Բուսաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուսաբանություն

Plants diversity.jpg

Ուսումնասիրության առարկա

Բույսեր · Ջրիմուռներ
Սնկեր և այլն

Բուսաբանության բաժիններ

Ալգոլոգիա · Բույսերի անատոմիա · Բրիոլոգիա · Երկրաբուսաբանություն · Բույսերի աշխարհագրություն · Ծառագիտություն · Դիասպորոլոգիա · Կարպոլոգիա · Լիխենոլոգիա · Միկոաշխարհագրություն · Միկոլոգիա · Բույսերի մորֆոլոգիա · Պալեոբուսաբանություն · Պալինոլոգիա · Բույսերի սիստեմատիկա · Բույսերի ֆիզիոլոգիա · Բուսախտաբանություն · Ֆլորիստիկա · Բույսերի էկոլոգիա · Էթնոբուսաբանություն․․․

Հայտնի բուսաբաններ

Թեոփրաստես
Ժոզեֆ Փիթոն դե Թուրնեֆոր
Կարլ Լինեյ
Ադոլֆ Հենրիխ Գուստավ Էնգլեր
Արմեն Թախտաջյան

Պատմություն

Բուսաբանության պատմություն
Բուսաբանության հայտնի գրքեր
Բուսաբանական պատկերազարդում

դ  ք  խ

Բուսաբանություն ( հին հուն.՝ βοτανικός - «բույսերին վերաբերող» և βοτάνη - «խոտ, բույս»), կենսաբանության մի բաժին, գիտություն բույսերի մասին։

Ուսումնասիրության առարկան[խմբագրել]

Բուսաբանությունը ընգրկում է մեծ քանակությամբ խնդիրներ՝ բույսերի արտաքին և ներքին կառուցվածքի օրինաչափությունները (մորֆոլոգիա և անատոմիա), բույսերի դասակարգումը և սիստեմատիկան, բուսատեսակների պատմական զարգացումը (էվոլյուցիա), ազգակցական կապերը (ֆիլոգենեզ), տարածումը՝ տարածական բաշխումը Երկրի մակերեսին (բույսերի աշխարհագրություն), բուսածածկի կառուցվածքը (ֆիտոցենոլոգիա կամ երկրաբուսաբանություն), բույսերի հնարավոր մշակումը արտադրության մեջ (տնտեսական բուսաբանություն)։ Ըստ ուսումնասիրման օբյեկտի բուսաբանության մեջ առանձնացնում են՝

