Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն
Cambridge Press Cover Emblem.jpg
Տեսակuniversity press?, գրահրատարակչություն և open-access publisher?[1]
Հիմնադրված է1534
ՀիմնադիրՀենրի VIII
ՎայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
Մայր ընկերությունՔեմբրիջի համալսարան
Կայքcambridge.org
Մասնակից էOpen Access Scholarly Publishers Association?[2]
Cambridge University Press Վիքիպահեստում

Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն կամ Cambridge University Press (CUP), Քեմբրիջի համալսարանի տպագրական գործարարական գործունեությամբ զբաղվող բաժինը: Ստեղծվել է Հենրի VIII-ի կողմից տրված արտոնագրով 1534 թվականին, այսպիսով այն աշխարհի ամենահին տպագրատունն է և մեծությամբ երկրորդ համալսարանային տպագրությունը (Oxford University Press-ից հետո)[3][4][5][6]: Հրատարակչչությունը նաև հանդիսանում է Թագուհու տպագրիչի համաձայն համապատասխան արտոնագրի[7]: Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունում են հրատարակվել այնպիսի հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են Ջոն Միլթոնը, Վիլյամ Հարվեյը, Իսահակ Նյուտոնը, Բերտրան Ռասելը և Սթիվեն Հոկինգը[8]:

Հրատարակչության առաքելությունն է «նպաստել Համալսարանի առաքելությանը տարածելով գիտելիքը կրթության համար, ուսուցում և հետազոտություն ամենակատարյալ ձևով ամբողջ աշխարհում»[9]:

Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը Քեմբրիջի համալսարանի բաժին է, որը տպագրում է ինչպես կրթական այնպես էլ ակադեմիական նյութեր: Այն ունի գրասենյակներ ավելին քան 40 երկրներում, տպում է ավելին քան 50,000 նյութեր, որոնք ստեղծվել են ավելին քան 100 երկրների հեղինակների կողմից: Տպագրությունը ներառում է ակադեմիական ամսագրեր, մենագրություններ, դասագրքեր և անգլերենի ուսուցման նյութեր: Հրատարակչությունը նաև տպագրում և վաճառում է ավետարաններ:

1975 թվականին հրատարակչությունը սկսեց իր անգլերեն լեզվի ուսուցման նյութերի տպագրությունը[10]: 1992 հրատարակչությունը բացեց սեփական գրախանութ Քեմբրիջի կենտրոնում, այնտե, որտեղ գրքեր են վաճառվել սկսած առնվազն 1581 թվականից, որոշ աղբյուրների համաձայն դեռևս 1505 թվականից, այսպիսով այս խանութը Բրիտանիայի ամենահին հայտնի գրախանութն է[11]: 2008 թվականին խանութը ընդլայնվեց, և ստեղծվեց առանձին կրթության և անգլերենի ուսուցման մասնագիտացված խանութ:

2012 թվականին հրատարակչությունը որոշեց վերջ տալ 428 տարվա պատմություն ունեցող տպագրության գործունեությունը և տպագրությունը պատվիրել գործընկերներին:

Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը բարեգործական կազմակերպություն է, որը փոխանցում է իր շահույթի մի մասը տարին մեկ անգամ Քեմբրիջի համալսարանին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Directory of Open Access Journals — 2003.
  2. https://web.archive.org/web/20180811194240/https://oaspa.org/membership/members/
  3. «Oldest printing and publishing house»։ Guinnessworldrecords.com։ 2002-01-22։ Վերցված է 2012-03-28 
  4. Black Michael (1984)։ Cambridge University Press, 1583–1984։ էջեր 328–9։ ISBN 978-0-521-66497-4 
  5. «A Brief History of the Press»։ Cambridge University Press (անգլերեն)։ Վերցված է 2018-08-03 
  6. «About Oxford University Press»։ OUP Academic (en-GB)։ Վերցված է 2018-08-03 
  7. «The Queen's Printer's Patent»։ Cambridge UNiversity Press։ Վերցված է 20 March 2016 
  8. Black Michael (2000)։ Cambridge University Press, 1584–1984։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-66497-4 
  9. «Cambridge University Press at a Glance»։ Cambridge University Press 
  10. «Timeline»։ Cambridge University Press։ Վերցված է 2019-07-26 
  11. «History of the Bookshop»։ Cambridge University Press Bookshop։ 2009։ Վերցված է 16 Jan 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոորդինատներ: 52°11′18″ հս․. լ. 0°07′55″ ավ. ե. / 52.1882° հս․. լ. 0.1320° ավ. ե. / 52.1882; 0.1320