Կլիմենտ Տիմիրյազև
Կլիմենտ Տիմիրյազև Климент Тимирязев | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 22 (հունիսի 3), 1843 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 28, 1920[1] (76 տարեկան) Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | կենսաբան, գյուտարար, բուսաբան, ֆիզիոլոգ և գիտության պատմություն |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի կայսերական համալսարան |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր (1875) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Եղել է գիտական ղեկավար | Վլադիմիր Պալադին, Վասիլի Սապոժնիկով և Եվգենի Վոտչալ |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Արկադի Տիմիրյազև |
Հայր | Q112625396? |
Մայր | Q112625438? |
![]() |
Կլիմենտ Արկադևիչ Տիմիրյազև (ռուս.՝ Климент Аркадьевич Тимирязев, մայիսի 22 (հունիսի 3), 1843, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 28, 1920[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]), ռուս բնախույզ-դարվինիստ, բուսաբան-ֆիզիոլոգ, բույսերի ֆիզիոլոգիայի ռուսական գիտության դպրոցի հիմնադիրներից, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1890)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1865 թ. ավարտել է, որպես ազատ ունկնդիր Պետերբուրգի համալսարանը 1861 թ. հեռացվել էր ուսանողական հավաքներին մասնակցելու համար։ Տիմիրյազևի աշխարհայացքի ձևավորման գործում մեծ դեր են խաղացել ռուս հեղափոխական սոցիալ–դեմոկրատների մատերիալիստական–փիլիսոփայական հայացքները, 1868–1870 թթ. Տիմիրյազևը գործուղվել է Գերմանիա, Ֆրանսիա, ուր աշխատել է Գ․ Կիրխհոֆի, Հ․ Հելմհոլցի, Կ․ Բեռնարի, Ժ․ Բուսենգոյի և այլոց լաբորատորիաներում։ 1870–1892 թթ. դասավանդել է Պետրովյան երկրագործության և անտառային, իսկ այժմ՝ Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղ ակադեմիայում, ուր նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիա, և կառուցվել 1872 թվականին առաջին վեգետացիոն տնակը Ռուսաստանում։ 1871 թվականից նշված ակադեմիայի էքստրաօրդինար պրոֆեսոր էր, 1875 թվականից՝ օրդինար պրոֆեսոր։ 1878 թվականից՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1902 թվականից՝ օրդինար պրոֆեսոր։ Զբաղվել է նաև գրական–հրապարակախոսական գործունեությամբ։ Տիմիրյազևի հիմնական գիտության աշխատությունները վերաբերում են ֆոտոսինթեզի ուսումնասիրմանը։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիմիրյազևը պարզել է, որ բույսերը օդի ածխաթթու գազի ածխածինը յուրացնում են արևի էներգիայի հիմնականում կարմիր և կապույտ ճառագայթների հաշվին։ Նա առաջինն է կարծիք հայտնել, որ քլորոֆիլը ոչ միայն ֆիզիկապես, այլև քիմիապես է մասնակցում ֆոտոսինթեզի պրոցեսին, ենթարկվելով օքսիդավերականգնման փոխարկումների։ Բացահայտել է այդ պրոցեսի արագության ուղիղ համեմատականությունը կլանված էներգիայից լույսի փոքր ինտենսիվությունների դեպքում և լուսային հագեցման երևույթը, էներգետիկական օրինաչափությունները։ Տիմիրյազևն ապացուցել է հանքային պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը, գործնական միջոցառումներ նշել երաշտի դեմ պայքարելու համար։ Տիմիրյազևը էվոլյուցիոնիստ–դարվինիստ էր, նա Դարվինի ուսմունքը դիտում էր որպես մատերիալիստական աշխարհայացքի հաստատումը կենսաբանության մեջ։ Տիմիրյազևը դարվինիզմի տեսանկյունից բացատրեց բույսերի ֆունկցիաների, մասնավորապես ֆոտոսինթեզի էվուլյուցիան։ Նա գտնում էր, որ օրգանիզմների ժամանակակից ձևերը արդյունք են հարմարվողական էվոլյուցիայի, նշում պատմական Մեթոդի դերը կենսաբանության օրենքները, կյանքի բազմազան դրսևորումները և դրանք կառավարելու հնարավորությունները ճիշտ հասկանալու համար։ Տիմիրյազևը Լոնդոնյան թագավորական ընկերության (1911) անդամ էր, Գլազգոյի (1901), Քեմբրիջի (1909), Ժնևի (1909) համալսարանների պատվավոր դոկտոր, Էդինբուրգի բուսաբանական ընկերության թղթակից անդամ (1911), ռուսական շատ համալսարանների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։ Տիմիրյազևի անունով էր կոչվում ԽՍՍՄ ԳԱ բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տիմիրյազևի հայրը
-
Տիմիրյազևի մայրը
-
Տիմիրյազևը 1868 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Тимирязев Климент Аркадьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 354.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 9)։ ![]() |
- Հունիսի 3 ծնունդներ
- 1843 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 28 մահեր
- 1920 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս բնախույզներ
- Բուսաբաններ
- Ռուս գյուտարարներ
- Ռուս ֆիզիոլոգներ
- Ռուս կենսաբաններ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուս բուսաբաններ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