Բուսական աշխարհի միաբջիջ օրգանիզմների ուսումնասիրությունը կատարում է միկրոբիոլոգիա գիտությունը։ Բույսերի հիվանդություններով զբաղվում է բուսախտաբանությունը (ֆիտոպաթոլոգիան)։ Բուսաբանական հիմնական սկզբունքը դա բույսերի սիստեմատիկան է, որով բուսական աշխարհի բազմաթիվ տեսակները միմյանց հետ համեմատելով բաժանում են ըստ տաքսոնների (դասակարգում), առաջ է քաշվում նրանց անվանակարգումը (նոմենկլատուրա), պարզվում է նրանց ազգակցական կապերը և փոխհարաբերությունները (ֆիլոգենետիկա
Որոշակի տարածքի ուսումնասիրված բուսատեսակների ամբողջությունը անվանվում է ֆլորա, իսկ դրանով զբաղվող գիտությունը՝ ֆլորիստիկա։ Առանձին տեսակների, ցեղերի և ընտանիքների արեալները որոշող գիտությունը՝ ֆիտոխորոլոգիա։ Ծառերը և թփերը ուսումնասիրող գիտությունը անվանվում է ծառագիտություն (դենդրոլոգիա
Սիստեմատիկայի հետ սերտորեն կապված է նաև բույսերի մորֆոլոգիան, որը ուսումնասիրում է բույսերի ձևաբանությունը, նրանց անհատական (օնտոգենեզ) և պատմական զարգացումը (ֆիլոգենեզ)։ Նեղ իմաստով՝ մորֆոլոգիան ուսումնասիում է բույսերի արտաքին ձևը և նրա մասերը, իսկ լայն իմաստով այն ընգրկում է բույսերի անատոմիան, որն ուսումնասիրում է բույսերի ներքին կազմությունը, սաղմնաբանությունը (էմբրիոլոգիան) և բջջաբանությունը (ցիտոլոգիան), որը ուսումնասիրում է բուսական բջիջը։ Մորֆոլոգիայում ևս առանձնացվում են մի շարք բաժիններ, ինչպիսին են օրինակ՝ օրգանոգաֆիա` բույսերի օրգանների նկարագրություն, պալինոլոգիա` բույսերի փոշեհատիկների և սպորների ուսումնասիրություն, կարպոլոգիա` պտուղների տեսակների նկարագրում և դասակարգում, տերատոլոգիա`բույսերի կառուցվածքային շեղումները և անոմալիաները: Առանձնացնում են բույսերի համեմատական, էվոլյուցիոն, էկոլոգիական մորֆոլոգիաներ:
Բույսերի փոխհարաբերությունը ապրելու միջավայրի հետ ուսումնասիրում է բույսերի էկոլոգիան: Նեղ իմաստով էկոլոգիան ուսումնասիրում է բույսերի վրա արտաքին պայմանների ազդեցությունը և միջավայրով պայմանավորված` բույսերի բազմազանությունը։ Երկրի մակերեսին բույսերը ձևավորում են որոշակի համակեցություններ կամ ֆիտոցենոզներ (անտառներ, տափաստաններ, սավաննաներ և այլն)։ Այս համակեցությունների ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը անվանվում է երկրաբուսաբանություն կամ ֆիտոցենոլոգիա (որոշ երկրներում նաև՝ ֆիտոսոցիոլոգիա)։ Կախված ուսումնասիրության առարկայից երկրաբուսաբանության մեջ առանձնացվում է՝ անտառագիտություն, ճահճաբանություն և այլն։ Առանձնացվում է նաև բիոգեոցենոլոգիան, որը ուսումնասիրում է բուսածածկի, կենդանական աշխարհի, հողի և հողառաջացնող ապարների միջև եղած փոխհարաբերությունները։ Այս համակարգը անվանվում է կենսաերկրացենոզ։
Երկրի մակերեսին բույսերի բաշխման ուսումնասիրմամբ զբաղվում է բույսերի աշխարհագրությունը։ Բույսերի բրածոների ուսումնասիրմամբ զբաղվում է պալեոբուսաբանությունը կամ ֆիտոպալեոնտոլոգիան, որի տվյալները մեծ նշանակություն ունեն սիստեմատիկայի, մորֆոլոգիայի և բույսերի պատմական աշխարհագրություն համար։
Բույսերի տնտեսական դերը ուսումնասիրում է տնտեսական բուսաբանությունը։ Սրա հետ սերտորեն կապված է էթնոբուսաբանությունը, որը ուսումնասիրում է տարբեր էթնիկական խմբերի կողմից բուսատեսակների օգտագործումը։

Բույսերի ֆիզիոլոգիան և բույսերի կենսաքիմիան ոչ միշտ են համարում բուսաբանության բաժիններ, քանի որ բուսական օրգանիզմում կատարվող պրոցեսները շատ դեպքերում համընկնում են կենդանիների օրգանիզմում կատարվող պրոցեսների հետ և ուսումնասիրվում են նույն մեթոդներով։ Սակայն բույսերի կենսաքիմիան և ֆիզիոլոգիան առանձնանում են որոշակի հատկանիշներով, որոնք պայմանավորված են միայն բուսական օրգանիզմին բնորոշ առանձնահատկություններով։
Բույսերի գենետիկան հաճախ համարում են հենց գենետիկայի մի բաժինը, չնայած որ, նրա որոշ ուսումնասիրությունները կապված են բիոսիստեմատիկայի, բույսերի էկոլոգիայի և երկրաբուսաբանության հետ։
Վերը նշված բուսաբանության բաժինների միջև սահմանները, որոշակի առումով պայմանական են, քանի որ նրանց մեթոդները, տվյալները, ուսումնասիրման առարկաները հաճախ համընկնում են։

Բուսաբանական անվանակարգում[խմբագրել]

Բացի կենսաբանության մեջ ընդունված անվանակարգման, բուսաբանությունը, ինչպես կենսաբանության բոլոր ենթաբաժինները, լրացուցիչ կերպով տեսակը բաժանում է տարատեսակի, ենթատեսակի և ձևի։ Ընդունված է բուսաբանական անվանակարգումը անվանել՝ բինար նոմենկլատուրա, իսկ կենդանաբանական անվանակարգումը` բինոմինալ նոմենկլատուրա:

Բուսաբանության պատմությունը[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Բուսաբանության պատմություն 
Բուսաբանի ավանդական գործիքներ
Թեոֆրաստի արձանը

