Ռուսաստանի գիտությունների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Изображение логотипа
Moscow 05-2017 img23 Andreevsky Monastery.jpg
ՀապավումRAS[1]
Տեսակգիտությունների ակադեմիա և հրատարակչություն
Հիմնադրվել էփետրվարի 8, 1724
ՀիմնադրիրՊետրոս I
Անդամ էՏիեզերական հետազոտությունների հանձնաժողով[2], Միջազգային գիտական խորհուրդ[1] և InterAcademy Partnership?[3]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Պարգևներ
Լենինի շքանշան և Բարեկամության շքանշան
Կայքras.ru(ռուս.) և new.ras.ru
##Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (Ռուսաստան)
Red pog.png
Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ռուսաստան
Commons-logo.svg Russian Academy of Sciences Վիքիպահեստում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիա («Ռուսաստանի գիտությունների ակադեմիա» դաշնային պետական բյուջետային հաստատություն[4], ՌԳԱ), Ռուսաստանի դաշնության գիտությունների պետական ակադեմիան, հանդիսանում է երկրում հիմնավոր հետազոտությունների խոշորագույն կենտրոն։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գործունեության հիմնական նպատակը համարվում է բնական, տեխնիկական հումանիտար և հասարակական գիտությունների խնդիրների վերաբերյալ հիմնավոր և կիրառական գիտական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումը, որն ուղղված է բնության, հասարակության և մարդու զարգացման օրենքների մասին նոր գիտելիքների ձեռք բերմանը և նպաստում է Ռուսաստանի տեխնոլոգիական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը[5]։

ՌԳԱ-ն կոչված է կարևոր դեր կատարելու գիտական ստեղծագործության ազատության ապահովման գործում, ի բարօրություն երկրի բարգավաճման[6]։ Լինելով Ռուսաստանի բարձրագույն գիտական կազմակերպություն, ՌԳԱ-ն կազմակերպում է դաշնային բյուջեի միջոցների հաշվին գիտական կազմակերպությունների և կրթական հաստատությունների կողմից իրականացվող հիմնավոր գիտական հետազոտությունների աշխատանքների համակարգումը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքում 2013 թվականի սեպտեմբերին ՌԳԱ-ին են միացվել երկու այլ պետական ակադեմիաներ` Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիան (ՌԲԳԱ) և Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիան (ՌԳԳԱ)[7]։ Վերոհիշյալ երկու ակադեմիաների միավորումից հետո ՌԳԱ-ում հաշվառված են 1973 անդամներ, որից 860 ակադեմիկներ (այդ թվում 51 կին) և 1113 թղթակից-անդամ (այդ թվում 128 կին)[8]։ Բացի դրանից, 460 օտարերկրացի գիտնականներ ներկայումս համարվում են ՌԳԱ-ի օտարերկրյա անդամներ։ Վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2022 թվականի մայիս-հունիսին։

Մինչև ՌԲԳԱ-ի և ՌԳԳԱ-ի միավորումը ՌԳԱ-ի ենթակայության ներքո գտնվում էին 653 գիտական կազմակերպություններ[9], իսկ համակարգում աշխատողների թիվը 2011 թվականի վերջի դրությամբ կազմում էր 116322 մարդ, որից 48315 գիտաշխատողներ։ Վերոհիշյալ բարեփոխումների արդյունքում ՌԳԱ-ի հաստատությունները անցան Գիտական կազմակերպությունների դաշնային գործակալության (ԳԿԴԳ) իրավասության ներքո։ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ համակարգում հաշվառված էին 1008 հաստատություններ[10], ներառյալ ինստիտուտներ, գիտական կենտրոններ, աստղադիտարաններ, բուսաբանական այգիներ, գրադարաններ, արխիվներ, թանգարաններ, արգելոցներ և այլ կազմակերպություններ։

2018 թվականի մայիսին ԳԿԴԳ-ն լուծարվեց, իսկ նրա կառավարչական գործառույթները անցան նոր ստեղծված Ռուսաստանի դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությանը[11][12]։

