվե աստղաֆիզիկա
2009 Ռաշիդ Սյունյաև աստրաֆիզիկա
1944 Ստեպան Տիմոշենկո մեխանիկա
1911 Կլիմենտ Տիմիրյազև կենսաբանություն
2010 Լյուդվիգ Ֆադեև մաթեմատիկա, ֆիզիկա
1994 Իսահակ Խալատնիկով ֆիզիկա
1877 Պաֆնուտի Չեբիշև մաթեմատիկա, մեխանիկա
1981 Իգոր Շաֆարևիչ մաթեմատիկա
1960 Վլադիմիր Էնգելգարդտ կենսաքիմիա

Լոնդոնի թագավորական ընկերության բոլոր անդամների ցանկ

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1731Կոպլի մեդալ, հանձնվում է ամեն տարի գիտության որևէ բնագավառում նվաճումների հասնելու համար
  • 1775Բեյկերյան մեդալ և դասախոսություն, շնորհվում է բնագիտության բնագավառի ձեռքբերումների համար
  • 1800Ռումֆորդի մեդալ, շնորհվում է երկու տարին մեկ (զույգ թվականներին) ջերմային կամ օպտիկական հատկությունների ուսումնասիրման բնագավառի ձեռքբերումների համար
  • 1826Թագավորական մեդալ, հանձնվում է ամեն տարի բնագիտության զարգացման (2 մեդալ) և կիրառական գիտություններում ակնառու ավանդի համար (մեկ մեդալ)
  • 1877Դևի մեդալ, ի պատիվ Հեմֆրի Դևի, շնորհվում է քիմիայի բնագավառում նվաճումների համար
  • 1890Դարվինի մեդալ, ի պատիվ Չառլզ Դարվինի, հանձնվում է զույգ թվականներին էվոլյուցիայի, պոպուլյացիոն կենսաբանության, օրգանիզմների կենսաբանության, կենսաբազմազանության բնագավառներում ձեռքբերումների համար
  • 1901Սիլվեսթերի մեդալ, շնորհվում է երկու տարին մեկ (զույգ թվականներին) մաթեմատիկայի բնագավառի նվաճումների համար
  • 1902Հյուզի մեդալ, ի պատիվ Դևիդ Էդուարդ Հյուզի, ֆիզիկական գիտությունների ամենամյա մրցանակ, հատկապես էներգիայի արտադրության, պահպանման և օգտագործման հետ կապված նվաճումների համար
  • 1960Լևերհյուլմի մեդալ, հանձնվում է երեք տարին մեկ քիմիայում կամ ճարտարագիտական գործում նվաճումների համար
  • 1986Մայքլ Ֆարադեյի մրցանակ, շնորհվում  է գիտության մասսայականացման նվաճումների համար
  • 1989Գաբորի մեդալ, ի պատիվ Դենիս Գաբորի, շնորհվում է երկու տարին մեկ (կենտ թվականներին) կյանքի մասին գիտությունները այլ դիսցիպլինների հետ կապող նվաճումների համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոնդոնի Թագավորական ընկերությունը գտավ իրեն արժանի պատմաբան հանձինս գիտնական Թոմաս Թոմսոնի, աշխատանք, որի 1812 թվականին գրած Լոնդոնի թագավորական ընկերության պատմությունը նրա ստեղծման սկզբից մինչև XVIII դարի վերջը («History of the R. Society, from its institution to the end of the XVIII Century» (Լոնդոն, 1812)) գերազանցել է այդ թեմայով գրվածները։
  • Гатина М. Р., Михель Д. В. Ранняя история Лондонского Королевского общества глазами современных историков науки // Диалог со временем : Альманах интеллектуальной истории. — ИВИРАН, 2011. — Вып. 34. — С. 191—205։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թագավորական կանոնադրությամբ ընդունված պաշտոնական անվանումը
  2. Большой Энциклопедический словарь — Лондонское королевское общество (Ստուգված է 1 Հունվարի 2010)(Проверено 1 января 2010)
  3. The Fellowship © The Royal Society 2016. Retrieved 4 Sept 2016.
  4. 4,0 4,1 JOC/EFR: The Royal Society
  5. Академiи // Энциклопедический словарь, составленный русскими учеными и литераторами. — СПб., 1861.
  6. ՀՍՀ
  7. History of the Royal Society
  8. В.
  9. Корнеев С. Г. Советские учёные почётные члены научных организаций зарубежных стран. М.: Наука, 1981. 303 с. Информация на стр. 167.
  10. Կապիցան ընտրվել է որպես ընկերության ազգային անդամ, ոչ թե արտասահմանյան անդամ
  11. Զարմանալի է, բայց Մենշիկովը, Պետրոս I-ի սիրելին, եղել է առաջինը։ Անդամության մասին նամակը գրել է անձամբ Իսահակ Նյուտոնը
  12. Նովոսյոլովը ընտրվել է ընկերության ազգային անդամ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png