Վաղ բուսաբանություն[խմբագրել]

Բուսաբանության պատմությունը սկսվում հնագույն աղբյուրներում առկա բույսերի նկարագրությամբ և դասակարգմամբ: Բուսաբանական աշխատությունների օրինակներ գտնվել են Հին Հնդկաստանում, Միջագետքում, Զրադաշտական և Հին Չինական ձեռագրերում:
Առաջին աշխատությունները , որոնք չեն նկարագրել բույսերը ըստ իրենց սննդային կամ բուժական նշանակության համարվում են`

Միջնադարյան մուսուլմանական աշխարհից հայտնի է Աբու Հանիֆա Դինավարիի (828-896) «Բույսերի գիրք»-ը, Իբն Բասսալի «Հողերի դասակարգում»-ը և այլն։ 13-րդ դարի սկզբում Աբու-ալ-Աբբաս ալ-Նաբաթին և Իբն ալ-Բայթարը նույնպես գրել են բուսաբանության մասին։

Վաղ Ժամանակակից բուսաբանություն[խմբագրել]

Լեոնարդ Ֆուքսը (1501–1566), Օտտո Բրունֆելսը (1489-1534) և Հիերոնիմ Բոկը (1498–1554) համարվում են ժամանակակից բուսաբանական գիտության հիմնադիրները։

Ժամանակակից բուսաբանություն[խմբագրել]

Բուսաբանությունը, որպես գիտություն, ձևավորվել է XVII–XVIII դարերում։ Ստեղծվեցին առաջին «չոր այգիները»՝ հերբարիումները, ապա կազմվեցին բուսաբանական այգիներ։ Իտալացի բժիշկ-բուսաբան Ա. Ցեզալպինոն «Բույսերի մասին» իր գրքում դասակարգեց բույսերը։ Շվեյցարացի բուսաբան Կ. Բաուհինը ստեղծեց երկանուն անվանակարգություն՝ յուրաքանչյուր բույս անվանելով 2 բառով, որոնցից մեկը ցույց է տալիս բույսի ցեղը, մյուսը՝ տեսակը։ Այդ անվանակարգը հետագայում օրինականացրեց Կ. Լիննեյը, որը գործում է մինչև օրս։ Բույսերի կարգաբանության վրա որոշիչ նշանակություն ունեցավ Չ. Դարվինի էվոլյուցիոն տեսությունը։

Բուսաբանական գիտությունը Հայաստանում[խմբագրել]

Մեր օրերում Հայաստանի հարուստ ու հետաքրքիր բուսական աշխարհով զբաղվում են դեռևս 1939 թ-ին բացված Բուսաբանության ինստիտուտի և Բուսաբանական այգու գիտնականներն ու մասնագետները։ Հայտնի բուսաբաններ են Ա. Թախտաջյանը, Հ. Մաղաքյանը, Դ. Բաբայան-Տետերևնիկովան, Պ. Ղանդիլյանը, Գ. Դավթյանը, Լ. Օսիպյանը և ուրիշներ։

Հայտնի բուսաբաններ[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Բուսաբանների ցանկ 
  • Իբն ալ-Բայթար (մ. 1248), արաբ գիտնական, բուսաբան, բժիշկ, դեղաբան, ամենամեծ բուսաբանական հանրագիտարաններից մեկի հեղինակը
  • Աբու ալ-Աբբաս ալ-Նամաբի (1200), արաբ բուսաբան և գյուղատնտես, փորձարարական բուսաբանության հիմնադիրներից
  • Ավգուստին Պիրամուս դը Կոնդոլ (1778–1841), տվել է գոյության կռվի գաղափարը
  • Աբու Հանիֆա Դինավարի (828-896), պարսիկ բուսաբան, պատմաբան, աշխարհագրագետ, աստղագետ, մաթեմատիկ
  • Թեոֆրաստ (371 – 287 ՔԱ), բուսաբանության հայրը
  • Լեոնարդո դա Վինչի (1452–1519), իտալացի գիտնական, ինժեներ, անատոմ, նկարիչ, քանդակագործ, բուսաբան, երաժիշտ, գրող
  • Արմեն Թախտաջյան (1910-2009), հայ աշխարհահռչակ գիտնական, 20-րդ դարի էվոլյուցիոն բուսաբանության, բույսերի սիստեմատիկայի ամենանշանավոր դեմքերից մեկը, բույսերի դասակարգման «Թախտաջյանական համակարգի» ստեղծողը։

Օգտագործված աղբյուրներ[խմբագրել]