Տարի Աշխատակիցների
ընդհանուր թիվը
Գիտական
աշխատողներ
Միջին աշխատավարձ
(ամսական ռուբլով)
Միջին աշխատավարձ
ԱՄՆ դոլար-ով]]
2013 139 185 46 946 36 818 $ 1126
2014 138 399 46 567 43 092 $ 1273
2015 128 298 47 071 45 551 $ 816
2016 127 306 46 957 47 512 $ 740
2017 123 691 44 842 57 157 $ 962
2018 прогноз 96 259

Ներկայիս Ռուսաստանի գիտությունների ակադեմիան համարվում է 1917 թվականից մինչև 1925 թվականը գոյություն ունեցած Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի վերականգնումը, որը իր հերթին եղել է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը և 1925 թվականին վերակազմավորվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի։ ԽՍՀՄ փլուզումից հետո ակադեմիայի ունեցվածքը անցավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիային, իսկ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամներին տրվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամների և թղթակից անդամների կոչումներ։ Ներկայիս Ռուսաստանի գիտությունների ակադեմիան համարվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը[13]։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ունի դաշնային պետական բյուջետային հաստատության կարգավիճակ[14]։ 2022 թվականի սեպտեմբերի 20-ից ՌԳԱ-ի ղեկավարը համարվում է գիտնական ֆիզիկոս, ակադեմիկ Գենադի Յակովլևիչ Կրասնիկով[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://council.science/members/online-directory/
  2. https://cosparhq.cnes.fr/about/members/national-scientific-institutions/
  3. https://www.interacademies.org/network/member-academies
  4. Официальное название РАН по Уставу, от 2014 года — Федеральное государственное бюджетное учреждение «Российская академия наук»
  5. Устав РАН, 2007, гл. 1, 2
  6. Голиченков А. К. Академия — один из столпов российской государственности (рус) // Правовой статус Российской Академии наук: с позиций конституционной экономики / Г. А. Гаджиев, А. К. Голиченков (ред.). — М.: Юстицинформ, 2011. — С. 4. — ISBN 978-5-7205-1118-0.
  7. Закон РФ № 253-ФЗ, 2013
  8. Из них 301 действительный член (в том числе 7 женщин) и 543 члена-корреспондента (в том числе 25 женщин) входили в Российскую академию наук и до реформы. В число последних входят члены-корреспонденты, избранные до 2013 года, а также автоматически ставшие академиками в ходе присоединения Российской академии медицинских наук и Российской академии сельскохозяйственных наук к Российской академии наук в 2013 году и члены-корреспонденты, бывшие в этом статусе до объединения академий и избранные академиками в 2016, 2019 и 2022 годах.
  9. Список — Институты РАН, по состоянию на январь 2010 года
  10. «Распоряжение Правительства РФ от 30 декабря 2013 г. № 2591-р (с изм. от 15.07.2014 г. № 1308-р; от 06.10.2017 г. № 2178-р; от 27.10.2017 г. № 2370-р)»։ Официальный интернет-портал правовой информации։ Վերցված է 2017-11-11 
  11. Котюков М. М. (29 марта 2018 года)։ «Основные результаты реализации функций и полномочий ФАНО России»։ страница 2։ ФАНО России։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-31-ին։ Վերցված է 2019-04-15 
  12. Курс доллара США взят для каждого года на 1 июля, по курсам ЦБ РФ
  13. Об организации Российской академии наук: указ президента РСФСР № 228 от 21 ноября 1991 года
  14. Ст. 2 Федерального закона от 27.09.2013 № 253-ФЗ «О Российской академии наук, реорганизации государственных академий наук и внесении изменений в отдельные законодательные акты Российской Федерации».
  15. «Gennady Krasnikov elected new President of the Russian Academy of Sciences»։ Novye Izvestia։ 2022-09-20