Իվան Կրուզենշտեռն
Իվան Ֆեոդորովիչ Կրուզենշտեռն (ռուս.՝ Иван Фёдорович Крузенштерн, գերմ.՝ Adam Johann von Krusenstern, նոյեմբերի 19, 1770[1][2][3], Hagudi Manor, Rapla parish, Էստոնիայի Հանրապետություն - օգոստոսի 24, 1846[1][2][3], Կիլտսի դաստակերտ, Q11010984?, Էստոնիայի Հանրապետություն), ռուս ծովագնաց, ծովակալ (1842 թ.), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1806 թ.)։
1803-1806 թթ.-ին ղեկավարել է «Նադեժդա» և «Նևա» նավերից կազմված ռուս, առաջին շուրջերկրյա արշավախումբը, կատարել օվկիանոսագրական և օդերևութաբանական մեծ աշխատանքներ, նկարագրել Կուրիլյան կղզիների մի մասը, Սախալինի, Կամչատկայի և ճապոնական մի շարք կղզիների ափերը։ Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «Ճանապարհորդություն աշխարհի շուրջը 1803 թ., 1804 թ., 1805 թ. և 1806 թ. «Նադեժդա» և «Նևա» նավերով» (1809-1812 թթ.) եռահատոր աշխատության մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 701)։ ![]() |
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1770 ծնունդներ
- Էստոնիայում ծնվածներ
- Օգոստոսի 24 մահեր
- 1846 մահեր
- Էստոնիայում մահացածներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիր
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ծովագնացներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին