Ալեքսանդր Նեսմեյանով
Ալեքսանդր Նիկոլաևիչ Նեսմեյանով (ռուս.՝ Александр Николаевич Несмеянов, օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1899, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 17, 1980[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քիմիկոս-օրգանիկ, հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։ ՀԽՍՀ ԳԱ պատվավոր ակադեմիկոս (1952)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1922) և աշխատել տեղում՝ պրոֆեսոր (1935 թվականից), ամբիոնի վարիչ (1944 թվականից), քիմիայի ֆակուլտետի դեկան (1944-1948), ռեկտոր (1948—1951)։ Միաժամանակ եղել է ԽՍՀՄ ԳԱ օրգանական քիմիայի (1939—1954) և տարրօրգանական քիմիայի (1954 թվականից) ինստիտուտների տնօրեն, ԽՍՀՄ ԳԱ պրեզիդենտ (1951—1961), ԽՍՀՄ ԳԱ քիմիայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1946—1951 և 1961 թվականից), գիտության ու տեխնիկայի գծով լենինյան և պետական մրցանակների կոմիտեի նախագահ (1947—1961)։
Աշխատանքները նվիրված են հիմնականում մետաղօրգանական միացությունների քիմիային։ Առաջարկել է արոմատիկ շարքի մետաղօրգանական միացությունների սինթեզի դիազոեղանակ (1929, Նեսմեյանովի ռեակցիա)։ Հայտնաբերել է մետաղատրոպիայի երևույթը։ Պարզել է «քվազիկոմպլեքսային միացությունների» բնույթը, ածխածնի հագեցած ատոմի էլեկտրաֆիլ տեղակալման մեխանիզմը, տաուտոմերային համակարգերի մետաղական ածանցյալների երկակի ռեակցիոնունակության պատճառը։ Զարգացրել է պարզ զուգորդված կապերի, ռեակցիոնակտիվ կենտրոնների տեղաշարժով ընթացող ռեակցիաների մասին պատկերացումները, ֆեռոցենի և այլ Նեսմեյանով «սանդվիչային» միացությունների քիմիան։ Առաջինն է սինթեզել հալոգենոնային և եռարիլօքսոնային միացությունները։ Նեսմեյանովը արտասահմանյան մի շարք ակադեմիաների անդամ էր, ԽՍՀՄ 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պետական (1943) և լենինյան (1966) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 6, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Несмеянов Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 259.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 238)։ ![]() |
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 17 մահեր
- 1980 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս քիմիկոսներ
- Խորհրդային ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Խորհրդային քիմիկոսներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԽՄԿԿ 19-րդ համագումարի պատվիրակներ